ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ
Արգանդի վզիկի քաղցկեղի բուժման հնարավոր միջոցը հասանելի է նաև Հայաստանում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով արգանդի վզիկի քաղցկեղի մասին, նշեց, որ այս հիվանդության կանխարգելման ուղղությամբ հաջողություններ են գրանցվել:
Մասնավորեցնելով խոսքը` մասնագետը նշեց, որ այդ հիվանդության դեմ արդեն կա պատվաստանյութ, որը «գործը հեշտացնում է»: «Խոսքը գնում է «Ցերվարեքս» և «Գարդասիլ» պատվաստանյութերի մասին: Գերմանացի մասնագետներից մեկը 2008-ին Նոբելյան մրցանակ ստացավ, երբ հայտնաբերեց, որ այդ հիվանդության հարուցիչներից մեկը Պապիլոմա վիրուսն է: Հիմնական օնկոգեն ուղղվածության շտամներ ունի այդ վիրուսը:
Երիտասարդ հասակի կանայք, նախընտրելի է նախքան սեռական հարաբերություններ ունենալը, կարող են պատվաստվել ու զերծ մնալ այդ օնկոգեն վարակից»,-ասաց նա: Գ. Բազիկյանը նկատեց, որ 85-87 տոկոսով արգանդի վզիկի քաղցկեղը կանխող այս պատվաստանյութը Հայաստանի համար նույնպես հասանելի է դարձել: Չնայած Անգլիայում` ամբողջովին, Ֆրանսիայում` մասսամբ ու Ռուսաստանի որոշ մարզերում այս պատվաստումներն իրականացվում պետպատվերի շրջանակներում,
Հայաստանում դեռևս, ինչպես մասնագետը նշեց, այդ հնարավորությունը չկա: Ինչպես ասուլիսին ներկա գինեկոլոգ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանն ասաց, պատվաստումն իրականացվում է 6 ամսվա ընթացքում` 3 անգամով: Երկրորդ պատվաստումն իրականացվում է առաջինից 2, իսկ 3-րդը` առաջինից 6 ամիս հետո:
Մասնագետները նշեցին, որ համեմատած մյուս երկրների, Հայաստանում պրեպարատը բավականին մատչելի է ու պատվաստանյութի մեկ չափաբաժինն արժե մոտ 45 հազար դրամ: Գ. Բազիկյանը նշեց, որ Պապիլոմա վիրուսով վարակվում են միայն կանայք, տղամարդը վիրուսի փոխանցող է հանդիսանում, բայց վարակը նրա վրա ազդեցություն չի ունենում: Այս վարակի դեպքում, ինչպես նա նկատեց, պահպանակները չեն պաշտպանում: Բացի այդ, նա նշեց, որ պարտադիր չէ Պապիլոմա վարակ ունեցող յուրաքանչյուր կին արգանդի վզիկի քաղցկեղ ունենա: Նա նաև հայտնեց, որ գինեկոլոգի մոտ ստուգումից հետո, երբ կնոջ մոտ հաստատվում է այս վարակը, պատվաստանյութը նույնպես օգնում է:
Ուռուցքաբանության ազգային կենտրենի փոխտնօրենը հիշեցրեց, որ կանայք տարին մեկ անգամ իրավունք ունեն պետպատվերի շրջանակներում տեղամասային պոլիկլինիկաներում քաղցկեղի ստուգում անցնելու: Ինչ վերաբերում է հեռավոր մարզերի տեղամասային պոլիկլինիկաների համապատասխան բուժսարքավորումներով հագեցվածության խնդրին, նա ասաց, որ դա հիվանդի խնդիրը չէ:
«Այդ դեպքում պոլիկլինիկան պարտավոր է քսուքը իր միջոցներով հետազոտման ուղարկել մոտակա բուժհաստատությունը, որը կունենա այդ հետազոտման հնարավորությունը, հիվանդի խնդիրը միայն իր իրավունքից օգտվելն է, մնացածի հետ նա գործ չունի»,-ասաց Գ. Բազիկյանը:
Նշենք, որ այս ախտորոշմամբ ամբողջ աշխարհում տարեկան հիվանդանում է մոտ 500 հազար կին, Հայաստանում` տարեկան գրանցվում է 260-270 առաջնակի հիվանդացության դեպք: Կանանց մոտ հանդիպող քաղցկեղային հիվանդությունների մեջ արգանդի վզիկի քաղցկեղը զբաղեցնում է երկրորդ տեղը` կրծքագեղձի քաղցկեղից հետո:
|
Մեդ-Պրակտիկ
20.02.2016
Հարգելի Anna, բարև Ձեզ: Դուք չեք նշել ինչ վիրայհատություն է կատարվել, եթե արգանդը չի հեռացվել, չի բացառվում, որ նշած արտադրությունը արգանդի խոռոչից է: Քաղցկեղի կապակցությամբ կատարված վիրահատությունից հետո, անգամ, եթե մետաստազներ չեն եղել, հարկավոր է լինել ուռուցքաբանի դիսպանսեր հսկողություն տակ, ամենաքիչը վեց ամիսը մեկ հետազոտվել: Հարկավոր է դիմել վիրահատող բժշկին:
Մեդ-Պրակտիկ
16.02.2016
Հարգելի ANUSH, բարև Ձեզ: Արգանդի պարանոցի էրոզիայի բուժում սոլկովագինով կատարվում է հիմնականում չծմմդաբերած կանանց մոտ: Բուժման էֆեկտիվությունը բարձր է, և ստացվում է կայուն էֆեկտ: Արգանդի պարանոցի էրոզիան չի խանգարում հղիանալուն: Բուժման ընթացքում չի կարելի հղիանալ, իսկ բուժումից հետո միանշանակ կարելի է, դա ոչնչով չի խանգարում:
Anna
12.02.2016
Մեդ-Պրակտիկ
25.01.2016
Հարգելի Hasmik, բարև Ձեզ: Ձեր գրածից կարելի է ենթադրել, որ վիրահատության ժամանակ չեն հեռացվել հավելումները, այսինքն ձվարանները և արգանդափողերը: Եթե ըստ պաթոհիստոլոգիայի հայտնաբերվել է նաև էնդոմետրիումի քաղցկեղ, միանշանակ հարկավոր է նաև հեռացնել հավելումները: Այսինքն երկրորդ վիրահատության կարիքն ամեն դեպքում կա: Բացի այդ հնարավոր է նշանակվի քիմիոթերապիա:
ANUSH
21.01.2016
Hasmik
17.01.2016
Մեդ-Պրակտիկ
08.01.2016
Հարգելի Hasmik, բարև Ձեզ: Դուք նախորդ հարցում նշել եիք, որ չարորակ նորագոյացությունը եղել է արգանդի վզիկում: Խնդրում եմ ավելի հստակ գրեք: Եթե հեռացվել է արգանդը, վզիկի և հավելումներ հետ միասին, այսինքն այլ վիրահատության կարիք չկա: Բացի այդ նշված է, որ մետաստազ չկա, դա շատ լավ է: Հետագա ճառագայթային բուժումն այս դեպքում ցուցված է:
Hasmik
05.01.2016
Մեդ-Պրակտիկ
30.12.2015
Հարգելի Hasmik, բարև Ձեզ: Եթե վիրահատությունից հետո առաջարկվել է ճառագայթային բուժում, ուրեմն խոքը չարորակ նորագոյացության մասին է: Հիվանդության ելքը կախված է ուռուցքի տարածվածության աստիճանից, մետաստազների առկայությունից: Եթե կա հյուսվածքաբանական հետազոտության պատասխանը կամ վերջնական ախտորոշումը, կարող եք գրել, կփորձենք օգնել Ձեզ:
Hasmik
24.12.2015
Մեդ-Պրակտիկ
22.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Մեդ-Պրակտիկ
22.08.2015
Հարգելի Աշխեն, բարև Ձեզ: Եթե տվյալ հետազոտությունը կատարվում է պոլիկլինիկայում պետպատվերի սահմաններում, կատարվում է հենց պոլիկլինիկայում: Այլ դեպքերում պոլիկլինիկան պարտավորություն չունի վճարելու այլ բժշկական հիմնարկությունում կատարվող անալիզի համար: Դա վճարում է անհատը, ապահովագրական ընկերությունը` եթե սոց-փաթեթի շահառու եք, և փաթեթում ներառված է տվյալ ծառայությունը, կամ, եթե կան արտոնություններ` պետությունը:
Աշխեն
15.07.2015
Մեդ-Պրակտիկ
11.05.2015
Հարգելի Marine, քանի որ համոզված լինել չի կարելի, որ ուռուցքային բջիջներ այնուամենայնիվ մնացած չեն լինի օրգանիզմում, ճառագայթային բուժումը ցուցված է, ուռուցքի մետաստազներից խուսափելու համար:
Marine
07.05.2015
Մեդ-Պրակտիկ
05.05.2015
Հարգելի Marine, բարև Ձեզ: Արգանդի վզիկի ուռուցքի T1N0M0 ստադիայի դեպքում կանխատեսումը բավականին լավ է, քանի որ կա ինվազիա մկանային հյուսվածք մոտ 0.7 սմ, այն արդեն դասվում է T1b1 աստիճանին, որի դեպքում ըստ գրականության ցուցված է` արգանդի էքստիրպացիա, տեղամասային ավշային հանգույցների հեռացում, որը պետք է զուգակցվի տեղային ճառագայթային թերապիայով, չի բացառվում, որ գոնե մեկ ուռուցքային բջիջ մնացած չլինի օրգանիզմում, իսկ ճառագայթային բուժումը ուղղված է այդ բջիջների ոչնչացմանը:
Marine
02.05.2015
Մեդ-Պրակտիկ
04.03.2015
Հարգելի Marine, ըստ Ձեր ներկայացրած տվյալների, Ձեր մայրիկի մոտ առկա է արգանդի պարանոցի տափակ-բջջային եղջերացող քաղցկեղ: Անհրաժեշտ է անհապաղ ստանալ բուժում, որը այս դեպքում ենթադրում է առաջին հերթին վիրահատական միջամտություն: Իսկ ճառագայթային թերապիայի անհրաժեշտությունը որոշում է բուժող բժիշկը հաշվի առնելով ուռուցքի տարածվածությունը:
Marine
03.03.2015
Մեդ-Պրակտիկ
10.07.2014
Հարգելի GEV, բարև Ձեզ, (հուսով ենք հարացդրման հեղինակը կին է), նման դեպքում պետք է անհապաղ դիմել մասնագետի խորհրդատվության:
GEV
05.07.2014
SHUSHANIK
19.05.2011
SHUSHANIK
19.05.2011
SHUSHAN
19.05.2011
Կարդացեք նաև
Ամենօրյա ֆիզիկական վարժությունները նվազեցնում են քաղցկեղը վերապրած կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը, պարզել են գերմանացի գիտնականները` Հայդելբերգի Քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնից։ Հետազոտությունը տպագրվել է...
Շեֆֆիլդի համալսարանի գիտնականները մշակել են հատուկ բարձրտեխնոլոգիական կրծկալ, որը հագնելու դեպքում ճառագայթային թերապիայի ճշգրտությունն ու արդյունավետությունը կարող է բարձրանալ...
Կրծքի քաղցկեղ ունեցող տարեց հիվանդները հիվանդությունն անհամեմատ ավելի լավ են հաղթահարվում, քան ընդունված է համարել, իսկ ապրելիության ցուցանիշները նրանց մոտ ավելի բարձր են, քան կանխատեսում է հանրահայտ առցանց ծրագիրը...
Բրիտանացի դիզայներ Ստելլա Մակքարթնին կրծկալ է ստեղծել այն կանաց համար, ովքեր մաստեկտոմիա են տարել (կրծքագեղձի հեռացման վիրահատություն): Այս մասին հայտնում է US Magazine-ը...
Շաբաթական 40 ժամից ավելի աշխատող կամ պարբերաբար ծանրություն բարձրացնող կանանցից համեմատաբար երկար ժամանակ է պահանջվում հղիանալու համար...
Ճառագայթային թերապիան կարող է նշանակալից կերպով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի կրկնվելը: Այս եզրահանգման են եկել միանգամից երկու...
Տարեց կանանց մեծ մասը, ովքեր գտնվում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի խմբում, ոչինչ չգիտի այս հիվանդության ախտանիշների մասին: Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կեսը բացի...
Դաշտանադադարից հետո շատ ավելի դժվար է նիհարել, քան երիտասարդ տարիներին: Սակայն գիտնականները նշում են եւս մեկ հանգամանք, որի պատճառով անպայման պետք է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն