ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր
Ավելորդ քաշ ունեցող կանայք ավելի են հակված քաղցկեղով հիվանդանալուն. news.am
Ճարպակալմամբ տառապող կանայք մատավորապես 40 տոկոսով ավելի են հակված քաղցկեղային որոշ հիվանդություններ ձեռք բերելուն, քան նորմալ քաշով կանայք, ցույց է տալիս բրիտանացի գիտնականների հետազոտությունը:
Իրենց նոր հետազոտության միջոցով բժիշկները փորձել են պարզել, ինչպես է ավելորդ քաշն ազդում քաղցկեղի այն 7 տարբերակներից մեկի զարգացման հավանականության վրա, որոնք նախկինում չէին պայմանավորվում ավելորդ քաշով: Դրանք են՝ կրծքագեղձի քաղցկեղը (դաշտանադադարից հետո), աղիների, ենթաստամոքսային գեղձի, կերակրափողի, արգանդի, երիկամների եւ լեղապարկի քաղցկեղը:
Այս նպատակով գիտնականները ուսումնասիրել են քաղցկեղի առաջացման բարձր հավանականությամբ մարդկանց կյանքի տեւողությունը Մեծ Բրիտանիայում, կանանց շրջանում ճարպակալման տվյալները, ինչպես նաեւ «British Journal of Cancer» ամսագրում լույս տեսած այն տվյալները, որոնք խոսում էին ավելորդ քաշի եւ քաղցկեղի զարգացման միջեւ կապի մասին:
Գիտնականները պարզել են, որ նորմալ քաշով կանանց համեմատ՝ ճարպակալում ունեցող կանայք ավելի են հակված քաղցկեղի՝ վերը նշված 7 տեսակներից մեկով հիվանդանալուն: Պարզվել է, որ հազար ճարպակալմամբ տառապող կին ներառող խմբում 274 կնոջ մոտ, ամենայն հավանականությամբ, ապագայում քաղցկեղ կախտորոշվի: Նորմալ քաշով կանանց խմբում այդ թիվը 194 էր կազմել: Պարզվեց, որ ճարպակալումը քացկեղի տեսակների կտրվածքով 25 տոկոսով ավելացնում է եթնաստամոքսային գեղձի, 31 տոկոսով՝ աղիների, 78 տոկոսով՝ երիկամների, 100 տոկոսով՝ լեղապարկի, 131 տոկոսով՝ արգանդի, 133 տոկոսով՝ կերակրափողի քաղցկեղի զարգացման հավանականությունը:
Մեկնաբանելով այս տվյալները՝ բժիշկ Ջուլի Շարփը (Julie Sharp) նշում է. «Մենք գիտենք, որ քաղցկեղի առաջացման հավանականությունը կախված է մեր գեներից, շրջակա միջավայրից եւ մեր կյանքի այն ասպեկտներից, որոնք մենք շատ հաճախ չենք վերահսկում: Պետք է օգնել մարդկանց հասկանալ, ինչպես կարող են նրանք նվազեցնել ռիսկերը: Նորմալ քաշը, չծխելը, առողջ սննդակարգը՝ այս ամենը նվազեցնում է քաղցկեղի հավանականությունը: Այս փոփոխություններն, իհարկե 100 տոկոսով չեն կարող պաշտպանել քաղցկեղից, բայց կարող են նվազեցնել ռիսկերը»:
|
Կարդացեք նաև
37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել: Էրեբունի ԲԿ-ում ծնվել է Կիմա Հակոբյանի 6-րդ աղջիկը: Եւս 10 երեխա՝ Մարիամը, Մարթան, Մովսեսը, Սառան, Եսթերը, Ահարոնը, Սամվելը, Հովսեփը, Դանիելը եւ Ռեբեկան...
ԱՄՆ-ից առաջատար մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ուտելիք պատրաստելու գործընթացը կարող է կործանարար լինել կնոջ սրտանոթային համակարգի համար, հայտնում է gogetnews.info-ն...
Երկու օրում ավելի քան 120 հազար մարդ է ստորագրել բրիտանական խորհրդարանի կայքի առցանց միջնորդագիրը՝ աշխատավայրում բարձրակրունկ կոշիկների պարտադիր կրումն արգելելու պահանջով...
Երկու և ավելի երեխա ունեցող ծնողները կարող են դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ ու անվճար սովորել ցանկացած բուհում։ Այս կիսամյակում, օրինակ, կփոխհատուցվի 17 ուսանող-ծնողի...
Սինգապուրի ազգային համալսարանի մասնագետները պարզել ե, որ անհամբեր կանայք ավելի արագ են ծերանում: Հետազոտությանը մասնակցել է 1158 առողջ ուսանող Չինաստանից: Մասնակիցներին առաջարկել են...
RNS-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտողները ստեղծել են հատուկ օղակ, որն էականորեն նվազեցնում է ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը։ Աշխատանքը հրապարակվել է The New England Journal...
Gogetnews.info-ի փոխանցմամբ` Բուքինգհեմյան համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում նրանց հաջողվել է հաստատել կանանց ընկերության անհնարինության մասին կարծրատիպը...
Երջանկությունը չի երկարացնում կանանց կյանքը, հայտարարել են բրիտանացի գիտնականները: Նրանք ընդգրկուն հետազոտություն են կատարել, որին մասնակցել է ավելի քան 1 մլն կամավոր, հայտնում է medportal.ru-ն...
Աշխարհում մայրերի մահացության մակարդակը վերջին 25 տարվա ընթացքում գրեթե կրկնակի նվազել է: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: Ըստ գիտնականների` 2015-ին մոտ 303 հազար կին մահացել է հղիության ժամանակ՝...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն