ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Քլիվլենդի հիվանդանոցում սկսել են արգանդի փոխպատվաստման կլինիկական փորձարկումները. news.am
Քլիվլենդի հիվանդանոցում սկսվել են ԱՄՆ-ում առաջին` արգանդի փոխպատվաստման կլինիկական հետազոտությունները: Հետազոտության համար 10 կին կընտրեն, որոնց դոնորներից վերցված արգանդ կպատվաստեն եւ որոնք կփորձեն երեխա ունենալ:
Ինչպես պատմում են Քլիվլենդի հիվանդանոցի մասնագետները, արգանդի զարգացման, կառուցվածքի եւ տեղադրության թերություններ ունեցող կանայք, ինչպես նաեւ նրանք, ովքեր առանց արգանդի են ծնվել, չեն կարող ինքնուրույն հղիանալ: Սակայն վերջերս մեթոդներ են ի հայտ եկել, որոնք հնարավորություն են տալիս նման պացիենտներին դոնորական առողջ արգանդ պատվաստել, որը պիտանի է հղիության եւ ծննդաբերության համար:
Հետազոտության մեջ ներգրավված կլինեն մեծ թվով մասնագետներ, որոնց թվում կան արտամարմնային բեղմնավորման մասնագետ, բարդ դեպքերի մասնագետ մանկաբարձ-գինեկոլոգ, վիրաբույժ-փոխպատվաստող եւ այլն:
Հետազոտության համար ընտրված 21-39 տարեկան պացիենտները մի շարք արարողակարգային միջոցառումներ կանցնեն. առաջին փուլում պացիենտիի ձվարանները խթանվում են ձվաբջիջ արտադրելու համար, որոնք հետո կվերցնեն, արհեստականորեն կբեղմնավորեն եւ կսառեցնեն: Հետո անհրաժեշտ կլինի նրանցից յուրաքանչյուրի համար կամավոր դոնորի արգանդ ընտրել, որը պիտի փոխպատվաստվի ստացումից ոչ ուշ, քան 6-8 ժամվա ընթացքում: Հիվանդի նոր օրգանի ամբողջական «ակլիմատիզացիան» մոտ մեկ տարի կտեւի, ինչից հետո մեկը մյուսի հետեւից արգանդի մեջ կտեղավորվեն բեղմնավորված ձվաբջիջները, մինչեւ նրանցից մեկն ամրանա արգանդի պատին եւ նորմալ հղիություն սկսվի: Ծննդաբերությունը կատարվում է կեսարյան հատման միջոցով:
Օրգանի պոկվելը կանխարգելելու համար կանանցից կպահանջվի անընդհատ իմունոդեպրեսանտներ ընդունել եւ ամեն ամիս հետազոտություն անցնել: Բայց դա ընդմիշտ չէ. արգանդն այն օրգանների թվին չի պատկանում, որոնք պետք է «աշխատեն» հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում: Դրա խնդիրը կնոջը մեկ-երկու երեխա ծնելու հնարավորություն տալն է, ինչից հետո օրգանը կարող է նորից հեռացվել:
Առաջին անգամ այդ եղանակը կիրառվել է Հետեբորգի համալսարանում` Մեթց Բրենստրեմի (Mats Brännström) խմբի կողմից: Կենդանիների վրա մի շարք հաջող փորձարկումներից հետո բժիշկները 2013-ին Մայեր-Ռոքիտանսկի-Կյուստեր-Հաուզերի համախտանիշով տառապող մի կնոջ դոնորական արգանդ են պատվաստել: 2014-ի սեպտեմբերին արգանդի բնածին թերություն ունեցող 36-ամյա կինը բարեհաջող ծննդաբերել է եւ արդեն մեկ տարի անց շվեդ բժիշկներն ինը նման վիրահատություն են կատարել, որոնցից հինգն ավարտվել են հղիությամբ, իսկ չորսը` ծննդաբերությամբ:
Այս առաջին հաջողություններից հետո մեթոդի փորձարկումներ են սկսվել նաեւ այլ երկրներում: Մի քանի ամիս առաջ նման աշխատանքի սկզբի մասին են տեղեկացրել լոնդոնյան Քուին Չառլոթս հիվանդանոցի գինեկոլոգները, որոնք աշխատում են բժիշկ Ռիչարդ Սմիթի ղեկավարությամբ (Richard Smith):
Իսկ վերջերս` այս տարվա սեպտեմբերին Քլիվլենդի համալսարանի նրանց ամերիկացի գործընկերները սկսել են կին կամավորների փնտրտուքը, որոնք համաձայն են մասնակցել ԱՄՆ-ում բուժման այդ եղանակի կլինիկական փորձարկումներին: Աշխատանքները ղեկավարում է Անդրեաս Ցակիսը (Andreas Tzakis), արգանդի փոխպատվաստումից հետո ծննդաբերության առաջին «հեղինակներից» մեկն աշխարհում:
Հավաստի տվյալներ չկան այն մասին, թե որքան տարածված են արգանդի բնածին եւ ձեռքբերովի, զարգացման եւ տեղադրության թերությունները, բարորակ գերաճները, բայց այդ բոլոր խնդիրները կնոջը՝ որպես ընտրության տարբերակ, շատ փոքր են թվում որդեգրված երեխաներ մեծացնելու կամ փոխնակ մայր փնտրելու փոխարեն, ընդ որում, որոշ մարդկանց այդ տարբերակները կարող են հարմար չլինել, մանավանդ, որ փոխնակ մայրությունը ոչ բոլոր երկրներում է թույլատրված:
|
Կարդացեք նաև
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...
Երբ հղիության թեսթը դրական է՝ պետք չէ հապաղել և անհրաժեշտ է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի՝ խուսափելու հետագա մի շարք խնդիրներից: Նախ պետք է վստահ լինել, որ հիությունն արտարգանդային չէ: Այնուհետև բժշկի հետ...
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն