Երեխայի սնուցումը
7 խորհուրդ կրծքով կերակրող մայրերին. news.am
Ինչպե՞ս իմանամ՝ երեխաս նորմա՞լ է սնվում: Այս հարցը բոլոր՝ կրծքով կերակրող մայրերին է հուզում, հատկապես երբ երեխան առնվազն երկու ժամը մեկ սնվելու ցանկություն է արտահայտում:
Չնայած հակառակ պատկերն էլ արհեստական կեր ստացող երեխայի պարագայում կարող է ի հայտ գալ, երբ կերակրումներն առնվազն 4-5 ժամ ընդմիջումով են իրականացվում:
Կրծքով կերակրող կանանց շատ դեպքերում թվում է, թե հարկ եղածից քիչ կաթ են արտադրում: Մինչդեռ, փորձագետների գնահատմամբ, նմանատիպ բարդություն կանանց ընդամենը 5 տոկոսի մոտ է ի հայտ գալիս, ինչը կարող է անառողջ գեղձային հյուսվածքների, որեւէ այլ հիվանդության կամ կրծքի չափերի նվազեցմանը միտված վիրահատության արդյունք լինել, հաղորդում է FoxNews-ը:
Այնպես որ, քանի դեռ երեխայի մոտ նորմալ աճ է նկատվում, կարող եք համոզված լինել, որ կաթի անհրաժեշտ պաշար ունեք: Բայցեւայնպես, եթե այս հավաստիացմամբ էլ չկարողացաք բոլոր կասկածները ցրել, ստորեւ բերված յոթ խորհուրդներն ենք ներկայացնում՝ կաթի արտադրության ծավալների կարգավորման համար.
- Կերակրեք՝ որքան կարող եք
«Կերակրեք այնքան հաճախ, որքան երեխան է ցանկանում», - խորհուրդ է տալիս կրծքով կերակրման մասնագետի միջազգային վկայագիր ունեցող դոկտոր Իրեն Զոպին, որ Մեդելա բժշկական կենտրոնում խորհրդատվական ծառայության ղեկավարի եւ կլինիկական կրթության մասնագետի պաշտոնն է զբաղեցնում: Նրա համոզմամբ, որքան հաճախ եք երեխային կերակրում եւ կուրծքը կաթից ազատում, այնքան ավելի շատ է օրգանիզմը կաթ արտադրում: Այնպես որ կերակրման մեկ սեսիայի ընթացքում կարող եք երկրորդ կուրծքը դատարկելուց հետո կրկին առաջինին վերադառնալ, եթե, իհարկե, երեխան ցանկացա այդքան սնվել: - Ազատվեք ավելորդ կաթից
Կանայք հաճախ են բողոքում, որ աշխատանքի վերադառնալուց հետո կաթի արտադրության ծավալների կրճատում է նկատվում: Երեւույթի պատճառն այն է, որ կրծքի մեջ հավաքված ավելորդ կաթից չեն ազատվում: Հատկապես գիշերային ժամերին, երբ երեխան դեռ չի արթնացել կամ հերթական կերակրումը բաց է թողել, հարկավոր է ազատվել կուտակված կաթից: Նույն միջոցի օգնությանը կարող եք անգամ հերթական կերակրումից հետո դիմել՝ համոզվելու համար, որ կրծքերն ամբողջությամբ դատարկ են: - Կերակրման դիրքը ստուգեք
Ոչ ճիշտ դիրքով կերակրելիս երեխան կարող է զրկված լինել անհրաժեշտ ծավալով կաթ քաշելու հնարավորությունից, ինչն էլ, իր հերթին, կարող է կաթի արտադրության ծավալների կրճատման հանգեցնել: Այնպես որ արժե մեկ անգամ էլ մասնագետի մոտ այցելել՝ կերակրման դիրքը ստուգելու համար: - Ջուր խմեք միայն այն ժամանակ, երբ ծարավ եք
Տարածված մոլորություն կա, թե որքան շատ ջուր խմեք՝ այնքան շատ կաթ կարող եք ունենալ: Մինդեռ նշվածը ոչ մի առնչություն չունի իրականության հետ, նշում է դոկտոր Զոպպին՝ հավելելով, թե ավելին՝ հարկավոր է ջուր խմել միայն այն ժամանակ, երբ ծարավ եք: - Ծծակից եւ շշից խուսափեք
Ճիշտ է՝ լույս աշխարհ գալու առաջին օրերին ծծակի եւ շշի հետ ծանոթանալուց հետո էլ փոքրիկը դրանք երբեք մոր կրծքի հետ չի շփոթի, բայց այդ կերպ երեխային անհրաժեշտ ծավալով սնունդ մատուցելու եւ կաթի արտադրության ծավալները անհրաժեշտ մակարդակի վրա պահելու հնարավորությունը ձեռքից բաց կթողնեք: Բացի այդ, ծծակն ու շիշը կրծքով կերակրման նորմալ ֆիզիոլոգիական գործընթացը խախտելու հատկություն ունեն: Այնպես որ, դոկտոր Զոպիի խորհրդով, հարկավոր է առնվազն 3-4 շաբաթ սպասել՝ կաթի արտադրության ծավալների անհրաժեշտ կարգավորումը ձեռք բերելու համար, որից հետո կարող եք ծծակ եւ շիշ օգտագործել: - Սթրեսի մի տրվեք
Սթրեսը միանշանական կարող է կաթի արտադրության ծավալների վրա ազդել, հատկապես երբ երեխան ինտենսիվ խնամքի կենտրոնում է պահվում: Եթե անգամ պարզվի, որ փոքրիկը առողջական խնդիրներ ունի եւ վիրահատության կարիք է զգում, հարկավոր է նախ եւ առաջ կաթի ծավալների մասին մտածել, հիշեցնում է դոկտոր Զոպին: Բացի այդ էլ, ծննդաբերությունն ինքնին կարող է սթրեսի աղբյուր լինել: Փոխարենը փորձեք մի փոքր ավելի երկար քնել, հանգստացնող վարժություններ կատարել եւ սթրեսը հաղթահարելու այլ միջոցներ գտնել: - Օգտակար խոտաբույսերի եւ դեղամիջոցների օգնությանը դիմեք
Խոտաբույսային հավելումները, մասնավորապես՝ մանանեխի տեսքով, կարող են կաթի արտադրության ծավալները խթանելու հնարավորություն ընձեռել: Բացի այդ էլ, կարող եք նախապես մասնագետի հետ խոսել՝ հավելումների անհրաժեշտ չափաբաժինը հստակեցնելու նպատակով, քանի որ դրանք, ըստ ապրանքանիշի, կարող են տարբեր լինել: Ի հավելումն՝ բժիշկը կարող է նաեւ դեղամիջոցներ նշանակել, որոնք մեծ ի մասամբ անվտանգ են, բայց հնարավոր է՝ որոշ կողմնակի ազդեցություններ հրահրեն:
Մեդ-Պրակտիկ
02.05.2015
Հարգելի Inna, երեխայի փորիկի ցավը կապված է, ոչ միայն Ձեր ընդունած սննդի հետ, նաև ճիշտ դիրքով կերակրման հետ: Ցավի և անհանգստության պատճառը հիմնականում գազերի կուտակումն է աղիներում: Կրծքով կերակրման ժամանակ, եթե երեխայի դիրքը ճիշտ չէ, հնարավոր է որոշ քանակի օդի անցում ստամոքս-աղիքային համակարգ, որն էլ առաջացնում է դիսկոմֆորտ և ցավ: Նման դեպքում կարող եք տալ սամիթի կամ ֆենխելի թեյ, կամ ուղղակի թուրմ, որը կարող եք պատրաստել ինքներտ, ինչպես նաև "Սիմետիկոն" պարունակող կաթիլներ, որոնք կարող եք գնել դեղատնից: Ստորև ներկայացնում են հղումներ, որտեղ կգտնեք խորհուրդներ կերակրող մայրերի համար.
http://www.med-practic.com/arm/70/30996/article.more.html
Inna
30.04.2015
Inna
30.04.2015
Մեդ-Պրակտիկ
01.03.2015
Հարգելի Meri, կրծքով կարող եք կերակրել այնքան ժամանակ քանի դեռ դրա հնարավորությունը կա, և քանի դեռ երեխան պահանջ ունի: Կրծքի կաթը ոչ մի կերպ չի կարող վնասել Ձեր երեխային, եթե այնպիսի դեղորայք չեք ընդունում, որը հակացուցված է կրծքով կերակրման ժամանակ:
Meri
09.02.2015
Կարդացեք նաև
Կրծքի կաթով կերակրելը հե՞շտ է։
Երեխան ծնվում է մոր կուրծքը փնտրելու ռեֆլեքսով: Սակայն շատ մայրերի պետք է սովորեցնել երեխային...
Երեխան մինչև վեց ամսականը հավելյալ սննդի կարիք չունի: Նորածնի իդեալական սնունդը մայրական կաթն է, որի միջոցով նա ստանում է բոլոր անհրաժեշտ նյութերը․ վիտամինները, հանքային աղերը, հակամարմինները...
Սիրելի ծնողներ լինենք զգոն երեխաների առողջության պահպանման հարցում ինչպես ամբողջ տարի, այնպես էլ նախատոնական օրերին, մասնավորապես...
Մասնագետների խոսքով` տոների ընթացքում ցանկալի է երեխայի սննդակարգը չփոխել: Նրանք ծնողներին խորհուրդ են տալիս պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը...
Երեխաների սնունդը մինչև մեկ տարեկանը բնականաբար բավականին տարբեր է մեծահասակի սննդից և գտնվում է ուշադրության կենտրոնում: Առողջ զարգացման համար հավասարակշռված սնունդ է պետք, որը կպարունակի բավարար...
Տոնական օրերին սնունդը երկար ժամանակ մնալով սեղանին, երբեմն, նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կարող է փչանալ և պատճառ դառնալ ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների: Սովորաբար, այդ օրերին...
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
Ծնողները մանկական սնունդն ավելի համեղ չեն դարձնում, երբ դրան աղ են ավելացնում: Սակայն նրանք որոշակիորեն վնաս են հասցնում երեխաների առողջությանը, պնդում են բժիշկները: Շատ հայրիկներ եւ մայրիկներ, առանց մտածելու,...
Երեխան կուրծք էր պահանջում բավականին կանոնավոր ընդմիջումներով, բայց հիմա կարծես ամբողջ օրը կրծքին կպած լինի: Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու է երեխան ավելի շատ կուրծք պահանջում: Դրանք կարող են ներառել, այսպես կոչված,...
Ճիշտ սնվելը ծայրաստիճան կարեւոր է երեխայի ճիշտ աճի ու զարգացման համար . «դատարկ կալորիաները», որոնք պարունակում են գազավորված ըմպելիքներն ու քաղցրավենիքը, միայն նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն...
Կարևոր է ո'չ միայն պարզապես կերակրել երեխային, այլև նրան սովորեցնել սնվելու ճիշտ ռեժիմին, հայտնում է goodhouse.ru-ն...
Դեռահասների ու երեխաների մեծ մասը բավականաչափ ջուր չի խմում, իսկ մոտավորապես քառորդ մասը, Harvard School of Public Health-ի տվյալներով, երբեք մաքուր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն