ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր
Տղամարդիկ գերագնահատում են ճշգրիտ գիտությունների նկատմամբ իրենց հակվածությունը. med.news.am
Գիտության, տեխնոլոգիաների ու մաթեմատիկայի ոլորտում մարդիկ ավելի շատ են, քան՝ կանայք: Այդ պատճառով տղամարդիկ մտածում են, որ իրենք ավելի են հակված այս գիտություններին: Սակայն, ինչպես ցույց տվեց Washington State University համալսարանի նոր հետազոտությունը, դա այդքան էլ այդպես չէ: Տղամարդկանց մեծամասնությունը, ի տարբերություն կանանց, գերագնահատում է մաթեմատիկայի ոլորտում իր ունակությունները, սակայն հենց այդ ինքնավստահությունն է, որ ստիպում է նրանց զբաղվել ճշգրիտ գիտություններով:
Հետազոտության շրջանակներում գիտնականները 122 ուսանողների եւ 184 կամավորների առաջարկել են մաթեմատիկական թեստ անցնել, իսկ այնուհետեւ կռահել՝ ինչ արդյունքներ նրանք կարձանագրեն: Պարզվեց, որ, չնայած տղամարդկանց ու կանանց շրջանում արդյունքները մոտավորապես նույնն էին, տղամարդիկ գերագնահատում էին իրենց աշխատանքներն ու ավելի լավ արդյունքներ էին ակնկալում: Իսկ ահա կանայք բավականին սթափ էին գնահատում իրենց հնարավորություններն ու ավելի ճշգրիտ էին արդյունքները կանխատեսելու գործում:
Նույն այդ մարդկանց շրջանում հարցումը ցույց տվեց, որ մաթեմատիկայով ու գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող մարդկանց թիվը տղամարդկանց շրջանում ավելի մեծ է՝ կանանց համեմատ: Սակայն հետազոտության հեղինակները հույս ունեն, որ իրենց աշխատանքը կարող է ավելի շատ կանանց ընդգրկել գիտության ու մաթեմատիկայի ոլորտում:
Ինչպես նշեց Թամարա Հաջինսը՝ գիտությամբ զբաղվելու ցանկություն հայտնած աղջիկներին աջակցող Girlstart նախագծի ղեկավարը, այս ոլորտում կանանց թվի ավելացումն իր բազմաթիվ դրական կողմերն ունի, քանի որ կանայք եւս կարող են բացահայտումներ անել ու նպաստել երկրի տնտեսության զարգացմանը:
Կարդացեք նաև
Մարդու սպերմատոզոիդներն ավելի արագ են ընթանում եւ ավելի լավ են պահպանում իրենց ուղղությունն ամուր մակերեւույթի վրա, որի բացակայության դեպքում նրանց արագությունը նվազում է։ Տվյալ երեւույթը կարող է փակ վերարտադրողական...
Շատերն են նկատել, որ տղամարդիկ գրիպը, մրսածությունը եւ վարակային այլ հիվանդությունները ավելի դժվար են հաղթահարում, քան` կանայք: Օրինակ՝ տուբերկուլոզով վարակվելու դեպքում տղամարդկանց...
Արհեստական բեղմնավորմամբ ծնված տղամարդիկ օժտված են ավելի պակաս վերարտադրողականությամբ (ֆերտիլություն): Այսպիսի եզրակացության է եկել Անդրե վան Ստեյրտեհեմի...
Ճապոնացի բժիշկ-գիտնականները հանգել են տղամարդկանց համար մտահոգիչ եզրակացության. տղամարդկանց գլխից մազերի թափվելը հաճախ սրտային հիվանդություններին հակվածության նշան է, իսկ ավելի...
Առնականության առումով վստահություն չունեցող տղամարդիկ ավելի հակված են բռնության եւ ագրեսիվ պահվածքի, հաղորդում են ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի հոգեբանները: Ինչպես բացատրում են հոգեբանները, առնականությունն ապացուցել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն