ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ
Էկզեման հաճախ մանկականից վերածվում է մեծահասակների հիվանդության
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ էկզեմայով բազմաթիվ երեխաների մոտ մաշկի հետ խնդիրները կարող են շարունակվել նաեւ հասուն տարիքում: Թեպետ էկզեման, կամ ինչպես այն անվանում են՝ ատոպիկ դերմատիտը, հաճախ առաջանում է մանկական տարիքում, նոր հետազոտության համաձայն, էկզեմայով երեխաները, շատ հավանական է, որ շարունակեն ունենալ մաշկային խնդիրներ ընդհուպ մինչև 20 տարեկանը, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ ամբողջ կյանքում, հաղորդում է webmd.com-ը:
«Էկզեման մաշկային հիվանդություն է, որը հիմնականում փոքր երեխաների մոտ է լինում: Այսպիսի հիվանդների մոտ մաշկը շատ զգայուն է՝ բորբոքումների, ինֆեկցիաների եւ ալերգիաների հակումով», - ասում է Նյու Յորքի Մաունթ Սինայ հիվանդանոցի մաշկաբան Ջոշուա Զեյխները: «Հիվանդության տարբերակիչ նշան է քորը, որը դեղորայքի համար աննկարագրելի ծախսերի պատճառ է դառնում, բերում է կյանքի որակի եւ միջանձնային հարաբերությունների վատթարացման, ինչպես նաեւ ուսման եւ աշխատանքի ժամանակի կորստի»:
Նախկինում համարվում էր, որ էկզեման անցնում է, երբ երեխաները մեծանում են, ասում է Զեյխները: Այդ իսկ պատճառով փորձագետները երկար տարիներ հետեւել են հիվանդության բնականոն ընթացքին եւ հայտնաբերել, որ ախտանիշները կարող են պահպանվել ավելի երկար, քան նախկինում կարծում էին՝ ձգվելով մինչեւ կյանքի երկրորդ տասնամյակ եւ ավելի:
Փենսիլվանիայի համալսարանի Պերելման բժշկական դպրոցի հետազոտողներ բժիշկ Դեվիդ Մարգոլիսը եւ իր գործընկերներն ուսումնասիրել են էկզեմայի ախտանիշներն ավելի քան 7100 երեխաների մոտ՝ երկար ժամանակի ընթացքում: Ախտանիշները սկսվելուց երեխաների միջին տարիքը երկու տարեկանից չէր անցնում:
JAMA Dermatology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում էր, որ երեխաների ավելի քան 80%-ը շարունակել է տառապել էկզեմայի ախտանիշներից եւ դեղորայք խմել մինչեւ 26 տարեկան:
Եվս 5 տարի հետո հիվանդների 64%-ը հայտարարել են, որ չի եղել այնպիսի 6-ամսյա ժամանակահատված, որի ընթացքում նրանք մաշկին դեղ չեն քսել:
Սակայն հետազոտողները նշում են, որ ծրագրում մասնակցություն են ունեցել միայն էկզեմայի ծանր տեսակով տառապող երեխաներ, որը շատ դժվար է բուժման ենթարկվում:
«Էկզեմայով երեխաները եւ նրանց ծնողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն մաշկի խոնավացմանը ճիշտ բաղադրիչներով, ինչպիսին ցերամիտներն են, որոնք այդպիսի երեխաների մաշկում գենետիկորեն բացակայում են», - ասում է Նյու Յորքի Լենոքս Հիլլ հիվանդանոցի մաշկաբան Դորիս Դեյիզը:
«Մաշկն անհրաժեշտ է խնամել նույնիսկ այն ժամանակ, երբ ախտանիշները շատ արտահայտված չեն, եւ էկզեման վերահսկելի է», - շարունակում է բժիշկը: «Կարեւոր է նաեւ վերահսկել սթրեսը, որովհետեւ սթրեսը նույնպես ուժեղացնում է էկզեմայի ախտանիշները»:
Կարդացեք նաև
Խիթը 2 շաբաթականից 4 ամսական երեխաների շրջանում տարածված վարքային համախտանիշ է, որը բնութագրվում է չափազանց ուժեղ և երկարատև լացի նոպաներով: Խիթով տառապող երեխաները լալիս են գրեթե...
Աղիքային մանրէները կարող են կարեւոր դեր խաղալ երեխաների մոտ ասթմայի առաջացման հարցում: Նման եզրահանգման են եկել Լինչեպինգի համալսարանից շվեդ գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները...
Կանադացի գիտնականները նշում են, որ մրգի հյութը կօգնի մանկահասակ երեխային այլևս չլացել ստամոքսի ցավերից, գրում է mirror.co.uk-ը: Պարբերականի փոխանցմամբ` նոր հետազոտությունը պարզել է, որ խնձորի հյութը...
Բրիսթոլի համալսարանի և Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները վերլուծել են աշխարհի 26 երկրներում անցկացված 58 հետազոտությունների տվյալները՝ կապված երեխաների միզուղիների բորբոքումների...
Ալերգիայով տառապող երեխաները երկու անգամ ավելի հաճախ են սրտի խնդիրներ ունենում: Այդ մասին տեղեկացնում են Northwestern University-ի հետազոտողները` Ջոնաթան Սիլվերբերգի ղեկավարությամբ...
Բրիտանացի բժիշկները հայտարարել են, որ աուտիզմի առաջացման հնարավորությունը կարելի է պարզել երեխայի աչքերի միջոցով. երեխաները, որոնք ավելի արագ են շարժում աչքերը, ավելի հակված են աուտիզմի...
Միեւնույն գենետիկ մուտացիաները չեն քույրերի եւ եղբայրների մոտ աուտիզմի պատճառը եւ դրանք միշտ չէ, որ ծնողներից են ժառանգվում, ցույց են տվել Կիրառական գենոմային հետազոտությունների կենտրոնի ստացած...
Գիտնականները մանկական էպիլեպսիայի բուժման համար մարիխուանայի մաքրազերված մոլեկուլից դեղամիջոց են մշակել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն