ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը
«Կրծքով կերակրելը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական առումով շատ կարևոր է»
Այսօր մամուլի ասուլիսում մանկաբույժ, համալսարանական պոլիկլինիկայի տնօրեն Աննա Բալյանը, զարգացման մանկաբույժ Իրինա Թովմասյանը և վերականգնողաբան Գայանե Զախարյանը խոսեցին արհեստական կաթնախառնուրդների բացասական ազդեցության մասին:
Աննա Բալյանը միանշանակ պնդեց, որ երեխային կերակրելու լավագույն տարբերակը կրծքով սնուցումն է: Նա նշեց, որ երեխային մինչև վեց ամսական պետք է բացառապես կրծքով կերակրել:
Գայանե Զախարյանը նշեց, որ երբ մայրը կրծքով կերակրում է երեխային, ապա երեխան իրեն ավելի ապահով է զգում: «Կրծքով կերակրելը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական առումով շատ կարևոր է»: Նա նշեց, որ ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ եթե երխայի և մոր միջև կապը լավ չի հաստատվում, ապա հետագայում որոշ երեխաներ դեռահասության տարիներին վարքագծային խնդիրներ են ունենում:
Աննա Բալյանը ներկայացրեց մեկ այլ ուսումնասիրության արդյունքներ, ըստ որի՝ եթե երեխայի ծնվելուց հետո մայրն անմիջապես սկսվում է նրան կրծքով կերակրել և երեխան 30-60 րոպե մոր գրկում է մնում, ապա մանկական մահացության ցուցանիշը 20 տոկոսով նվազում է:
Իրինա Թովմասյանն ասաց, որ մեկ տարեկանից հետո երեխաները փորձում են ինքնուրույն ուտել, և ծնողները չպետք է նրանց զրկեն ինքնուրույնությունից, հակառակ դեպքում՝ երեխան ուտելու նկատմամբ հետաքրքրությունը կորցնում է:
Ինչ վերաբերում է մայրերի այն անհանգստությանը, թե իրենք կաթ չունեն կամ այն չի բավարարում երեխային, ապա Աննա Բալյանն ասաց, որ հազվադեպ է լինում, երբ մայրը կաթ չի ունենում, պարզապես համբերություն և ճիշտ մոտեցում է պետք: Իսկ եթե իսկապես կրծքի կաթը բավարար չէ երեխային, մանկաբույժը խորհուրդ տվեց երեխային տալ կաթնախառնուրդներ:
Կարդացեք նաև
Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար: Ինչպե՞ս հասկանալ` բավարարում է այն, և որո՞նք են կաթի անբավարարության պատճառները...
Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:
Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...
2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն...
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
Երեխայի ավելորդ քաշը կամ ճարպակալումը կարող է մի շարք առողջական խնդիրների, նաեւ հոգեբանական վիճակի վատացման պատճառ դառնալ։ Լոնդոնի Համալսարանական քոլեջի (University College London) գիտնականները...
Circulation պարբերականի փոխանցմամբ՝ 2-18 տարեկան երեխաներն օրական պետք է օգտագործեն 6 թեյի գդալից ոչ ավելի (25 գրամ) շաքարավազ: Գիտնականները միևնույն չափաքանակն են առաջարկում տարիքային այդքան մեծ...
Նախորդ հետազոտությունների տվյալների համաձայն՝ ճաշի ժամն ազդում է ճարպակալման ռիսկի վրա: Սակայն Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները պարզել են, որ դա այդպես չէ, հայտնում է UPI.com-ը...
Համակարգչային խաղերն կարող են օգնել երեխաներին օգտակար սովորություններ ձեռք բերել: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Գյուղատնտեսության նախարարության եւ երկրի մի շարք մասնավոր բժշկական հաստատությունների...
Տեղեկություն հաղորդելու խաղային ձևը կարող է երեխաների մոտ ձևավորել ճիշտ սննդային վարք: Այս մասին հետազոտությունը հրապարակված է Journal of Nutrition Education & Behavior-ում...
Կրծքով կերակրելը դրական է ազդում երեխայի իմունիտետի, ալերգիայի եւ ասթմայի հանդեպ զգայունության վրա: Երեխայի համար այն կարող է անել շատ ավելին, քան հիգիենայի հիվանդագին պահպանումը: Այս երեւույթը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն