ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
Վաղաժամ ծնված երեխաների փրկության այլընտրանքային միջոց. news.am
Հետազոտությամբ ապացուցվել է, որ չափահաս մարդկանց մոտ ի հայտ եկող որոշ խանգարումներ հաղթահարելու կարողությամբ աչքի ընկնող կոֆեինն ու վիագրան կարող են նաեւ վաղաժամ ծնված երեխաների կյանքը փրկել: Վերջիններիս համաշխարհային օրվա կապակցությամբ, ԱՄՆ գործող «Համազգային մանկական հիվանդանոցները» ներկայացնող փորձագետներն ամենափոքրիկ երեխաների խնամքն, անհրաժեշտության դեպքում, հիշյալ դեղամիջոցների օգնությամբ կազմակերպելու խորհրդով են հանդես եկել, հաղորդում է FoxNews-ը:
Բանն այն է, որ վաղաժամ ծնված երեխաները կարող են մոռանալ անընդհատ շնչելու անհրաժեշտության մասին, մինչդեռ կոֆեինը հիշողության բարելավմանը միտված խթան է հաղորդում ուղեղին, դիաֆրագմաներին ու թոքերին, ուստի եւ բոլոր հիշյալ հաստատությունների հետծննդյան ինտենսիվ խնամքի բաժանմունքներից դուրս գրված եւ բնական շնչառության անցած երեխաներին է նշանակվում:
«Կարճաժամկետ հեռանկարում որքան լավ նրանց թոքերն աշխատեն, այնքան առավել առողջ ուղեղ կունենան հետագայում եւ անբուժելի նյարդաբանական խնդիրներից կխուսափեն: Այնպես որ, այդպիսի երեխաներին օրական մեկ բաժակ սուրճին համարժեք կոֆեինի տրամադրումը կարող է հրաշալի արդյունքների հանգեցնել», - նշել է բուժհաստատությունները միավորող կազմակերպության հետծննդյան խնամքի բաժնի ղեկավար դոկտոր Էդվարդ Շեփարդը:
Հատկանշական է նաեւ, որ ամերիկյան «Համազգային մանկական հիվանդանոցներում», որտեղ տարեկան ավելի քան 4.400 վաղաժամ ծնված երեխաներ են բուժում ստանում, 1-2 տոկոս թոքային հիպերտենզիայով ախտորոշման դեպքերում սիլդենաֆիլ կամ վիագրա կարող է նշանակվել: Խոսքն այն բարդության մասին է, որի առկայության պարագայում սիրտը դժվարությամբ է դեպի թոքեր արյուն մղում: Բանն այն է, որ դեղամիջոցը թոքային անոթային դիմադրությունը նվազեցնելու եւ թոքերի ու սրտի ծանր աշխատանքի անհրաժեշտությունը չեզոքացնելու հատկությամբ է աչքի ընկնում: Սիլդենաֆիլի շնորհիվ «Համազգային մանկական հիվանդանոցների» բժիշկները հետծննդյան ինտենսիվ խնամքի բաժանմունքում թոքային հիպերտենզիայից մահացության ցուցանիշը գրեթե զրոյի են հասցրել:
«Վաղաժամ ծնված երեխաների խնամքը բոլորովին նման չէ առավել մեծ տարիքի երեխաների ու չափահասների համար նախատեսված միջոցներին: Այստեղ առավել վստահելի դեղամիջոցների կարիք է զգացվում, քանի որ փոքրիկների կյանքը եւ առողջ մանկություն ունենալու հեռանկարը դրանց որակից է կախված», - մեկնաբանել է դոկտոր Շեփարդը:
Կարդացեք նաև
Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:
Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են...
Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...
Ապրիլի 24-ից մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը: Այն Եվրոպայում ապրիլի վերջին շաբաթում իրականացվող ամենամյա իրադարձություն է` միտված բարձրացնելու պատվաստումների կարևորության մասին...
Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...
Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները...
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...
Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...
2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում...
Ամերիկացի հետազոտողները մանկական պլաստմասե ծծակներում առողջության համար վտանգավոր քիմիական բիսֆենոլ А նյութ են հայտնաբերել, որը երեխայի օրգանիզմում խախտում է հորմոնալ հավասարակշռությունը եւ նպաստում է...
Երեխայի ավելորդ քաշը կամ ճարպակալումը կարող է մի շարք առողջական խնդիրների, նաեւ հոգեբանական վիճակի վատացման պատճառ դառնալ։ Լոնդոնի Համալսարանական քոլեջի (University College London) գիտնականները...
Ընդհանուր անզգայացումը երեխաների համար վտանգավոր չէ եւ չի ազդում նրանց մտավոր ունակությունների վրա. վաղ մանկության տարիքում անզգայացմամբ վիրահատության ենթարկվածները մյուսներից...
Երեխաները, ովքեր քնելուց առաջ օգտվում են սմարթֆոններից ու պլանշետներից, երկու անգամ ավելի հաճախ են տառապում քնի խանգարումներից, քան այն երեխաները, ովքեր դրանցից չեն օգտվում: Այս եզրահանգման են եկել Լոնդոնի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն