ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Ինչ քաշով ծնված երեխաների կյանք են կարողանում փրկել Հայաստանում
Այսօր վաղաժամ ծնված երեխաների միջազգային օրն է: Հայաստանում վաղաժամ ծնված երեխաների խնդիրներով զբաղվում է նաև «Մոր և մանկան առողջության» ՀԿ-ն: ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Հարությունյանը mardik.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը վաղաժամ ծնված երեխաների թվով գտնվում է միջին տեղում, այսինքն՝ ոչ շատ են այդպիսի երեխաները, ոչ էլ քիչ:
Սուսաննա Հարությունյանն ասաց, որ վաղահաս, հատկապես շատ փոքր չափերի ծնված երեխաների խնամքը բավականին ծախսատար է, և բացի պետությունից, այդ հարցում շատ են օգնում տաբեր ՀԿ-ներ:
«Այսօր նախարարությունը ծրագիր ունի՝ վերազինել նորածնային վերակենդանացման բաժանմունքները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի ունեցած բուժտեխնիկային, ապա Սուսաննա Հարությունյանն ասաց.«Ես չեմ ուզում Հայաստանը համեմատել զարգացած շատ երկրների հետ, որովհետև, բնականաբար, կզիջենք: Բայց եթե համեմատենք մեր նման սոցիալ-տնտեսական պայմաններ ունեցող տարածաշրջանի մյուս երկրների հետ, ապա մեր վիճակն, իմ անձնական գնահատմամբ,կարծեք թե լավ է»: Նա նշեց, որ պետության կողմից ուշադրությունը մեծ է, բացի այդ հումանիտար ճանապարհով շատ բան է արվում: Չնայած դրան, նա ասաց, որ անելիքներն այնքան շատ են, որ չի կարելի ասել, թե ամեն ինչ լավ է:
Ինչ վերաբերում է մարզերում սարքավորումների հագեցվածությանը՝ Սուսաննա Հարությունյանն ասաց, որ մարզերի հիվանդանոցները ևս սարքավորումներով են վերազինվում, ինչպես նաև Արցախի համար ևս սարքավորումներ են բերվում:
«Օրինակ` Բրիտանիայում կարողանում են 400 գրամանոց երեխաներին պահել, սակայն այլ խնդիր է, թե իրենք որքանով են հետագայում լիարժեք դառնում: Արժե՞ արդյոք, որ մեր պետությունն իր բոլոր ջանքերը ներդնի՝ դրան հասնելու, որովհետև մենք շատ ավելի կարևոր բաներ ունենք՝ ավելի քիչ ծախսատար: Այսինքն՝ կարելի է այդ 400 գրամանոց երեխային պահելու գումարով, օրինակ, 20 մեծ երեխայի կյանք փրկել: Շատ փոքր քաշով ծնված երեխաների խնամքը շատ-շատ ծախսատար է, բարդ սարքավորումներ, թանկ դեղորայքներ են պետք և, բնականաբար, մեր կլասի պետությունն այդ ամենը չի կարող շատ բարձր մակարդակով անել և դրա իմաստը, կարծում եմ, չկա»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ վաղաժամ ծնված երեխանեը կարող են հետագայում տեսողության, թոքերի հետ կապված լուրջ խնդիրներ ունենալ, բայց ամենալուրջ խնդիրները մտավոր զարգացման հետ կապված խնդիրներն են:
Նա հայտնեց, որ 2,5 կգ-ից ցածր ծնված երեխաները համարվում են փոքր քաշով ծնված և նրանց մեծ մասը վաղաժամ ծնված երեխաներն են, սակայն լինում են վաղաժամ ծնված երեխաներ, որոնք կարող են նորմալ քաշով ծնվել: Նա ասաց, որ Հայաստանում մեկ կիլոգրամից բարձր երեխաների կյանքը կարողանում են փրկել, սակայն դա նաև կապված է այլ խնդիրների, հիվանդությունների հետ և շատ անհատական է:
Կարդացեք նաև
Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...
Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...
Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ հասակ կունենա Ձեր երեխան, կա շատ հեշտ մաթեմատիկական հավասարում, որը կարող է օգնել կանխորոշելու, թե որքան բարձրահասակ կլինի Ձեր երեխան (իհարկե՛, այն անսխալ չէ)...
Գիտնականների կարծիքով՝ փոքրիկներն օգտագործում են իրենց հմայիչ ժպիտը ծնողներին շահագործելու համար: Նման եզրակացության են հանգել նրանք գիտական մի քանի փորձից հետո...
iPad-ը և դրանով խաղալը, պարզվում է, ոչ պակաս արդյունավետ են երեխաների ուշադրությունը շեղելու և նրանց վիրաբուժական վիրահատությունների ժամանակ անզգայացումից առաջ հանգստացնելու համար, քան...
Acta Odontologia Scandinavica ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ ատամների բուժման ընթացքում հատուկ ակնոցով մուլտֆիլմերի դիտումը երեխաներին օգնում է հաղթահարել անհանգստությունն ու ցավը...
Նորածինների ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ կյանքի առաջին 3 ամսում այն աճում է մեծ հասակի ուղեղի չափի կեսից ավելի, հայտնում է percare.ru-ն: Գիտնականները նաև պարզել են, որ տղաների ուղեղն աճում է ավելի արագ...
Tech Insider-ն ինքնակառավարվող մանկասայլակ է ներկայացրել, որը հետևում է տիրոջ շարժումներին: Նորագույն մանկասայլակն ինքն է իրեն հրում առաջ կամ ետ` ըստ տիրոջ քայլերի: Սարքավորման սենսորները...
Լոնդոնի համալսարանական քոլեջի և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի գիտնականները հայտարարել են, որ մոտավորապես 11 տարեկան աղքատ երեխաները գրեթե 3 անգամ ավելի շատ են տառապում ճարպակալմամբ, քան նրանց հարուստ հասակակիցները...
Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու են երեխաները հիվանդանում քաղցկեղով: Գիտնականների աշխատանքը հրապարակված է The New England Journal of Medicine ամսագրում...
Չինական Tencent հեռահաղորդակցական ընկերությունը ներկայացրել է երեխաների համար ամենաֆունկցիոնալ «խելացի» ժամացույցներից մեկը: Այդ մասին հայտնում է Engadget-ը...
Մաքս Պլանկի ինստիտուտի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասկացել են 8-25 տարեկան մարդիկ: Մասնագետները ստուգել են դեռահասների անհամբերության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն