Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Երեխաների դեմ բռնությունը կրճատում է նրանց կյանքը
Երեխաների դեմ բռնությունը կրճատում է նրանց կյանքը

Բռնության ենթարկված երեխաները ունեն թուլացած եւ ջլատված ԴՆԹ, որոնք բնորոշ են ծերացող մարդկանց: Իրենց հետազոտության արդյունքում նման եզրակացության են եկել Դյուքի համալսարանի գիտնականները:

Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն` վկայակոչելով The Toronto Sun-ը, գիտնականներն ուսումնասիրել են 1100 բրիտանական ընտանիքներ, որտեղ 1990-ականներին երկվորյակներ են ծնվել: Հետազոտության ժամանակ երկվորյակներն արդեն 18 տարեկան են եղել: Գիտնականների ձեռքի տակ է այդ երեխաների ԴՆԹ-ն, երբ նրանք եղել են 5 եւ 10 տարեկան:

Փորձագետները նաեւ հարցեր են տվել ծնողներին, հասկանալու համար, թե ինչ մթնոլորտ է տիրել այդ ընտանիքներում եւ հնարավո՞ր էր, որ երեխան բռնության ենթարկվեր: Ընդ որում, խոսքը ոչ միայն ընտանեկան բռնության, այլեւ մեծահասակների կողմից ծաղրի ենթարկվելու մասին է:

Պարզվել է, որ մանկության ժամանակ բռնությունը 2 եւ ավելի անգամ մեծացրել է ԴՆԹ-ի տարրերից մեկի` տելոմերի թուլացման աստիճանը, որոնք տեղակայված են քրոմոսոմների ծայրերին եւ թույլ չեն տալիս ԴՆԹ-ին թուլանալ: Դրանք կապ ունեն մարդու կյանքի տեւողության հետ:

Բռնության հետեւանքով առաջ եկաս սթրեսները արագացրել է դրանց մաշումը եւ արագացրել ծերանալու գործընթացը:

Լրահոս երեխաների մասին
Loading...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ