ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Դեռահասների սեռական դաստիարակության խնդիրը ստանձնել են ֆիզկուլտուրայի ուսուցիչները. Սեքսոպաթոլոգ
Հանրակրթական դպրոցներում եւ կրթական այլ հաստատություններում դեռահասների սեռական դաստիարակության լուրջ եւ խիստ պատասխանատու խնդիրը ստանձնել են ֆիզկուլտուրայի ուսուցիչները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:
Նրա դիտարկմամբ` դպրոցներում շատ հպանցիկ են քննարկվում սեռական դաստիարակության հարցրերը, հաճախ էլ հանձնարարվում են ինքնուրույն յուրացման, մինչդեռ «Կրթության մասին» ՀՀ օրենքով` դեռահասներն ունեն սեռական դաստիարակության իրավունք:Ավելին` օրենքում մի ծավալուն հոդված կա վերարտադրողական առողջության պահպանման, ինչպես նաեւ սեռահասունացմանն իրազեկ լինելու մասին:
«Օրենքը նախատեսում է, որ դեռահասների սեռական դաստիարակությունը հանրակրթական դպրոցներում եւ կրթական այլ հաստատություններում պետք է իրականացնեն խնդրին իրազեկ մասնագիտացված անձինք, ինչը, ցավոք, չի իրականացվում. այս լուրջ եւ խիստ պատասխանտու խնդիրը ստանձնել են ֆիզկուլտուրայի ուսուցիչները»,- նշեց Վրեժ Շահրամանյանը: Հանրակրթական դպրոցներում ուսուցանում են «Առողջ ապրելակերպ» առարկան, որը, նրա խոսքով, ավելի շատ ոչ թե սեռական դաստիարակության, այլ առողջության պահպանման մասին է, այդ թվում` խոսվում է ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների բացասական ազդեցությունների, սեռավարակների եւ նմանատիպ հարցերի շուրջ: Առարկան հիմնական դպրոցում անցնում են 8-9-րդ, իսկ ավագ դպրոցներում` նաեւ 10-12-րդ դասարաններում: Այդ դասաժամը վերցված է ֆիզկուլտուրայի ժամից եւ տարվա մեջ նախատեսված է 14 ժամ: «Սակայն սեռական դաստիարակության դասավանդումը ֆիզկուլտուրայի ուսուցչին վստահելը տարակուսելի եւ վիճելի հարց է, քանի որ դասընթացը պահանջում է հատուկ մասնագիտացում եւ սպեցիֆիկ մեթոդաբանություն»,- նշեց սեքսոպաթոլոգը:
Անդրադառնալով սեռական դաստիրակության վերաբերյալ համապատասխան գրականության առկայությանը եւ մատուցման որակին` նա նշեց, որ կան ձեռնարկներ, որոնք թարգմանված են օտարալեզու աղբյուրներից: Հայ հեղինակների գրված գիրք դեռեւս չկա, սակայն շուտով կլինի: Բայց, նրա խոսքով, գրեթե բոլոր գրքում ներկայացված են սեռական օրգանները եւ դրանք միմյանցից տարբերակող առանձնահատկությունները, սակայն սեռական հարաբերությունների, դրանց վերաբերվող հիգիենայի եւ այլ կարեւոր հարցերի մասին ոչինչ չկա: «Դեռահասային տարիքի համար սա շատ զգայուն թեմա է, եւ բոլորն էլ թաքնված հետաքրքրություն ունեն թեմայի նկատմամբ, քանի որ սեռահասունացման տարիքում գտնվող դեռահասներին օրինաչափորեն հետաքրքրում է սեռական հարաբերությունների թեման, եւ նրանք այդ մասին իմանում են տարատեսակ աղբյուրներից, այդ թվում` անվերահսկելի համացանցից, որտեղ ամեն կարգի տեղեկություն կա: Համացանցում տեղակայված սեռական առողջությանը վերաբերող հայալեզու ինֆորմացիան շատ հակասական է, երբեմն՝ նունիսկ անհավաստի եւ վտանգավոր: Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է եզրակացնել, որ սեռական ճիշտ դաստիարակությունը ազգային անվտանգության խնդիր է»,- նշեց նա:
Սեքսոպաթոլոգը առաջարկում է, որ սեռական առողջության եւ սեռական կյանքի հարցերը քննարկվեն մասնագետների մասնակցությամբ, ընդ որում՝ թեմային տիրապետող եւ մասնագիտական ասելիք ունեցող, այլապես սիրողական քննարկումները կարող են տհաճ եւ ճակատագրական հետեւանքներ ունենալ: «Սեռական առողջությունը դիլետանտություն չի հանդուրժում: Հաճախ մեզ դիմում են այնպիսի հիվանդներ՝ տղամարդիկ, կանայք, ամուսնական զույգեր, որոնց մոտ ապատեղեկատվության պատճառով սեռական խանգարումներ են առաջացել: Պատճառն այն է, որ ծնողներից բացի` երեխաների սեռական դաստիարակությամբ «զբաղվում են» նաեւ նրանց շրջապատը` ավելի «իրազեկ» ավագ ընկերները, կասկածելի եւ անհավաստի տվյալներ պարունակող գրականությունը, ինտերնետային կայքերը, ֆիլմերը, հեռուստատեսությունը»,- ասաց նա::
Ըստ այդմ, սեքսոպաթոլոգոը կարեւորեց, որ ծնողները գիտակցեն, որ սեռական դաստիարակության հիմնական պատասխանատվությունը իրենց վրա է: «Հետո էլ ավելորդ ամաչկոտությունն ու «անհարմար» հարցերի մասին լռելը ստիպում է երեխային փնտրել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները այլ` գուցե ոչ ճշգրիտ աղբյուրների մեջ: «Երեխայի սեռական դաստիարակությունն սկսվում է ծնողների միջեւ եղած ու դեպի երեխան ունեցած նրանց փոխհարաբերություններից:Սեռական դաստիարակության խնդիրն է` նպաստել մատաղ սերնդի ներդաշնակ զարգացմանը, սեռական վարքի եւ մանկածնության գործառույթի լիարժեք ձեւավորմանը, ամուսնության եւ ընտանիքի ֆիզիոլոգիականեւ բարոյական հիմքերի ստեղծմանը: Երեխաների լիարժեք սեռական դաստիարակությունը ներառում է նաեւ մինչ սեռական հասունացումն ընկած շրջանը»,- նշեց նա:
Սեքսոպաթոլոգի խոսքով` սեռական դաստիարակությունը պետք է տարբերել սեռական լուսավորությունից, որի էությունը դեռահասներին ծանոթացնելն է ֆիզիոլոգիական, սեռաբանական, սանիտարահիգիենիկ եւ սեռի ու սեռական կյանքի այլ տեղեկություններին: Այն սկսվում է, սովորաբար, ութերորդ դասարանից:
Կարդացեք նաև
Խաբեությունը ծնողներին կարող է թանկ արժենալ,- նախազգուշացնում են գերմանացի փորձագետները: Շատ ծնողներ պատվաստումից առաջ երեխաներին հավաստիացնում են, որ այդ միջամտությունը բացարձակապես անցավ է...
Երբ երեխան ինչ-որ վատ բան է անում, նրա ծնողները հաճախ դուրս են գալիս հունից: Սակայն ավելի լավ է չկորցնել ինքնատիրապետումը: Պարզվում է, որ հաճախ երեխաները ճիշտն ասում են, երբ գիտեն, որ իրենց...
Սուպերհերոսների մասին պատմություններով տարվող եւ հաճախ իրենց այդ հերոսների դերում պատկերացնող երեխաները, սովորաբար, ավելի ագրեսիվ են լինում այն հասակակիցներից, ովքեր չեն հետաքրքրվում սուպերհերոսներով...
Աուտիզմով որոշ հիվանդների մոտ առաջանում են տագնապային խանգարումներ, որոնք դժվար է ախտորոշել, քանի որ այս խանգարումների ախտանիշերը նման են աուտիզմի ախտանիշերին: Երկու դեպքում էլ...
Հայտնի է, որ կյանքի առաջին տարում փոքրիկները փորձում են սովորել ճանաչել հնչյունները, տոնայնությունը, կոնկրետ լեզվում բառերի վերջավորությունն ու շեշտադրությունը: Սակայն Նյու Յորքի Ազգային գիտական հիմնադրամի...
Բազմաթիվ ծնողներ, ինչպես նաև մանկապարտեզների դաստիարակչուհիներ երեխաներին ստիպում են ամբողջությամբ դատարկել ափսեի պարունակությունը, եթե անգամ փոքրիկները պնդում են, որ քաղցած չեն...
Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ միապաղաղ գործողություններն ու զգացմունքները բացասաբար են ազդում մանկական ուղեղի գործունեության վրա, հայտնում է gogetnews.info-ն: Գիտնականների կարծիքով՝ արտաքին միջավայրը...
Կրթված ծնողները երեխաների վրա ավելի շատ ժամանակ են ծախսում, քան չկրթվածները: Այդ մասին հայտնել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները՝ 1965-2012 թվականների ընթացքում վերլուծելով...
Գիտնականները պնդում են, որ երեխան մտավոր կարողությունները ժառանգում է ծնողներից մոտավորապես 40-60 տոկոսով, մինչդեռ ինտելեկտի գեները հայտնաբերել են միայն Х քրոմոսոմներում: Դա նշանակում է, որ ինտելեկտի կառուցման...
ԱՄՆ հոգեբանները բացահայտել են, որ վատ քնից տառապող և անբարեկեցիկ ընտանիքներում ապրող երեխաները հասուն տարիքում հաճախակի են օգտագործում մարիխուանա կամ ալկոհոլ: Այդ մասին հոդվածը հրապարակվել է...
Disney ընկերության մուլտֆիլմերի արքայադուստրերով չափազանց շատ տարվելը կարող է հանգեցնել աղջիկների կողմից սեփական մարմնի սխալ ընկալմանը, ինչպես նաև սերմանում է խեղաթյուրված գենդերային կարծրատիպեր...
Ծնողները մեծ ազդեցություն ունեն իրենց երեխաների առողջության վրա՝ հատկապես հայրերը, հայտարարել են կանադացի գիտնականները, հայտնում է rosbalt.ru-ն...
Երեխաները, որոնց ընտանիքում կա մեծ տնային գրադարան, հետագայում ավելի շատ են վաստակում: Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները վերջերս կատարված հետազոտությունից հետո, որը հրապարակվել է Economic Journal-ում...
Օմեգա 3 ճարպաթթուներն օգնում են ժամանակավորապես հաղթահարել մանկական ագրեսիան: Այդ մասին հայտնում են University of Pennsylvania-ի գիտնականները: Ադրիան Ռեյնը, ով Richard Perry University-ից քրեագիտության դասախոս է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն