Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 14-րդ միջազգային համաժողովը

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 14-րդ միջազգային համաժողովը

Երևանի «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնում ընթանում է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 14-րդ տարեկան միջազգային համաժողովը, որի առաջին օրը նվիրվեց Ուրոլոգիայի եվրոպական դպրոցի դասընթացներին: Ամենամյա համաժողովին ներկա են Ուրոլոգիայի եվրոպական դպրոցի փորձագետներ, ովքեր իրենց փորձը կիսում են հայ գործընկերների հետ:


Համաժողովի նպատակների, փորձի փոխանակման, ուրոլոգիայի բնագավառում հայկական բժշկության ձեռքբերումների ու անելիքների մասին զրուցեցինք «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Արեն Բաբլումյանի հետ:


–   Համաժողովն ամենամյա է: Եթե ամփոփենք ներկա արդյունքները, ի՞նչ են տալիս այս հանդիպումները հայ մասնագետներին:


–   Երկու բառով եթե բնորոշեմ, տալիս են գիտելիք ու փորձ:


–   Կներկայացնե՞ք այս տարվա համաժողովի հիմնական խնդիրներն ու շոշափվող թեմաները:


–   Այսօր ունեինք բազմաթիվ հայտնի հյուրեր: Մոսկվայից ժամանել է պրոֆեսոր Պուշկարը, Հոլանդիայից`պրոֆեսոր Մորսելաարը, Իտալիայից` պրոֆեսոր Բրիգանտին: Նրանցից յուրաքանչյուրը կարդաց դասախոսություն: Քննարկված հիմնական թեմաներն էին շագանակագեղձի քաղցկեղը, մերօրյա մարտահրավերները և նորագույն մոտեցումներն ու բուժման եղանակները բաց թողնված քաղցկեղի դեպքում, ինչպիսին է, օրինակ, ռոբոտիկ վիրաբուժությունը:


–   Ի՞նչ ակնկալիքներ ունեք համաժողովից:


–   Հիմնական նպատակը կրթական է, ինչպես և նախորդ համաժողովների ժամանակ, այսինքն՝ կապերի հաստատում Եվրոպայի մասնագետների հետ, շփումներ, քննարկումներ, փորձի փոխանակում:

 

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 14-րդ տարեկան միջազգային համաժողով Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 14-րդ տարեկան միջազգային համաժողով  


–   Ինչպե՞ս են դրված ուրոլոգիական հիվանդությունների խնդիրները Հայաստանում և աշխարհում: Եթե փորձենք համեմատական վերլուծություն կատարել…


–   Այն թեմաները, որ այսօր քննարկել ենք և որոնց մասին արդեն խոսեցինք, ամենաարդիականն են թե' Հայաստանում, թե' նրա սահմաններից դուրս: Ողջ աշխարհում լուրջ բաց թողումներ կան` կապված շագանակագեղձի քաղցկեղի բուժման հետ: Ապահովագրական ծառայությունները հիմա բավական օգնում են այդ հիվանդությունն ավելի վաղ հայտնաբերել և բուժել: Անչափ տարածված են քարային հիվանդությունները, որոնք կազմում են ուրոլոգիական հիվանդությունների մոտ 20-30 տոկոսը: Ցավոք, տարածված է նաև կանացի անմիզապահությունը, ինչու՞, որովհետև մեր կանայք ամաչում են գնալ ուրոլոգի մոտ` խորհրդատվության, շատերը սխալմամբ դիմում են գինեկոլոգի օգնությանը, մինչդեռ այս պարագայում անհրաժեշտ է դիմել ուրոլոգի:


–   Այսօր Հայաստանում մեր հիշատակած հիվանդությունների բուժումը համապատասխանու՞մ է միջազգային չափանիշներին:


–   Այո, օրինակ, քարային հիվանդությունների հետ կապված կարող եմ պարծանքով նշել, որ Հայաստանում կան բոլոր նորագույն սարքավորումները, և բուժման բոլոր հնարավոր մեխանիզմները գործում են:


–   Ճի՞շտ հասկացա` նշված արդյունքը կարող ենք միայն քարային հիվանդությունների դեպքու՞մ փաստել:


–   Դե, օրինակ, շագանակագեղձի քաղցկեղի բուժումն այսօր վատ վիճակում է ո´չ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Բուժման որոշ եղանակներ Հայաստանում ուղղակիորեն չկան:


Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 14-րդ տարեկան միջազգային համաժողով–   Հիմնական խնդիրը տեխնիկակա՞ն է:


–   Այո, կա տեխնիկական հագեցվածության լուրջ խնդիր: Անհրաժեշտ սարքավորումները շատ թանկ են: Համեմատության համար ասեմ, որ Ռուսաստանում այդ սարքերից ընդամենը մի քանիսը կա: Հուսանք, որ ժամանակի ընթացքում Հայաստանում ևս հնարավոր կլինի ունենալ նման սարքավորումներ:


–   Իսկ կադրային խնդիրը լուծվա՞ծ է: Մեր մասնագետները վերապատրաստման կուրսեր անցնու՞մ են:


–   Ասեմ, որ հայ բժիշկները բացարձակ չեն զիջում օտարերկրյա իրենց գործընկերներին: Բացի փորձի նմանատիպ փոխանակումներից, քիչ չեն դեպքերը, երբ մեր բժիշկները վերապատրաստվում են նաև դրսում:


–   Ի՞նչ էր նախատեսում իրականացնել համաժողովը ողջ չորս օրերի ընթացքում:


–   Առաջին օրը եվրոպական ուրոլոգիական դպրոցի դասընթացի օրն էր: Սեպտեմբերի 29-ին` երկրորդ օրվա ընթացում, EULIS-ի ծրագրով Երևան ժամանեցին մասնագետների մի խումբ` Եվրոպական տարբեր երկրներից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Հոլանդիայից, Մեծ Բրիտանիայից: Կոնֆերանսի հաջորդ մասը վերաբերել է հիմնականում քարային հիվանդություններին, և բացի դասախոսություններից եղել են նաև ցուցադրական վիրահատություններ: Համաժողովի երրորդ օրը կկայանա հոկտեմբերի 4-ին ԵՊԲՀ մեծ դահլիճում: Կլինի մեծարման երեկո` նվիրված պրոֆեսոր Կարո Դերձակյանի 25-ամյակին: Իսկ չորրորդ օրվա շրջանակներում նախատեսում ենք անցկացնել հենց Կարո Դերձակյանի ցուցադրական վիրահատությունները` կապված շագանակագեղձի բարորակ գերաճի, կանացի անմիզապահության ու լազերային վիրաբուժության հետ:

 

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի համաժողովը կնպաստի հայ և օտարերկրացի բժիշկների փորձի փոխանակմանը;

Հեղինակ. Լարա Առաքելյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քրոնիկ լնդախտը և էրեկտիլ դիսֆունկցիան. urolog.am
Քրոնիկ լնդախտը և էրեկտիլ դիսֆունկցիան. urolog.am

Քրոնիկ լնդախտը և էրեկտիլ դիսֆունկցիան երկու առանձին առողջական խնդիրներ են, բայց մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ բերանի խոռոչի հիվանդությունները...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Լապարոսկոպիկ պրոստատէկտոմիա. erebunimed.com
Լապարոսկոպիկ պրոստատէկտոմիա. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում կատարվում են  փակ` լապարոսկոպիկ վիրահատություններ, որոնք փոխարինում են  նախկինում  ավանդաբար կատարվող բաց  վիրահատություններին: Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. 73-ամյա պացիենտի բարեհաջող ելքով հերթական վիրահատությունը
ԵՊԲՀ. 73-ամյա պացիենտի բարեհաջող ելքով հերթական վիրահատությունը

Հաճախ հանդիպող հիվանդությունների կանխարգելման համար կարևոր է հիվանդության բուժմամբ զբաղվել խնդիրների առաջացման վաղ շրջանում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բժիշկներն ուսումնասիրել են կորոնավիրուսի ազդեցությունը տղամարդու առողջության վրա. urolog.am
Բժիշկներն ուսումնասիրել են կորոնավիրուսի ազդեցությունը տղամարդու առողջության վրա. urolog.am

Covid-19 կորոնավիրուսը կարող է վնաս հասցնել տղամարդու վերարտադրողական առողջությանը: Այսպիսի եզրակացության են եկել չինական Ուհան քաղաքի Վերարտադրողական բժշկական կենտրոնի մասնագետները, որտեղ տեղի է ունեցել...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Հեղուկ բիոպսիայի համար չիպը կօգնի ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը. oncology.am
Հեղուկ բիոպսիայի համար չիպը կօգնի ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը. oncology.am

Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Տղամարդու անպտղություն. անպտղության խնդիր ունենում է ամուսնական զույգերի 15 տոկոսը. urolog.am
Տղամարդու անպտղություն. անպտղության խնդիր ունենում է ամուսնական զույգերի 15 տոկոսը. urolog.am

Աշխարհում ավելի քան 48 միլիոն զույգ ունենում է երեխայի բեղմնավորման այս կամ այն դժվարությունը։

Դեպքերի 30%-ի պատճառը տղամարդու անպտղությունն է, 50%-ը՝ կանանց, մնացած դեպքերում խոսքը խառը...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Գիտնականները կարողացել են բացատրել սպերմատոզոիդների շարժման արագությունը. urolog.am
Գիտնականները կարողացել են բացատրել սպերմատոզոիդների շարժման արագությունը. urolog.am

Մարդու սպերմատոզոիդներն ավելի արագ են ընթանում եւ ավելի լավ են պահպանում իրենց ուղղությունն ամուր մակերեւույթի վրա, որի բացակայության դեպքում նրանց արագությունը նվազում է։  Տվյալ երեւույթը կարող է փակ վերարտադրողական...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր Լրահոս տղամարդկանց համար
Ի՞նչ հետազոտությամբ կարելի է հայտնաբերել վարիկոցելեն. urolog.am
Ի՞նչ հետազոտությամբ կարելի է հայտնաբերել վարիկոցելեն. urolog.am

Վարիկոցելեն հայտնաբերվում է ուրոլոգի կողմից հիվանդի զննման և շոշափման միջոցով։ Բժիշկը համեմատում է ախտահարված կողմը (հաճախ ձախը) առողջ կողմի հետ և շոշոափում որդանման գոյոցությունը ամորձու վերին հատվածում...

ԼՂՀ ԱՆ. Բացառիկ ուրոլոգիական վիրահատություն
ԼՂՀ ԱՆ. Բացառիկ ուրոլոգիական վիրահատություն

Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոնում առաջին անգամ կատարվել է միզուկի բուլբար հատվածի պլաստիկա` թշային լոսկուտով «Ventral-onlay» եղանակով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ադենոմայի դեմ դեղերը իրապես արդյունավե՞տ են, թե՞ ընդամենը լավ կազմակերպած գովազդ են. urolog.am
Ադենոմայի դեմ դեղերը իրապես արդյունավե՞տ են, թե՞ ընդամենը լավ կազմակերպած գովազդ են. urolog.am

Շագանակագեղձի ադենոմայի հիմնական ախտանիշը միզարձակման ֆունկցիայի խանգարումն է՝ հատկապես դժվարամիզությունը և հաճախամիզությունը։ Այս ախտանիշների բուժման նպատակով կիրառվում են տարբեր դեղեր...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Անդրոգենի անբավարարությունը վտանգավոր է սրտի համար. urolog.am
Անդրոգենի անբավարարությունը վտանգավոր է սրտի համար. urolog.am

Բոստոնի գիտնականները պարզել են, որ անդրոգենի պակասը կարող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ լինել, ինչպիսիք են շաքարախտը, էրեկտիլ դիսֆունկցիան, մետաբոլիկ համախտանիշը և սիրտ-անոթային հիվանդությունները...

Ի՞նչ կլինի, եթե իմպոտենցիան չբուժենք. urolog.am
Ի՞նչ կլինի, եթե իմպոտենցիան չբուժենք. urolog.am

Բացի այն, որ իմպոտենցիայից տուժում է սեռական կյանքը, էրեկտիլ դիսֆունկցիայի հետ կապված որոշ հիվանդություններ, օրինակ` սրտի հիվանդությունները, կարող են մնալ չբացահայտված: Եվ արդյունքում կլինեն ողբերգական հետևանքներ...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ Լրահոս տղամարդկանց համար
Անպտուղ տղամարդկանց օգնության են եկել ցողունային բջիջները. biostem.am
Անպտուղ տղամարդկանց օգնության են եկել ցողունային բջիջները. biostem.am

Լաբորատորիաներում սպերմատազոիդների բջիջների ստեղծման տեխնոլոգիան հույս է ներշնչում, որ կբուժվեն տղամարդկային անպտղության ամենատարածված ձևերը: Լոնդոնում Francis Crick Institute-ի գիտնականները ականջի հյուսվածքից ստեղծել են ապագա սպերմատազոիդների ցողունային բջիջներ...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ Լրահոս տղամարդկանց համար
Ինտելեկտուալների մոտ սերմնահեղուկի որակը բարձր է. urolog.am
Ինտելեկտուալների մոտ սերմնահեղուկի որակը բարձր է. urolog.am

Ըստ գիտնականների՝ առավել բարձր ինտելեկտով տղամարդկանց սերմնահեղուկն առանձնանում է գենետիկական նյութի  լավագույն որակով` համեմատած այն տղամարդկանց հետ, ովքեր ինտելեկտուալ դաշտում հաջողություններ չունեն...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ Լրահոս տղամարդկանց համար
Մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բարձրացնում է սերմնահեղուկի որակը. urolog.am
Մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բարձրացնում է սերմնահեղուկի որակը. urolog.am

Ավստրալիացի գիտնականը հայտնաբերել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բերում է սերմնահեղուկի որակի բարձրացման, այդպիսով, լավացնելով տղամարդու բեղմնավորման հատկությունը...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ Լրահոս տղամարդկանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ