ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն
Արյունաբանական կենտրոնի դիսպանսեր հսկողության տակ է գտնվում մոտ 3800 հիվանդ, որից 900-ը` երեխա
«Մենք պլանավորում ենք Արյունաբանական կենտրոնի բազայի վրա նոր հեմատոլոգիայի, մանկական հեմատոլոգիայի, ինչպես նաև ցողունային բջիջների, ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն ունենալ, որը համարվում է ամենաժամանակակից բուժման մեթոդներից մեկը»,- հայտարարել է այսօր Պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն այցելած առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
ԱՆ-ից հայտնում են, որ նախարարը հանդիպել է բուժանձնակազմին, քննարկել օնկոհեմատոլոգիական ծրագրի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Կենտրոնում Սմբատ Դաղբաշյանի ղեկավարությամբ ստեղծված աշխատանքային խումբը մշակել է Հայաստանում արյունաբանության զարգացման ծրագիր, որով նախատեսվում է Արյունաբանական կենտրոնի կլինիկական մասնաշենքում հիվանդների բուժման պայմանները և ֆունկցիոնալ ախտորոշման ծառայությունները հասցնել միջազգային չափանիշներին:
Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի խոսքով, վերջին երկու տարվա ընթացքում արյան հիվանդությունների բուժումը կազմակերպելու համար որոշակի ներդրումներ են կատարվել Արյունաբանական կենտրոնում:
«Ժամանակն է, որպեսզի բոլոր շահագրգիռ կազմակերպությունները, մարդիկ միավորվեն առողջապահության նախարարության պետական Արյունաբանական կենտրոնի շուրջ և իրենց բոլոր ներդրումներն ու մասնագիտական կարողությունները ներդնեն լեյկեմիայով հիվանդների բուժման գործընթացը կազմակերպելու համար»,- ասել է Սմբատ Դաղբաշյանը:
Միջազգային տվյալների համաձայն` ուռուցքային հիվանդությունների շարքում հեմոբլաստոզները կազմում են 6-7%: Տարեկան ախտորոշվող արյան չարորակ հիվանդությունների կազմում սուր լեյկոզների քանակը կազմում է 90-100 դեպք, որոնցից երեխաների մոտ՝ 25-30 դեպք:
Ներկայումս Արյունաբանական կենտրոնի դիսպանսեր հսկողության տակ է գտնվում մոտ 3800 հիվանդ, որոնցից մոտավորապես 900-ը` երեխա: Դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդներից հեմոբլաստոզով տառապում է մոտավորապես 1900-ը /50%/, որոնցից 202-ը` երեխա:
Արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում` բուժման ժամանակակից սխեմաներով, ինչը թույլ է տալիս 50-60% դեպքերում ստանալ լիարժեք կլինիկահեմատոլոգիական ռեմիսիա: Երեխաների մոտ առողջացման ցուցանիշը կազմում է 70%:
Որոշ դեպքերում ռեցիդիվների և ռեզիստենտ ձևերի ժամանակ քիմիաթերապիայի հետ մեկտեղ կարիք է առաջանում հիվանդներին կատարել ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստում, որի արդյունավետությունը կազմում է մոտ 25%:
Արյունաբանական կենտրոնում պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի ղեկավարությամբ ստեղծված աշխատանքային խումբը մշակել է ՀՀ-ում արյունաբանության զարգացման ծրագիր, որը ներկայացվել է Առողջապահական ծրագրերի իրագործման գրասենյակ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորման համար:
Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ արյունաբանական ծառայության զարգացման ուղղությամբ արդեն կատարվել են որոշակի աշխատանքներ՝
- արյան հիվանդությունների ախտորոշման մակարդակի բարձրացման համար ձեռք է բերվել ցիտոֆլյուրոմետր սարքը,
- փոխներարկվող արյան բաղադրամասերի վարակային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ձեռք է բերվել վիրուսինակտիվացման սարքը,
- Արյունաբանական կենտրոնում առկա է ցողունային բջիջների հավաքագրման սարք և ստեղծվել է ժամանակակից սարքավորումներով հագեցված արյան բաղադրամասերի երկարատև պահպանման բանկ, որը հնարավորություն է ընձեռում պահպանել նաև հավաքագրված ցողունային բջիջները:
Մշակված ծրագրով նախատեսվում է Արյունաբանական կենտրոնի կլինիկական մասնաշենքի վերակառուցման և վերանորոգման աշխատանքների իրականացում՝ ինչը թույլ կտա հասցնել հիվանդների բուժման պայմանները միջազգային չափանիշներին, վերազինել լաբորատոր /մորֆոլոգիական, ցիտոլոգիական, մակարդելիության, բիոքիմիական, ցիտոգենետիկական, իմունոլոգիական, մանրէաբանական/ և ֆունկցիոնալ ախտորոշման ծառայությունները:
Այս ծրագրի իրագործումը հնարավորություն կտա Արյունաբանական կենտրոնում իրականացնել բարձրդեղաչափային քիմիաթերապիա, որը ներկայումս արյան չարորակ հիվանդությունների բուժման առավել արդյունավետ միջոց է:
Կարդացեք նաև
Հասուն արյունաստեղծ ցողունային բջիջները վաղուց արդեն հաջողությամբ օգտագործվում են արյան հիվանդությունների բուժման համար՝ լեյկեմիա, անեմիա, լիմֆոմա: Այս բջիջներն ունակ են դառնալ արյան ցանկացած բջիջ, օրինակ, լեյկոցիտ կամ էրիթրոցիտ...
Արյունային ցողունային բջիջները փոքրիկ հրաշքներ են: Նրանք թաքնվում են առանձին բջջում և նրան նվիրում արյունատար համակարգ վերականգնելու ունակություն, որոշ չափով կենսաբանական Մեծ Պայթյունի նմանությամբ...
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համալրվել է Մեգիել ընկերության արտադրության նոր, ժամանակակից սարքավորումով...
Թարմ արյան փոխներարկումը (հեմոտրանսֆուզիա), որում երկարատեւ պահպանման հետեւանքով նստվածք չկա, չի նվազեցնում հիվանդների շրջանում մահացության ցուցանիշը: Սա պարզել են Կանադայի Մաքմասթերի...
Սալիցիլաթթուն առանցքային միացություն է ասպիրինի եւ դիֆլունիզալի նման հակաբորբոքային դեղերում, այն դադարեցնում է բորբոքումը եւ նույնիսկ քաղցկեղային բջիջների զարգացումը: Իսկ թե ինչ եղանակով է...
Տոկիոյի համալսարանի գիտնականները մարդու օրգանիզմում հայտնաբերել են գեներ, որոնք հանգեցնում են սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի (լեյկոզ)՝ արյունատար համակարգի քաղցկեղային հիվանդության...
Լեյկեմիայի բուժման նոր դեղը կարող է քիմիաթերապիայից ավելի արդյունավետ լինել: Ամեն դեպքում, դա են ցույց տալիս վերջին հետազոտության արդյունքները, որոնք անցկացրել են ամերիկացի գիտնականները...
Բրիտանացի մեկամյա Լեյլա Ռիչարդսն աշխարհում «լեյկեմիա» ախտորոշմամբ միակ հիվանդն է, որի բուժման համար կիրառվել են գենաթերապիայի մեթոդներ: Այս մասին հայտնում է BBC-ն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն