ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Օդորակիչների, լեգեոներների ու նրանց հիվանդության մասին
Գիտնականների միջազգային խումբը կարողացել է բացահայտել ամենահանելուկային ու չարանենգ մանրէի ԴՆԹ-ն, որը բնակեցրել է մեր մոլորակն ու տարածվում է մեծ արագությամբ: Խոսքը լեգեոնելայի մասին է:
Ի դեպ, այս մանրէն մեծ տհաճություններ ու խնդիրներ է առաջացնում թե՛ մարդկանց և թե՛ բժիշկների համար, ու ԴՆԹ-ի գաղտնազերծումն ամենևին չի նվազեցնում դրա ազդեցությունը: Այս մանրէի ներգործությամբ մարդու օրգանիզմում թոքամզի բորբոքում է առաջանում, որն այլ կերպ անվանում են «լեգեոներների հիվանդություն»` լեգեոնելիզմ:
Լեգեոնելա մանրէները տարածված են ողջ աշխարհում, դրանք ինչպես բնական, այնպես էլ արհեստական ջրամբարների ֆլորայի բնական մասն են կազմում:
Օդորակիչ համակարգում դրանց հայտնաբերումը մեծ տհաճություն պատճառեց սարքավորումն արտադրողներին: Իսկ սովորական տաք ջրի մեջ դրանց հայտնաբերումը ՍՊԱ սրահների ջակուզիներում իսկական աղմուկ բարձրացրեց:
Ի՞նչ կապ ունեն լեգեոներները
Բառն արտաբերելիս առաջին տպավորությունը հիշողությամբ տանում է պատմությունից հայտնի Հին Հռոմ, Հուլիոս Կեսարի լեգեոններ, ապա Ֆրանսիա` արտասահմանյան լեգեոն: Ո՛չ առաջինը և ո՛չ երկրորդը հիվանդության հետ ոչ մի կապ չունեն:
Անվանումը կապված է Ամերիկյան լեգեոնի հետ (The American Legion), մի կազմակերպություն, որը հիմնվել է 1919-ին ու միավորում էր տարբեր պատերազմների մասնակից ամերիկացիներին: Հենց այդ հասարակական կազմակերպության 1976-ին Ֆիլադելֆիայում կայացած համագումարի ժամանակ անհասկանալի վարակի բռնկում գրանցվեց: Մեկ ամսում հիվանդության պատճառով 220 վարակված պատվիրակներից 34-ը մահացան: Այստեղից էլ հիվանդության անվանումը:
Ինչպե՞ս է տարածվում վարակը
Վարակման պատճառ կարող է դառնալ ջրային աերոզոլի ցնցուղի, օդորակիչից տարածվող օդի շիթի, շատրվանների օդը: Չնայած լեգեոնելա մանրէն կարելի է հայտնաբերել խորխի մեջ, մարդուց մարդ վարակի փոխանցման դեպք դեռևս չի արձանագրվել: Իսկ եթե հաշվի առնենք, որ ժամանակակից յուրաքանչյուր գրասենյակ հագեցած է օդորակիչով, ապա կարելի է պատկերացնել վտանգի չափերը:
Հիվանդության ինկուբացիոն շրջանը 5-7 օր է: Վարակի կլինիկական բազմաթիվ դրսևորումների նկարագրություններ կան, սակայն բոլոր դեպքերից թերևս ամենաուսումնասիրվածը լեգեոնելոզային պնևմոնիան է, մի հիվանդություն, որն առաջանում է այն դեպքում, երբ հարուցիչը հայտնվում է մարդու թոքերում: Ի դեպ, հիվանդությունը շատ արագ է զարգանում: Սկզբում թեթևակի գլխացավ է առաջանում ու թուլություն, իսկ հետո` միջինը մեկ օրից, ջերմությունը սկսում է կտրուկ բարձրանալ 39-40 աստիճան, հետն էլ դողէրոցք է առաջանում:
Ամենասարսափելի բարդությունը, որը մահվան ելքով է ավարտվում, շնչառական անբավարարությունն է` 5-30%, կախված հիվանդի տարիքից ու նախընթաց վիճակից:
Լեգեոնելան ասես «կատաղում» է թույլ իմունիտետի դեպքում, այդ պատճառով էլ ռիսկի խմբում են միջին տարիքի ու տարեց մարդիկ: Բացի այդ, նպաստող գործոններից են ծխելն ու քրոնիկ սթրեսը, ինչը կրկին հիշեցնում է գրասենյակային աշխատավորների կենսակերպը:
Ինչպե՞ս կարելի է գտնել ու ոչնչացնել լեգեոնելաներին
Հիվանդությունը հեշտ է բուժվում, այս մանրէն զգայուն է հակաբիոտիկների ազդեցության նկատմամբ, խնդիրն այն ժամանակին հայտնաբերելն է, քանի դեռ չի հասցրել վնասել թոքերն ու ողջ օրգանիզմը:
Գրասենյակային գործոնը
Հիվանդությունն ընդգծված սեզոնայնություն ունի. հիմնականում բռնկումներ են լինում ամռանը: Դրա պատճառn ամառվա շոգը օդորակիչներով մեղմացնելու ձգտումն է:
Սառեցման համակարգերում կոնդենսատ է կուտակվում, որն ամռանը տաքանում է մինչև 30-35 աստիճան: Ահա այն բոլոր նպաստավոր պայմանները, որոնցում զարգանում է լեգեոնելա մանրէն:
Սակայն հանուն ճշմարտության պետք է ասել, որ նման խնդիր առաջանում է հիմնականում այնտեղ, որտեղ կենտրոնացված օդափոխման համակարգի գոյություն ունի, կամ որտեղ ջուրը կանգ է առնում ինչ-որ ժամանակ, ապա օդի շիթի հետ տարածվում: Հիմնական վայրերը հյուրանոցներն են և, որքան էլ տարօրինակ է, հիվանդանոցները, բուժհիմնարկները:
Գրասենյակային օդորակիչներն այլ սկզբունքով են աշխատում. դրանցից կոնդենսատն իսկույն հեռացվում է, երբեմն այն դրսում կաթում է անցորդների գլխին: Բացի այդ, ջուրը դրանցում շատ ցածր ջերմաստիճանի է, որպեսզի հնարավոր լինի մանրէի բազմացումը:
Ժամանակակից համակարգերում տեղադրվում են հատուկ մանրէասպան ուլտրամանուշակագույն, երբեմն նաև գործվածքից զտիչներ: Բացի այդ, դրանք մատուցվող օդի մաքրության վերահսկում են անցնում. համենայն դեպս, այսօր բոլոր արտադրողները փողհարում են դրա մասին:
Սակայն այդ ամենը չի ազատում նման սարքավորումների մաքրությունը հսկելուց, երբեմն զտիչները փոխելուց ու ժամանակ առ ժամանակ կանխարգելող նպատակով վարպետ հրավիրելուց:
Լեգեոնելան գեղեցկության սրահներում
Վտանգը թվարկվածով չի սահմանափակվում: Այն կրկին կապված է մեր հոգսերը թեթևացնող ու որոշակի բավականություն պատճառող ևս մի սարքավորման հետ: Բրիտանական առողջապահական գործակալությունը պարտադիր մանրէաբանական հետազոտության կոչ է արել ՍՊԱ սրահների առնչությամբ: Ինչպես պարզվեց, շատ լոգարան-ջակուզիներում լեգեոնելա մանրէ են հայտնաբերել:
Հետազոտության հեղինակները պարզեցին, որ խոնավության բարձր մակարդակն ու ջերմությունը լոգարաններում հրաշալի պայմաններ են ստեղծում մանրէների բազմացման համար: Իսկ երբ լոգարանները սկսում են աշխատել, օդի պղպջակները պայթում են ու լոգանքի սենյակները լցնում այն ամենով, ինչն «անհրաժեշտ» է վարակվելու համար, այսինքն` ջրային աերոզոլով, որը կազմված է մանրէից ու ջրից:
Բոլորովին վերջերս, հուլիսի սկզբին լուր տարածվեց, որ Էդինբուրգի բնակիչները հիվանդանում են հազվադեպ հանդիպող մի հիվանդությամբ. նրանցից մի քանիսը մահացան, ինչի հետ կապված բժիշկները հուսահատ փորձեր էին անում վտանգավոր մանրէի աղբյուրը հայտնաբերելու համար:
Ինչպես պարզվեց, Շոտլանդիայի ավելի քան 50 բնակիչ վարակված էին լեգեոնելա մանրէով: Նրանցից 20-ը հոսպիտալացվել են ծանր վիճակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մանրէն բազմանում է օդորակիչ համակարգում, կոնկրետ մանրէի բազմացման օջախի տեղայնացումը բարդություն է ներկայացնում: Հիմնականում մանրէի համար խոցելի են այն մարդիկ, ովքեր շնչուղիների քրոնիկ հիվանդություններով են տառապում:
Բժիշկները կանխագուշակում են, որ հիվանդության բռնկման դեպքը կարող է վերաճել համաճարակի:
Կարդացեք նաև
Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...
Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...
Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:
Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին...
Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...
Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...
Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...
Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն