Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը՝ «Հասնել զրոյի» կարգախոսով

ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը՝  «Հասնել զրոյի»  կարգախոսով

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ, նոյեմբերի 30-ին ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում  Մարդու իմունային անբավարարության վիրուսին եւ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշին հակազդման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ձեռքբերումներին եւ առկա խնդիրներին անդրադարձան ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Մանյա Հենրիետ Աարենսը, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:


«2011 թվականից սկսած մինչեւ 2015 թվականը ՁԻԱՀ-ի օրն անցկացվելու  է  «Հասնել  զրոյի»  կարգախոսով: Դա հանրահայտ երեք զրոների կարգախոսն է, երբ երկրները 2011 թ. հունիսին կայացած  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ  ընդունեցին  հռչակագիր, որով հաստատեցին իրենց որոշումը՝ հասնել երեք զրոների` մահվան դեպքեր, վարակման նոր դեպքեր  ու խտրականություն»,- նշեց ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ  Սերգեյ Խաչատրյանը: Նրա խոսքով, այս որոշմամբ պայմանավորված, Հայաստանում եւս անցկացվում  են լայնածավալ աշխատանքներ`  ընդհանուր  նպատակին հասնելու համար: Սերգեյ Խաչատրյանն աշխատանքների իրականացման հարցում կարեւորեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի դերը, որը լինելով ՀՀ առողջապահության նախարարության մաս, իրականացնում է հատուկ մշակված  պետական ռազմավարական ծրագիր` պայքարելու ՁԻԱՀ-ի դեմ: Խոսելով անցած տարիներին գրանցած հաջողություններից` բանախոսը ուրախությամբ փաստեց` կան ձեռքբերումներ. 2001 թվականից մինչև հիմա Հայաստանում չի գրանցվել  դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ  վարակի փոխանցման ոչ մի դեպք, 2007-ից մինչ օրս էլ չի եղել նաեւ մորից երեխային վարակի փոխանցման դեպք: Նախարարի տեղակալը նշեց. Հայաստանում այժմ իրականացվում է ռետրովիրուսային բուժում բոլոր այն վարակված անձանց համար, ովքեր դիմում են իրենց եւ ունեն բուժման ցուցումներ, բացի այդ կան  նաեւ անվճար կոնսուլտացիարներ ու խորհրդատվություն կարիք ունեցողների ու դիմողնեորի  համար:


ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ռազմավարության մեջ Ս. Խաչատրյանը մեծ նշանակություն տվեց վարակի կանխարգելմանն ուղղված գործողություններին` դրանցից առանձնացնելով հատկապես դպրոցներում եւ բուհերում անցկացվող հատուկ կրթական ծրագրերը: Ս. Խաչատրյանը կարեւորեց նաեւ միջազգային կազմակերպությունների ցուցաբերած օգնությունը` հավելելով, որ միայնակ շատ դժվար կլիներ պայքարել վարակի դեմ:


ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Մանյա Հենրիետ Աարենսը, թեման շարունակելով, ուրախությամբ հայտնեց,  որ Հայաստանում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի վարակը բարձր տոկոս չի կազմում: «Պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել ծառայությունների որակին»,- հավելեց Աարենսը: Ըստ նրա` Հայաստանում ՄԻԱՎ-ի տարածմանն ամենաշատը նպաստում է միգրացիան. շատ հայեր գնում են Ռուսաստան, Ուկրաինա, որտեղ վարակը բավական տարածված է, եւ, իրազեկ չլինելով, դառնում վարակակիր, ուստի շատ կարեւոր է բնակչության իրազեկվածությունը:


ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը ներկայացրեց ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակվածների վիճակագրական վերջին տվյալներն աշխարհում եւ Հայաստանում: Ըստ այդ տվյալների` 2011 թ. դրությամբ, աշխարհում կա 34 մլն ՄԻԱՎ-ով ապրող մարդ. նրանց գերակշիռ մասը` 23,5 մլն-ը, Աֆրիկայում, իսկ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասել է 1,4 մլն-ի:


Հայաստանում 1988 թվականից մինչեւ 2012 թ. նոյեմբերի 30-ը  գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 206-ը` 2012 թ. 11 ամիսների ընթացքում, ինչն առավելագույն ցուցանիշն է բոլոր նախորդ տարիների համեմատ: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 954 մարդ, իգական սեռի՝  405 մարդ, իսկ 26 դեպք էլ գրանցվել է երեխաների շրջանում: Ինչպես նշեց Ս. Գրիգորյանը, թիրախային տարիքային խումբը 25-39 տարեկաններն են: 

Հեղինակ. Շողիկ Գալստյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. սուր շնչառական վարակներ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. սուր շնչառական վարակներ

Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...

Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am
Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am

Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա

Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...

ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակներ
ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակներ

Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա

Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...

Կարմրուկը կրկին օրախնդիր. հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Կարմրուկը կրկին օրախնդիր. հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:

Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին...

ԵՊԲՀ. Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի
ԵՊԲՀ. Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. ո՞ր դեպքում են զարգանում գրիպի բարդությունները
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. ո՞ր դեպքում են զարգանում գրիպի բարդությունները

Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...

ՀՀ ԱՆ. Կապիկի ծաղիկ հիվանդության իրավիճակի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Կապիկի ծաղիկ հիվանդության իրավիճակի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաշվի առնելով Միջազգային առողջապահական կանոնների (2005) հարցերով Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
Առիթմիա և քովիդ. erebunimed.com
Առիթմիա և քովիդ. erebunimed.com

Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
ՀՀ ԱՆ. COVID-19 ճամփորդական սահմանափակումներ
ՀՀ ԱՆ. COVID-19 ճամփորդական սահմանափակումներ

ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն.

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...

ՀՀ ԱՆ.«Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է
ՀՀ ԱՆ.«Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է

Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում
Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում

ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ինչ է «հետքովիդային վիճակը». հետազոտություն
ՀՀ ԱՆ. Ինչ է «հետքովիդային վիճակը». հետազոտություն

Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ