Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

ՄԻԱՎ\ՁԻԱՀ-ի դեմ պայքարը՝ արդյունավետ հիմքերի վրա։ Խոցելի խմբում շարունակում են մնալ միգրանտները

ՄԻԱՎ\ՁԻԱՀ-ի դեմ պայքարը՝ արդյունավետ հիմքերի վրա։ Խոցելի խմբում շարունակում են մնալ միգրանտները

Առողջապահության նախարարության եւ ՄԻԱՎ\ՁԻԱՀ պայքարի ազգային կենտրոնի կողմից մշակվել եւ արդեն երկար տարիներ Հայաստանում իրականացվում է ազգային ռազմավարական ծրագիր, որն ուղղված է հիվանդության դեմ պայքարի, նրա տարածման կանխարգելմանն ու բուժման գործընթացներին։

 

Ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից, եւ դրանից բխող միջոցառումներն ու կանխարգելիչ աշխատանքները նախատեսված են նաեւ առաջիկա տարիների համար, եւ հավասարապես կիրառվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ ՄԻԱՎ\ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում Հայաստանին աջակցում է ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը, որն ի դեպ համագործակցում է եվրոպական տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների հետ։


Այժմ Հայաստանում է ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի եվրոպական տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ժան-Էլի Մալկինը, ով գնահատելով մեր երկրում ծրագրի իրականացման արդյունքներն ու ձեռնարկված միջոցառումները՝ կարծիք է հայտնել, որ Հայաստանում բուժումն իսկապես արդյունավետ հիմքերի վրա է։


Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժան-Էլի Մալկինը՝ նշելով, որ տարածաշրջանային մյուս երկրների համեմատ Հայաստանը վարակի կանխարգելման ցուցանիշներով հավասարազոր դիրքերում է։ Մեր երկիրը համեմատելով կովկասյան այլ երկրների հետ, նա հավաստիացրեց, որ համաճարակը նույն սանդղակի վրա է գտնվում, սակայն փոխարենը՝ այն մեծ աճ է գրանցում Եվրոպական եւ Կենտրոնական Ասիայի երկրներում։ Ըստ վիճակագրության, մեր երկրում կա մոտ 3500 ՄԻԱՎ վարակով ապրող մարդ։ Իսկ փաստացի գրանցվածների թիվը մոտ 1500 է։ Դրանք այն դեպքերն են, երբ վարակակիրներն արդեն հստակ ախտորոշվել եւ գրանցվել են բուժհաստատությունում։ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանցից 400-ը արդեն հակառետրովիրուսային բուժում է ստանում Հայաստանում։ Համաճարակի ընդգրկումը մեր երկրում թեեւ փոքր է, բայց, ըստ բանախոսի, եթե ծրագրում հակազդում չլինի եւ միջոցառումներ չտարվեն համատեղ բոլորի հետ, ապա հնարավոր չի լինի կանգնեցնել վարակի հետագա ընթացքը։


«Յուրաքանչյուր պետություն ինքն է մշակում ՄԻԱՎ\ՁԻԱՀ պայքարի իր ռազմավարությունը, իսկ ՄԱԿ-ի միացյալ ծրագիրը պարզապես ուղղորդում է այդ ծրագիրը՝ ցուցաբերելով նաեւ տեխնիկական աջակցություն։ Յուրաքանչյուր երկիր այն մշակելու հարցում հաշվի է առնում իր ներքին համաճարակաբանական իրավիճակը, թիրախային խմբերը։ Այս պարագայում հավաստի տվյալների առկայությունն ու համապատասխան վիճակագրությունը նպաստում են ճիշտ ռազմավարության մշակմանը»,-ասաց ծրագրի օտարերկրյա ներկայացուցիչը։ Հայաստանում այս հիվանդության տարածման հիմնական խոցելի խմբում շարունակում են մնալ աշխատանքային միգրանտները՝ կազմելով գրանցված ՄԻԱՎ վարակի 60 տոկոսից ավելին։ Դրանք ՀՀ այն քաղաքացիներն են, ովքեր կարճաժամկետ կամ երկարաժամկետ աշխատանքի նպատակով մեկնում են արտերկրներ՝ հետագայում վերադառնալով եւ վարակելով նաեւ իրենց կնոջն ու ընտանիքի անդամներին։ «Չպետք է խտրականություն դրվի թիրախային խմբերի միջեւ։ Պետք է սերտորեն աջակցություն իրականացվի նաեւ ՀԿ-ների հետ, որպեսզի կարողանանք հեռավոր շրջաններում միգրատների հետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել։ Դրանք պետք է տարվեն երկու ուղղությամբ, նախ պետք է բարձրացնենք նրանց իրազեկվածության մակարդակը հիվանդության կանխարգելման, վարակի տարածման ուղիների վերաբերյալ եւ նպաստենք նրանց վարքագծային փոփոխությանը։ Եվ երկրորդ՝ միգրանտների եւ նրանց զուգընկերների շրջանում պարտադիր պետք է խրախուսվի թեստավորումը, որպեսզի հիվանդությունը կարողանանք հայտնաբերել զարգացման վաղ շրջանում»,-ասում է ՄԱԿ-ի միացյալ ծրագրի ներկայացուցիչը։ Նա եւս մեկ անգամ վստահեցնում է, որ որքան շուտ հայտնաբերվի վարակը, այնքան հնարավոր կլինի բուժումն իրականացնել արդյունավետ ճանապարհով։ Մարդկանց շրջանում բուժհաստատություն դիմելու բոլոր հոգեբանական խնդիրները փարատելու նպատակով նա առաջարկում է մեծացնել ՀԿ-ի դերը, որպեսզի վերջինիս աշխատակիցները հոգեբանական աջակցություն ցույց տան բոլոր մարզաբնակներին։ Շատ կարեւոր է նաեւ բուժաշխատողների շրջանում իրազեկվածության բարձրացումը հիվանդների բուժման հարցում։


Երկրում համաճարակը մշտապես վերահսկելու համար կառավարությունը պետք է էլ ավելի մեծացնի ուշադրությունն այս ոլորտի նկատմամբ եւ ավելացնի ֆինանսավորումը։ «Ես հանդիպելով Հայաստանի համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ՝ բարձրացրել եմ այս հարցը, որպեսզի ներդրումներ արվեն, եւ մեծացվի բուժման հասանելիությունը»,-նշեց բանախոսը՝ մատնանշելով նաեւ դոնոր կազմակերպությունների աջակցության հնարավորությունը։ Նա տեղեկացրեց, որ ՌԴ -ում մշակվել է մի ծրագիր, որի համաձայն տարածաշրջանի 4 երկրներին՝ այդ թվում նաեւ Հայաստանին, տրամադրվելու է աջակցություն՝ համաճակարաբանության հսկողության զարգացման, մորից մանկան վարակի փոխանցման կանխարգելման աշխատանքների իրականացման ուղղությամբ։


«Իսկ մեր ծրագիրն ավելի շատ պետք է շեշտը դնի բուժման հասանելիության վրա, որպեսզի վարակակիրների համար բուժման հասանելիությունը մեծանա, եւ վերականգնվի ոչ միայն նրանց առողջությունը, այլեւ կանխվի վարակի հետագա տարածումը»,- նշեց նա։ Այս հիվանդության բուժումը Ժան-Էլի Մալկինի տեղեկացմամբ իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներով՝ հակառետրովիրուսային դեղորայքով։ Այն բուժման ամենաարդյունավետ տարբերակն է եւ իրականացվում է աշխարհի բոլոր երկրներում։

Հեղինակ. Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. սուր շնչառական վարակներ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. սուր շնչառական վարակներ

Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...

Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am
Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am

Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա

Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...

ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակներ
ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակներ

Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա

Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...

Կարմրուկը կրկին օրախնդիր. հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Կարմրուկը կրկին օրախնդիր. հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:

Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին...

ԵՊԲՀ. Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի
ԵՊԲՀ. Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. ո՞ր դեպքում են զարգանում գրիպի բարդությունները
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. ո՞ր դեպքում են զարգանում գրիպի բարդությունները

Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...

ՀՀ ԱՆ. Կապիկի ծաղիկ հիվանդության իրավիճակի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Կապիկի ծաղիկ հիվանդության իրավիճակի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաշվի առնելով Միջազգային առողջապահական կանոնների (2005) հարցերով Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
Առիթմիա և քովիդ. erebunimed.com
Առիթմիա և քովիդ. erebunimed.com

Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
ՀՀ ԱՆ. COVID-19 ճամփորդական սահմանափակումներ
ՀՀ ԱՆ. COVID-19 ճամփորդական սահմանափակումներ

ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն.

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...

ՀՀ ԱՆ.«Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է
ՀՀ ԱՆ.«Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է

Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում
Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում

ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ինչ է «հետքովիդային վիճակը». հետազոտություն
ՀՀ ԱՆ. Ինչ է «հետքովիդային վիճակը». հետազոտություն

Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ