ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Կարմրուկը կրկին օրախնդիր. հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:
Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին արտերկրից եկածների մոտ:
Սակայն վերջին շրջանում (արդեն մի քանի ամիս) կարմրուկի դեպքեր են գրանցվում նաև մեր երկրում: Իհարկե, բռնկման մասին խոսք լինել չի կարող, բայց, բոլոր դեպքերում, կա՛ն հիվանդության հաստատված դեպքեր, և այդ կապակցությամբ կատարվում են ակտիվ միջոցառումներ՝ հիվանդության տարածումը կանխելու նպատակով:
Կարմրուկը համարվում է մանկական հիվանդություն, սակայն վերջին տարիներին ամբողջ աշխարհում բավականին տարածում ունի նաև մեծահասակների շրջանում: Ինչպիսի՞ն է վիճակը մեր երկրում:
Այո, կարմրուկը համարվում է մանկական հիվանդություն, բայց այժմ դեպքեր ունենք նաև մեծահասակների շրջանում: Մեծահասակների մոտ հիվանդության ընթացքը գրեթե նույնն է, սակայն ավելի մեծ է բարդությունների զարգացման հավանականությունը:
Փորձենք համառոտ խոսել կարմրուկի ընթացքի մասին:
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, տարածվում է օդա-կաթիլային ճանապարհով՝ հիվանդի խոսելու, հազալու, փռշտալու ընթացքում:
Վարակի ընկալունակությունը 100% է, ինչը նշանակում է, որ չպատվաստված, կամ կարմրուկով չհիվանդացած անձանց վարակվելու հնարավորությունը շատ բարձր է:
Այդ պատճառով խորհուրդ է տրվում երեխաների շրջանում պատվաստումների մակարդակը հասցնել 95-94% ընդգրկվածության: Մեր հանրապետությունում կարմրուկի դեմ պատվաստումn ընդգրկված է պատվաստումների ազգային օրացույցում և կատարվում է անվճար հիմունքներով:
Որո՞նք են կարմրուկի ախտանշանները:
Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 21 օր, հազվադեպ ավելի երկար՝ մինչև 28 օր: Հիվանդությունն ունի բնորոշ ախտանշաններ, որոնք էտապային բնույթ են կրում: Հիվանդությունն ընթանում է 4 փուլով` գաղտնի, պրոդրոմալ, կատառալ և լավացման: Առաջին փուլին բնորոշ է ախտանիշների տրիադան՝ հարբուխ (քթահոսություն), չոր հազ, կոնյուկտիվիտ (աչքերի լորձաթաղանթի բորբոքում, լուսավախություն): Հիվանդը գանգատվում է նաև տանջող ցավից` բկանցքում, գլխացավից, ջերմության բարձրացումից: Շատ կարևոր ախտանիշ է կարմրուկին բնորոշ ցանը:
Հարկ է տեղեկացված լինել առաջին օրերին արտահայտվող ախտանիշի մասին, որն օգնում է վաղ շրջանում՝ մինչև ցանավորումը, ախտորոշել հիվանդությունը. դա այտերի լորձաթաղանթին փոքր սեղանատամների դիմաց Կոպլիկ-Ֆիլատովի բծերի ի հայտ գալն է:
Ցանավորումից հետո ախտորոշումը բավականին հեշտանում է: Ցանը նույնպես փուլային բնույթ է կրում. առաջին էլեմենտները հայտնվում են դեմքին, ականջների ետևում, այնուհետև` պարանոցին, իրանին, վերջույթներին: Ցանի զարգացման տևողությունը միջինը 3 օր է, որից հետո ցանային էլեմենտները նույն հաջորդականությամբ հետ են զարգանում:
Որքա՞ն է գաղտնի շրջանը, վարակելիության տևողությունը:
Հիվանդության գաղտնի շրջանը 3 օր է, որի ժամանակ վարակելիությունը նվազագույն է: Հիվանդն առավել վարակիչ է կատարալ շրջանում և ցանավորման առաջին 4 օրերին: Դրանից հետո վարակելիության մակարդակն իջնում է:
Ի՞նչ բարդություններով է հղի կարմրուկը:
Կարմրուկի բարդություները բազմաթիվ են և լուրջ, քանի որ կարմրուկի վիրուսը դրսևորում է տրոպիզմ էպիթելոցիտների և կենտրոնական նյարդային համակարգի բջիջների նկատմամբ, ինչպես նաև կարող է զարգացնել իմունասուպրեսիա: Ամենահաճախակի բարդությունը մնում է թոքաբորբը` հատկապես երեխաների շրջանում: Հնարավոր է նաև կոնյուկտիվիտի, լարինգիտի, տրախեիտի, օտիտի, ստոմատիտի զարգացում, որոնք հետագայում կարող են լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Կարմրուկի ամենածանր բարդություններից են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումները` էնցեֆալիտ, մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ:
Ինչպե՞ս բուժել:
Կարմրուկը սպեցիֆիկ բուժում չունի: Իրականացվում է ախտանշանային բուժում, իսկ բարդությունների, երկրորդային վարակի դեպքում բուժումն ուղղված է այդ խնդիրների վերացմանը:
Կարդացեք նաև
Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...
Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...
Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...
Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...
Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...
Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն