ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն
Վիտիլիգո
Համարվում է, որ այս հիվանդությունը` վիտիլիգոն, կյանքի ու առողջության տեսանկյունից վտանգ չի ներկայացնում: Սակայն, բավական է միայն նայես հայելու մեջ, որ ընկնես մտատանջության մեջ: Բացի գեղագիտական «անհարմարությունից» կամ կոսմետիկական թերություն համարվելուց, այն ահազանգում է օրգանիզմում կատարվող խախտումների մասին: Ցավոք, երկար ժամանակ վիտիլիգոյին լուրջ ուշադրություն չէր հատկացվում, քանի որ բժշկությունն ավելի «լուրջ» խնդիրներով էր զբաղված: Հայտնի է, որ հիվանդությունն աուտոիմունային է: Դա նշանակում է, որ երբեմն մարդու իմունային համակարգում ինչ-որ լուրջ բան է կատարվում. սեփական օրգանիզմի բջիջները սխալմամբ օտարի տեղ են ընդունվում, ու իսկական որս է սկսվում դրանց նկատմամբ: Այսօր հայտնի է աուտոիմունային ծագման ավելի քան 80 հիվանդություն: Դրանցից է շաքարային դիաբետը, ցրված սկլերոզը, հեպատիտի որոշ տեսակներ, ռևմատոիդ արթրիտը, գայլախտը, փսորիազը:
Ի՞նչ է վիտիլիգոն
Այս հիվանդության ժամանակ քայքայվում են մաշկի գունավոր բջիջները` մելանոցիտները, և առաջանում են սպիտակ բծեր: Դրանցում բացակայում է մաշկին բնական գույն հաղորդող պիգմենտը: Վիտիլիգոն աստիճանաբար վերածվել է լուրջ խնդրի: Եթե ծովափին ուշադիր զննեք, ապա կնկատեք, որ յուրաքանչյուր քսաներորդը նման խնդիր ունի: Պաշտոնական վիճակագրությունը ևս նման տվյալներ է տալիս, ինչը նշանակում է, որ աշխարհում ավելի քան 40 մլն մարդ տառապում է վիտիլիգոյով:
Հիվանդանում են հավասարապես թե՛ տղամարդիկ, և թե՛ կանայք` անկախ տարիքից, բայց գերազանցապես` 20 տարեկանից բարձր: Տարեցտարի հիվանդների թիվն ավելանում է: Վիճակը վատ է այդ առումով Արևմտյան Եվրոպայում: Իսկ Իտալիայում ու Շվեյցարիայում մասնագիտացված կլինիկաներ են գործում: Շատ հայտնի մարդիկ են տառապում այս հիվանդությամբ, սակայն մի բան լավ է, որ վիտիլիգոն վարակիչ չէ, քոր ու ցավ չի առաջացնում:
Հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար: Սակայն փոխանցվում է ոչ թե հենց հիվանդությունը, այլ գենը, որը պատասխանատու է իմունային համակարգի նորմալ աշխատանքի համար: «Մաքուր» վիճակով վիտիլիգո հազվադեպ է պատահում: Հիմնականում այն ուղեկցում է այս կամ այն աուտոիմունային հիվանդությանը, օրինակ` վահանագեղձի գործունեության, աղիների, շաքարախտի հետ կապված խնդիրներին: Այն կարող է միանգամից հայտնվել, ասենք, անսովոր վնասվածքից հետո: Հայտնի են դեպքեր, երբ հիվանդությունն առաջացել է ավտովթարից հետո:
Երբեմն վիտիլիգոն անվանում են ընտրյալների հիվանդություն: Հաճախ են հիվանդանում հասարակության այն խավի ներկայացուցիչները, որտեղ զուգընկեր պետք է ընտրել սահամանափակ շրջանակներում` ըստ նյութական ու սոցիալական դիրքի: Հաճախ հիվանդանում են թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ:
Վիտիլիգոն դժվար բուժվող հիվանդություն է համարվում գուցե այն պատճառով, որ դա ոչ միայն մաշկի, այլև ողջ օրգանիզմի հիվանդություն է: Իսկ գոյություն ունեցող միջոցները հիմնականում ուղղված են մաշկային մակերևույթի բուժմանը: Մինչդեռ, կրկին նշենք, հիվանդությունը ողջ օրգանիզմն է ախտահարում: Հայտնի է, որ մաշկին բնական գույն հաղորդող պիգմենտը ղեկավարվում է մելանոտրոպ հորմոնով, որն էլ իր հերթին արտադրվում է հիպոֆիզում: Որոշ մասնագետներ պնդում են, որ այս հորմոնի արտադրման հետ կապված խնդիրներն էլ հանգեցնում են վիտիլիգո հիվանդության զարգացման: Վիտիլիգոյի բուժման նորանոր մեթոդներ են առաջ գալիս, սակայն վերջնականապես բուժել այն դեռևս չի հաջողվում: Սակայն կան խորհուրդներ, որոնց կարելի է հետևել ու ամեն անգամ հայելուն նայելով` չտխրել:
- Փոքրիկ բծերը կարելի է տոնային քսուքներով կամ էլ արևայրուքի տպավորություն ստեղծող լոսյոններով ծածկել:
- Արևի ճառագայթներից պաշտպանվելու նպատակով փողոց դուրս գալիս պաշտպանական միջոցներ կիրառել:
- Ընդունել B, A, E ,C վիտամիններ և միկրոտարրեր, ինչպիսիք են` պղինձը, ցինկն ու մանգանը:
Ժողովրդական միջոցներ
-Բծերին օրական 1-2 անգամ ընկույզի կանաչ տերևների ու կանաչ կեղևի հավասար քանակությամբ (10 բաժին) և (մեկ բաժին) սպիրտի հարաբերությամբ լուծույթ քսել:
- Բծերը տրորել թեյի եփուկով, դրա համար 1 թեյի գդալ թեյախոտի վրա 1/4 բաժակ եռման ջուր լցնել, եռացնել 2-3 րոպե, քամել, հովացնել, իսկ օգտագործելուց առաջ` խառնել: Թուրմը կարելի է պահել սառնարանում` 2 օր (ոչ ավելի):
Կարդացեք նաև
Ծառայությունում կատարվում է մաշկային պապիլոմաների, ֆիբրոմաների, վիրուսային ախտահարումներ հեռացում, ակնեի, սնկային հիվանդությունների, ինչպես նաև գլխամաշկի դերմատիտների, եղունգների ախտահարումների բուժում...
Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...
Էկզեման ամենատարածված ոչ ինֆեկցիոն բնույթի մաշկային հիվանդություններից է, որի բուժումը բավականին բարդ խնդիր է, իսկ Հարավային Կորեայի գիտնականներն առաջարկում են բուժել պորտալարային ցողունային բջիջների ներարկումներով...
Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել...
Շոտլանդիայից 31-ամյա Քիմբերլի Գլեդմանը սթրեսի հետեւանքով առաջացած էկզեման հաջողությամբ բուժել է սեփական կրծքի կաթից պատրաստված օճառով: Իհարկե, նա խոստովանել է, որ ամուսինն այս կոսմետոլոգիական...
Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող...
Գիտնականները ԱՄՆ-ում մշակել են անտեսանելի էլաստիկ թաղանթ, որը հնարավոր է դնել մաշկի վրա և այդպիսով նվազեցնել ո՛չ միայն կնճիռների և աչքերի տակի պարկերի տեսանելիությունը, այլև, իրապես, բարելավել մաշկի վիճակը դրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն