ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Գիտնականները ինսուլտից վերականգնման մեխանիզմ են հայտնաբերել. news.am
Շվեդիայում գործող Լունդի համալսարանի եւ Կարոլինյան ինստիտուտի գիտնականներն ուղեղի՝ ինսուլտից հետո ինքնավերականգնման մեխանիզմ են հայտնաբերել:
Science ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները նկարագրել են, թե ինչպես կարելի է «աստրոցիտներ» անվամբ հայտնի օժանդակ բջիջների օգնությամբ օրգանի վնասված նյարդային բջիջների՝ նեյրոնների վերականգնման հասնել, հաղորդում է Medical Daily-ն:
Ինսուլտի առաջացման պատճառն ուղեղի մեջ արյան խցանումը կամ արյունահոսությունն է, ինչը շրջակա նյարդերի մահվան կարող է հանգեցնել: Այդ իսկ պատճառով ինսուլտի ենթարկված հիվանդների մոտ հաճախ զգացական, կոգնիտիվ եւ մոտորային գործառույթների կորուստ է նկատվում՝ օրգանին թթվածին հասցնող բջիջներն այլեւս չեն կարող իրենց հիմնական գործառույթն իրականացնել, ինչը հիշյալ կարողություններից զրկման է հանգեցնում: Այդուհանդերձ, ինչպես վերը հիշատակված հետազոտության արդյունքում է պարզվել, աստրոցիտների «միացում» ենթադրող մեխանիզմի ակտիվացման պարագայում կարելի է նոր նեյրոնների արտադրության խթանման եւ կորսված գործառույթների վերականգնման հասնել:
«Այն, որ աստրոցիտները, ինսուլտից հետո, նոր նյարդային բջիջների ստեղծմանը հանգեցնող գործընթաց մեկնարկելու հատկություն ունեն՝ բացարձակ նորություն էր մեզ համար», - մեկնաբանել է փորձարարական բժշկական հետազոտությունների պրոֆեսոր Զաալ Կոկայան՝ Լունդի համալսարանից: Վերջինս իր՝ Կարոլինյան ինստիտուտը ներկայացնող գործընկերների հետ միասին գրեթե մեկ տասնամյակ առաջ պարզել է, որ ինսուլտի ենթարկված հիվանդի ուղեղն իր սեփական ցողունային բջիջների օգնությամբ վնասվածքից վերականգնվելու ներուժ է դրսեւորում: Նոր բացահայտմամբ պարզաբանում է տրվում այն հարցին, թե հատկապես ինչը կարող է ինքնավերականգնման մեխանիզմի մեկնարկի խթան դառնալ:
Գիտնականների նախաձեռնությամբ՝ վնասված ուղեղով լաբորատոր մկների նկատմամբ իրականացված փորձարկումների ընթացքում հաջողվել է աստրոցիտներին նյարդային բջիջների վերածվելու ազդանշան հաղորդել:
Գիտահետազոտական խմբի անդամները համոզած են, որ բացահայտումը կարող է ո՛չ միայն ինսուլտի ենթարկված, այլ նաեւ Պարկինսոնի եւ Հանթինգթոնի ու մի շարք այլ հիվանդություններով ախտորոշված մարդկանց նկատմամբ վերականգնողական թերապիայի գործարկման միջոց ծառայել: Թեեւ, արդյունավետության ստուգման առումով, դեռեւս հավելյալ հետազոտությունների կարիք է զգացվում:
Ինսուլտի ամերիկյան ասոցիացիայի գնահատմամբ, ուղեղի կաթվածից վերականգնումը ներկայումս կարող է «մի ամբողջ կյանք» տեւել: Նույնիսկ էքստենսիվ մտավոր, ֆիզիկական եւ էմոցիոնալ մարզումները բոլոր դեպքերում չէ, որ լիարժեք ապաքինման են հանգեցնում:
Կարդացեք նաև
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
Նեյրոբորելյոզ կամ Լայմի հիվանդություն
«Արմենիա» ՀԲԿ էր դիմել մարզում բնակվող 40 տարեկան տղամարդ` հետևյալ գանգատներով...
«Նաիրի» բժշկական կենտրոն է ընդունվել 60 տարեկան պացիենտ, որը գանգատվում էր ոտնաթաթի ուժեղ ցավից: Ցավը ոտքի երրորդ-չորրորդ մատների ներբանային մակերեսից ճառագայթում էր դեպի ոտնաթաթի ծայրը...
Առաջնային օղակի բժիշկների համար կազմակերպված առցանց հանդիպման ընթացքում ներկայացվել է «Ալցհայմեր հիվանդության խնամքի» ուղեցույցը...
«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը Հայաստանում առաջին անգամ կատարել է էպիլեպսիայի նյարդավիրաբուժական բուժմանը նախորդող կարեւոր հետազոտություն` Վադա թեստ /Wada test/...
Հիվանդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել ոչ ծանր վիճակում. ախտորոշման ընթացքում պարզվել էր, որ գլխուղեղը սնուցող հիմնական անոթները քրոնիկ խցանված են: Քանի որ այդ դեպքում ներանոթային վիրահատությունները...
Նախկին հետազոտություններից ենթադրվում էր, որ ուսուցման լրացուցիչ տարին օգնում է նվազեցնել դեմենցիայի վտանգը: Սակայն Դույսբուրգ-էսսեն համալսարանի հետազոտողները հերքել են այդ կապը...
Մարդն այլ միջոց չունի ուժերը վերականգնելու, քան լիարժեք քունն է: Մյունխենի (Գերմանիա) Տեխնիկական համալսարանին կից հոգեբուժական և հոգեթերապիայի հիվանդանոցի պրոֆեսոր Հանս Ֆյորստլը դեղագործների...
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադայանը և Լեռնիկ Գրիգորյանը...
Բժիշկները գտնում են, որ ցուրտ եղանակը մեծացնում է կաթվածների, սրտային հիվանդությունների՝ ստենոկարդիայի նոպաների և սրտանոթային հիվանդություններով տառապողների մոտ հանկարծակի մահվան վտանգը: Կարծիք կա, որ ցածր ջերմաստիճանի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն