ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ինչո՞վ է պայմանավորված «մշուշն» ուղեղում` մշտական հոգնածության համախտանիշի դեպքում. news.am
Ուղեղում մշտական «մշուշի» զգացողությունն ու մտքի սրության հետ կապված խնդիրներն ի հայտ են գալիս քրոնիկ հոգնածության համախտանիշ ունեցող մարդկանց մոտ այն պատճառով, որ նրանց ոսկրածուծի մեջ կուտակվում են նույն այն մոլեկուլները, որոնք քրոնիկ բորբոքում են առաջացնում մարմնի մյուս մասերում: Երկար ժամանակ գիտնականներին չէր հաջողվում պարզել այս համախտանիշի զարգացման պատճառը, եւ շատ մասնագետներ սկսեցին պնդել, որ այն հոգեբանական բնույթ ունի:
Մեդի Հորնիգը (Mady Hornig) Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանից եւ նրա գործընկերները վերջերս հայտնաբերել են, որ իրականում քրոնիկ հոգնածության համախտանիշը զարգանում է կենսաբանական պատճառներով. իմունային համակարգի՝ մշտական արտակարգ իրավիճակի պայմաններում աշխատելու հետեւանքով (http://med.news.am/arm/news/5204/qronik-hognatsutyan-sindromy-kensabanakan-bnuyt-uni.html):
Իր նոր աշխատությունում Հորնիգը որոշել է պարզել, ինչի հետ են կապված քրոնիկ հոգնածության ամենատարածված ախտանիշները՝ «մշուշը» գլխում, կենտրոնանալու հետ կապված խնդիրները, ինտելեկտուալ ունակությունների թուլացումը: Գիտնականները մի քանի տասնյակ կամավորներից բաղկացած խումբ են հավաքել: Կամավորների մի մասը ոչ այնքան վաղուց էր ձեռք բերել համախտանիշը, մյուս մասը տառապում էր դրանով երեք տարվա ընթացքում, իսկ առողջ մարդիկ վերահսկողական խումբն էին կազմել: Նմանատիպ խնդիրներ ունեն նաեւ ցրված սկլերոզով տառապող մարդիկ, այդ պատճառով հոդվածի հեղինակները եւս մի խմբում առանձնացրել են այդ հիվանդությունն ունեցողներին:
Ինչպես պարզվել է, քրոնիկ հոգնածության համախտանիշով տառապող մարդկանց ոսկրածուծի մեջ առկա են նույն այն մոլեկուլները, որոնք Հորնիգն ու նրա գործընկերները հայտնաբերել են արյան եւ հյուսվածքների մեջ նախորդ հետազոտությունների ընթացքում: Դրանց մի մասը՝ ներառյալ ազդանշանային սպիտակուց հանդիսացող էոտաքսինը, որի պարունակության բարձր մակարդակը պայմանավորում է ուղեղի ծերացումն ու ինտելեկտուալ ունակությունների անկումը, հայտնաբերվել են ցրված սկլերոզով տառապող հիվանդների ոսկրածուծի մեջ:
«Այժմ մենք գիտենք, որ նույն այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում քրոնիկ հոգնածության համախտանիշ ունեցող մարդկանց իմունային համակարգում, կարելի է գտնել նաեւ կենտրոնական նյարդային համակարգում: Իմունային համակարգի աշխատանքում այս փոփոխությունները կարող են մի շարք նյարդաբանական խնդիրներ առաջ քաշել՝ վերջույթներում թուլության զգացումից մինչեւ մշուշ գլխի մեջ», - նշել է Հորնիգը:
Կարդացեք նաև
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
Նեյրոբորելյոզ կամ Լայմի հիվանդություն
«Արմենիա» ՀԲԿ էր դիմել մարզում բնակվող 40 տարեկան տղամարդ` հետևյալ գանգատներով...
«Նաիրի» բժշկական կենտրոն է ընդունվել 60 տարեկան պացիենտ, որը գանգատվում էր ոտնաթաթի ուժեղ ցավից: Ցավը ոտքի երրորդ-չորրորդ մատների ներբանային մակերեսից ճառագայթում էր դեպի ոտնաթաթի ծայրը...
Առաջնային օղակի բժիշկների համար կազմակերպված առցանց հանդիպման ընթացքում ներկայացվել է «Ալցհայմեր հիվանդության խնամքի» ուղեցույցը...
«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը Հայաստանում առաջին անգամ կատարել է էպիլեպսիայի նյարդավիրաբուժական բուժմանը նախորդող կարեւոր հետազոտություն` Վադա թեստ /Wada test/...
Հիվանդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել ոչ ծանր վիճակում. ախտորոշման ընթացքում պարզվել էր, որ գլխուղեղը սնուցող հիմնական անոթները քրոնիկ խցանված են: Քանի որ այդ դեպքում ներանոթային վիրահատությունները...
Նախկին հետազոտություններից ենթադրվում էր, որ ուսուցման լրացուցիչ տարին օգնում է նվազեցնել դեմենցիայի վտանգը: Սակայն Դույսբուրգ-էսսեն համալսարանի հետազոտողները հերքել են այդ կապը...
Մարդն այլ միջոց չունի ուժերը վերականգնելու, քան լիարժեք քունն է: Մյունխենի (Գերմանիա) Տեխնիկական համալսարանին կից հոգեբուժական և հոգեթերապիայի հիվանդանոցի պրոֆեսոր Հանս Ֆյորստլը դեղագործների...
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադայանը և Լեռնիկ Գրիգորյանը...
Բժիշկները գտնում են, որ ցուրտ եղանակը մեծացնում է կաթվածների, սրտային հիվանդությունների՝ ստենոկարդիայի նոպաների և սրտանոթային հիվանդություններով տառապողների մոտ հանկարծակի մահվան վտանգը: Կարծիք կա, որ ցածր ջերմաստիճանի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն