ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ օգտագործվող դեղամիջոցը՝ ձվարանների պոլիկիստոզի բուժման արդյունավետ միջոց. med.news.am
Կանանց անպտղության ամենալայն տարածում գտած պատճառներից մեկը՝ ձվարանների պոլիկիստոզը, վերարտադրողական տարիքի կանանց 10 տոկոսի մոտ է ի հայտ գալիս: Փեննի բժշկական պետական քոլեջի գիտահետազոտական խմբի անդամները պարզել են, որ հետդաշտանադադարային տարիքի՝ զարգացման վաղ փուլում գտնվող կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց նշանակվող դեղամիջոցներից մեկը՝ լետրոզոլը, ձվարանների պոլիկիստոզի դեմ կիրառվող դեղամիջոցի՝ քլոմիֆինի համեմատ, առավել արդյունավետ է անպտղությունը բուժում, տեղեկացնում է Medical Daily-ն:
Քլոմիֆինը վեց փուլերից բաղկացած բուժման կուրսի արդյունքում ընդամենը 22 տոկոս դեպքերում է բարեհաջող հղիությամբ ավարտվում:
Գիտնականները անպտղության հանգեցնող հիվանդություններով տառապող 18-40 տարեկան 750 կանանց շրջանում երկու դեղամիջոցների համեմատական վերլուծություն են իրականացրել: Հիվանդներից յուրաքանչյուրը հինգ փուլից բաղկացած բուժման կուրս է անցել. ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ փուլին այլընտրանքային դեղամիջոցը չափաբաժինն ավելացվել է:
Էսթրոգենների արտադրությունը կանխարգելող դեղամիջոցը՝ լետրոզոլը, ընդունող խմբին ներառված կանանց 27,5 տոկոսը բուժման կուրսը հաջող է անցել՝ ի տարբերություն ձվազատում խթանելու գործառույթով հայտնի քլոմիֆին ընդունողների, որոնց ընդամենը 19,1 տոկոսն է հղիացել:
Բացի այդ, լետրոզոլ ընդունողների մեծ մասի մոտ ձվազատման գործառույթի առավել նկատելի կարգավորում է գրանցվել: Երկու դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները եւս տարբեր են: Մինչ լետրոզոլի ազդեցությամբ կանայք հոգնածություն եւ թմրածություն են զգացել, քլոմիֆինի խմբում ներառվածներն առավելապես տաք բռնկումներից են բողոքել:
Գիտնականները համոզված են, որ լետրոզոլի անվտանգության մեջ համոզվելու համար հետագա լայնածավալ հետազոտություններ են հարկավոր:
Ձվարանների պոլիկիստոզով տառապող կանայք արական անդրոգեն հորմոններ են արտադրում եւ ձվարաններում փոքրիկ կիստաներ ունեն: Բացի այդ, դաշտանային ցիկլերը նրանց մոտ կարգավորված չեն:
Միայն Միացյալ Նահանգներում այս հիվանդությամբ շուրջ 5 մլն կին է ախտորոշվել: Ընդ որում՝ այն ժառանգական բնույթ ունի:
Կարդացեք նաև
Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն