Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Մելանոմայի դեմ մշակված նոր՝ իմունախթանիչ դեղամիջոցը հավանության է արժանացել. med.news.am

Մելանոմայի դեմ մշակված նոր՝ իմունախթանիչ դեղամիջոցը հավանության է արժանացել. med.news.am

Սննդամթերքի եւ դեղամիջոցների ամերիկյան վարչությունը հավանության է արժանացրել Merck & Co Inc դեղագործական ընկերության կողմից մշակված նոր դեղամիջոցին: Այն իմունային համակարգի խթանման միջոցով, մաշկի մահացու քաղցկեղի՝ մելանոմայի դեմ պայքարի արդյունավետ եղանակ է առաջարկում: Ըստ էության, առաջարկվող մեթոդը դեռեւս նորույթ է բժշկության մեջ:

 

Պեմբրոլիզումաբ անունը կրող դեղամիջոցը, որը շուկա կհանվի  Keyrtruda ապրանքանիշային անվանումով, քաղցկեղի բուժման նպատակով կիրառման ենթակա առաջին իմունախթանիչն է դիտարկվում: Այն նախատեսված է նշանակել ագրեսիվ մելանոմա ախտորոշված և թերապիայի այլ տեսակներին այլեւս չարձագանքող հիվանդներին, հաղորդում է FoxNews-ը:

Նորահայտ դեղամիջոցը իմունային համակարգի կողմից քաղցկեղային բջիջների ճանաչելիության մակարդակը բարձրացնելու եւ հակահարված խթանելու նապատակ է հետապնդում: Խնդիրը իմունային արձագանքից խուսափելու տեսանկյունից ուռուցքների աճի համար մեծ հարմարավետություն ներկայացնող՝ ծրագրավորված մահի ռեցեպտոր (Programmed Death receptor, PD-1), անունը ստացած կամ նմանատիպ գործառույթ իրականացնող՝ PD-L1 անվամբ հայտնի սպիտակուցների աշխատանքի արգելափակմամբ է լուծվում:

“Սա բժշկության վերջին ճիչն է մելանոմայի դեմ պայքարում, այն կարող է նոր խթան ծառայել հիվանդության բուժմանը միտված նոր և առավել արդյունավետ միջոցների մշակման համար”, - նշել է մելանոմայի ամերիկյան կենտրոնի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Վենդի Սելիգը: Նա  հիշեցնում է, որ նոր դեղամիջոցն արդեն իսկ ագրեսիվ մելանոմայով հիվանդ և դեռ մի քանի տարի առաջ փրկության նվազագույն հույս անգամ չունեցող բազմաթիվ մարդկանց կյանք է փրկել:

Մելանոման մաշկի քաղցկեղի ամենամահացու տեսակն է: Ամեն տարի այն շուրջ 76 հազար ամերիկացիների է ախտահարում, մինչ հիվանդությունից մահացածների թիվը նույն ժամանակահատվածի ընթացքում, քաղցկեղի ազգային ինստիտուտի տվյալներով, մոտավորապես 10 հազար է կազմում:

Սննդամթերքի եւ դեղամիջոցները ամերիկյան վարչության հաղորդմամբ, Keytruda-ն կլինիկական փորձարկումների արդյունքում ագրեսիվ մելանոմայից տառապող և թերապիայի բոլոր այլ միջոցների ազդեցությամբ առավել վատթար վիճակի հասած հիվանդների մոտ առկա ուռուցքի չափերի շուրջ 24 տոկոսով կրճատում է նկատվել:

Keytruda-ի արդյունավետության վերաբերյալ որոշման վերջնաժամկետը հոկտեմբերի 28-ն էր համարվում, սակայն վարչության փորձագետները որոշել են գրեթե երկու ամիս շուտ դրական եզրակացություն տալ:

“Մենք հաստատակամ ենք և պատրաստ ամեն ինչ անել, որպեսզի  դեղամիջոցը մելանոմայից տառապող հիվանդներին հնարավորինս կարճ ժամկետներում հասանելի դառնա”, - խոստացել է դոկտոր Սելիգը:

Հարկ է նշել, որ Rival Bristol-Myers Squibb դեղագործական ընկերությունը ևս նույն դասը ներկայացնող՝ Ճապոնիայի առողջապահական ոլորտի պատասխանատուների կողմից արդեն իսկ հաստատում գտած դեղամիջոց է մշակել եւ ներկայումս  ԱՄՆ իշխանությունների հավանությանն է սպասում դեղագործական շուկա հանելու համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. besternews.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հենաշարժիչ համակարգի քաղցկեղը մեր բժիշկների կողմից հաղթահարված է ՝ օրգանի պահպանմամբ. nairimed.com
Հենաշարժիչ համակարգի քաղցկեղը մեր բժիշկների կողմից հաղթահարված է ՝ օրգանի պահպանմամբ. nairimed.com

1 . ՌԴ-ում  երկրորդային բնույթի  կոտրվածքի ֆիքսացիա իրականացնելուց հետո՝ 40-ամյա  բուժառուն դիմել է «Նաիրի» ԲԿ։  Բուժառուի   մոտ ախտորոշվել է ոսկրային պլազմոցիտոմա։ Քիմոթերապիա ստանալուց հետո...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. սքրինինգային մամոգրաֆիայի կարևորությունը. nairimed.com
Կլինիկական դեպք. սքրինինգային մամոգրաֆիայի կարևորությունը. nairimed.com

Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Օնկովիրաբուժության նոր, արդյունավետ մեթոդ. nairimed.com
Օնկովիրաբուժության նոր, արդյունավետ մեթոդ. nairimed.com

Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Ստամոքսի հսկա ուռուցքի վիրահատություն՝ համալսարանական բժիշկների կողմից
ԵՊԲՀ. Ստամոքսի հսկա ուռուցքի վիրահատություն՝ համալսարանական բժիշկների կողմից

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվում են տարբեր տեղակայման ուռուցքների վիրահատություններ: Հիվանդանոցի ծառայությունների համատեղ աշխատանքը թույլ է տալիս հասնել լավ...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» ԲԿ–ում հաջողությամբ իրականացվում են Կլացկինի ուռուցքի (լեղուղիների քաղցկեղ) վիրահատություններ. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ–ում հաջողությամբ իրականացվում են Կլացկինի ուռուցքի (լեղուղիների քաղցկեղ) վիրահատություններ. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ է դիմել 73-ամյա տղամարդ, որը մեկ ամիս շարունակ ունեցել է գանգատներ, մասնավորապես՝ընդհանուր թուլություն, քաշի անկում, նկատել է նաև մեզի գույնի մգեցում, մաշկի և սկլերաների դեղնություն...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի էմբոլիզացիա. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի էմբոլիզացիա. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գլխուղեղի մեկ քառորդն ընդգրկող չարորակ մեծ ուռուցք. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գլխուղեղի մեկ քառորդն ընդգրկող չարորակ մեծ ուռուցք. erebunimed.com

70-ամյա կնոջ մոտ հարազատները վերջին մեկ ամսվա ընթացքում նկատել էին խոսքի արտաբերման և ինֆորմացիայի ընկալման դժվարություններ: Ժամանակի ընթացքում կինը սկսել էր գանգատվել թուլությունից, այնուհետև ի հայտ էին...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո. erebunimed.com
Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո. erebunimed.com

36-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել հղիության 7 շաբաթական ժամանակաշրջանում: Նրան ընդունել էր ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը: Կինը նշել էր, որ երեք տարի առաջ վիրահատվել է կրծքագեղձի ուռուցքի...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով. oncology.am

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. թիակի ամբողջական հեռացում` Յուինգի սարկոմայի կապակցությամբ. nairimed.com
Կլինիկական դեպք. թիակի ամբողջական հեռացում` Յուինգի սարկոմայի կապակցությամբ. nairimed.com

Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...

Քաղցկեղի բարդ վիրահատություններ բարեհաջող ելքով.Արթմեդ ԲՎԿ
Քաղցկեղի բարդ վիրահատություններ բարեհաջող ելքով.Արթմեդ ԲՎԿ

«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ասեղային բիոպսիա և ուռուցքների դրենավորում «Արթմեդում»
Ասեղային բիոպսիա և ուռուցքների դրենավորում «Արթմեդում»

Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. բազալ բջջային կարցինոմա. drtehmine.com
Կլինիկական դեպք. բազալ բջջային կարցինոմա. drtehmine.com

Կլինիկա էր դիմել տղամարդ` կրծքավանդակի վերին և պարանոցի ներքևի հատվածում տեսանելի մաշկային գոյացության առկայությամբ։ Գոյացությունը նկատել են վեց տարի առաջ: Տարիների ընթացքում ուռուցքի...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ