ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Ճառագայթային թերապիան կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ բարձրացնում է լեյկեմիայի զարգացման ռիսկը. news.am
Ճառագայթային թերապիան կրծքագեղձի քացկեղի առկայության դեպքում կարող է լեյկեմիայի առաջացման պատճառ դառնալ: Անցյալում կարծում էին, որ հավանականությունը շատ փոքր է, որպեսզի դրա վրա ուշադրություն դարձնեն, սակայն Ջոնս Հոպկինսի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ հավանականությունն իրականում երկու անգամ մեծ է, քան համարվել է նախկինում:
Հետազոտողները 1998-2007 թթ. ուսումնասիրել են կրծքի քաղցկեղով հիվանդ 20.063 կանանց եւ հայտնաբերել, որ նրանցից 50-ի մոտ ճառագայթային թերապիայի, քիմիաթերապիայի կամ բուժման այդ երկու մեթոդների համատեղությունից 10 տարի անց զարգացել է լեյկեմիայի այս կամ այն ձեւը: Այսինքն՝ քաղցկեղի ճառագայթային թերապիայից հետո լեյկեմիայի դեպքերի զարգացման ոիսկը 0.5% է, ոչ թե նախկին 0.25%:
Հետազոտության հեղինակներից պրոֆեսոր Անտոնիո Վոլֆը պնդում է, որ իրենց բացահայտումը կստիպի հիվանդներին եւ ուռուցքաբաններին այլ կերպ նայել կրծքի քաղցկեղի բուժմանը, հատկապես՝ սկզբնական փուլերում: Հավանաբար, նրանք պետք է վերանայեն «համենայն դեպս» ճառագայթային թերապիա նշանակելու պրակտիկան, քանի որ այդպիսի թերապիայի հետեւանքները կարող են ոչ այնքան հաճելի լինել:
Վերջին տարիների ընթացքում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքի քաղցկեղի դեպքում ուռուցքի անհապաղ հեռացումից հետո նշանակված քիմիաթերապիան դժվար թե օգուտ բերի, ուստի Արեւմուտքում այն բոլորին խորհուրդ չեն տալիս նշանակել, հատկապես, եթե կրծքագեղձի քաղցկեղը զարգացման առաջին փուլում է եղել: Բժիշկ Վոլֆի խոսքով, կրծքագեղձի քաղցկեղի յուրաքանչյուր դեպք անհատական մոտեցում է պահանջում, եւ բոլորին միեւնույն բուժումը նշանակել խորհուրդ չի տրվում:
Կարդացեք նաև
Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն