ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Երկաթյա մասնիկները կօգնեն քաղցկեղի դեմ պայքարում. news.am
Սթենֆորդի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ երկաթյա նանոմասնիկները, որոնք ստեղծվել են սակավարյունության բուժման համար, ակտիվացնում են իմունիտետը եւ նրան ստիպում են ոչնչացնել քաղցկեղային բջիջները:
Հետազոտության հեղինակ Հայկե Դալդրուպ-Լինկը նշում է, որ նանոմասնիկները սովորաբար դիտարկվում են սոսկ որպես դեղերն օրգանիզմ հասցնելու միջոց, բայց իրականում, պարզվել է, դրանք ի վիճակի են հետաքրքրաշարժ էֆեկտներ ստեղծել:
«Մենք շատ զարմացանք, որ այդ նանոմասնիկները մակրոֆագերին ստիպեցին հարձակվել մկան մարմնի ներսում քաղցկեղային բջիջների վրա: Մենք կարծում ենք, որ այդ հնարքն արդյունք կտա նաեւ մարդու օրգանիզմում` ուռուցքների բուժման դեպքում», - հայտնել է նա:
Գիտնականներն իրենց բացահայտումը կատարել են ֆերումոկսիտել դեղը մշակելիս, որը ստեղծվել է երկաթի նանոմասնիկների հիման վրա: Այն ուղղված է սակավարյունության դեմ պայքարին եւ արդեն հավանության է արժանացել ԱՄՆ առողջապահական մարմինների կողմից:
Մակրոֆագերն իմունային համակարգի կարեւոր բջիջներ են, որոնք օրգանիզմը մաքրում են կենսաաղբից, մանրէներից եւ քաղցկեղային բջիջներից:
Այն, որ երկաթի նանոմասնիկներն անսովոր եղանակով են ազդում մակրոֆագերի պահվածքի վրա, գիտնականները նկատել են փորձերի ժամանակ, որոնց ընթացքում նանոմասնիկների ազդեցությանն են ենթարկել մկների բջիջների մշակություններ: Դա նրանց մղել է երկաթի նանոմասնիկները քաղցկեղի դեմ պայքարում օգտագործելու մտքին: Իրենց տեսությունը նրանք ստուգել են կրծողների վրա, որոնց մարմնում չարորակ բջիջներ են տեղադրվել:
Մկներին երեք խմբի են բաժանել: Առաջինը երկաթյա նանոմասնիկների ներարկումներ է ստացել, որոնք լցված էին հակաքաղցկեղային դեղով, երկրորդին «դատարկ» նանոմասնիկներ են տվել, իսկ երրորդ պոպուլյացիան ծառայել է որպես վերահսկիչ խումբ:
Փորձարկումը ցույց է տվել, որ ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ խմբերում նանոմասնիկներն իրենց միանման են պահել. նրանք արգելակել են ուռուցքների աճը եւ մակրոֆագերին ակտիվացրել են` պայքարելու քաղցկեղային բջիջների դեմ: Ինչ վերաբերում է վերահսկիչ խմբին, այստեղ իմունային համակարգն ուղղակի անտեսել է ուռուցքը:
Հետագա փորձարկումները ցույց են տվել, որ նանոմասնիկները նաեւ տարբեր օրգաններում մետաստազները կանխարգելելու կարողություն ունեն:
Նախատեսված է ֆերումոկսիտոլի ազդեցությունը, որն արդեն անվնաս դեղ է ճանաչվել, ապագայում ստուգել քաղցկեղով հիվանդների վրա:
Կարդացեք նաև
Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն