ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Գիտնականները քաղցկեղը կվերացնեն В2 վիտամինի օգնությամբ.
Տարբեր երկրների գիտնականների խումբը քաղցկեղային բջիջները ոչնչացնելու յուրահատուկ մեթոդ է մշակել՝ նանոմասնիկների եւ В2 վիտամինի օգնությամբ, որոնք մեծ քանակությամբ ներարկվում են բջիջների մեջ եւ ճառագայթահարում լազերով: Այս մասին նշված է Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում:
Հետազոտությունը կատարվել է լաբորատոր մկների վրա, որոնց մարդու քաղցկեղային բջիջներ են ներարկել: «Նանոմասնիկների մեկանգամյա ներարկումը հանգեցրել է ուռուցքային բջիջների աճի արգելակման եւ ուռուցքի ծավալի 90 տոկոսով կրճատման»,- հայտարարել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի բյուրեղագիտության եւ ֆոտոնիկայի կենտրոնի աշխատակից Եվգենի Խայդուկովը:
Խայդուկովը եւ ռուս, ֆրանսիացի, ավստրալացի մի քանի այլ գիտնականներ հատուկ նանոմասնիկներ են ստեղծել, որոնք թույլ են տալիս քաղցկեղային բջիջները «սպանելու» համար օգտագործել ռիբոֆլավինի՝ սովորական В2 վիտամինի մոլեկուլները:
Այդ վիտամինի մոլեկուլներն առանձնահատուկ կերպով փոխազդում են կապույտ լույսի եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ՝ կլանելով ալիքների որոշակի երկարությամբ ֆոտոնները եւ դրանց էներգիան օգտագործելով ջրածնի պերօքսիդի, միջուկային թթվածնի եւ այլ խիստ ագրեսիվ օքսիդանտների մոլեկուլներ արտադրելու համար:
Քաղցկեղային բջիջների տեսակներից շատերը ինչ-ինչ պատճառներով հսկայական քանակությամբ В2 վիտամին են կլանում եւ օգտագործում, որը վաղուց ի վեր կենսաբաններին մղել էր այն մտքին, որ ռիբոֆլավինի մոլեկուլները կարելի է օգտագործել քաղցկեղային ուռուցքի տեղայնացման եւ ոչնչացման համար՝ այն ճառագայթահարելով ուլտրամանուշակագույն եւ կապույտ լազերներով: Խնդիրն այն է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները վատ են ներթափանցում մարմնի հյուսվածքների միջով, ինչը գրեթե անհնար է դարձնում դրա անվտանգ կիրառումը քաղցկեղային բջիջների ոչնչացման համար՝ այդ ընթացքում նոր ուռուցքներ չծնելով:
Հետազոտողներն այդ խնդիրը լուծել են՝ օգտագործելով հատուկ նանոմասնիկներ, որոնք լույսի ալիքները կլանում են սպեկտրի ինֆրակարմիր հատվածում, որտեղ մարմինն ավելի «թափանցիկ» է, եւ այն վերաճառագայթահարում են ուլտրամանուշակագույն ճառագայթման ֆոտոնների տեսքով:
Հետազոտողներն այդպիսի փոքր թվով նանոմասնիկներ են ստեղծել, եւ В2 վիտամինի հետ ներարկել մկներին, որոնց մարմնի մեջ մարդու քաղցկեղային բջիջներ էին պատվաստել: Նանոմասնիկների ներարկումից եւ լազերով պարբերաբար ճառագայթահարելուց 50 օր հետո քաղցկեղային բջիջների աճը կանգնել է, իսկ ուռուցքի ծավալը 90 տոկոսով փոքրացել է:
Հաջորդ քայլը այս «վիտամինային» մեթոդի կլինիկական փորձարկումն է:
Կարդացեք նաև
Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն