ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Առաջին անգամ Հայաստանում հայ-գերմանական համատեղ կլինիկական հետազոտություն կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղի բուժման ոլորտում. oncology.am
Ամբողջ աշխարհում կլինիկական հետազոտությունները համարվում են պացիենտներին նորագույն բուժական մոտեցումներ առաջարկող հիմնական ծրագրեր։ Նորարարական բուժամիջոցները պացիենտների համար հասանելի դարձնելուց բացի, կլինիկական հետազոտական ծրագրերը հաճախ հավելյալ հնարավորություններ և հեռանկարներ են ստեղծում ավանդականորեն անբուժելի համարվող մի շարք հիվանդություններով տառապող պացիենտների համար։ Միաժամանակ, կլինիկական հետազոտությունների շրջանակներում կատարվող ախտորոշիչ-բուժական միջոցառումները սովորաբար կատարվում են անվճար հիմունքներով, ինչը իրական հնարավորություն է ընդձեռում սահմանափակ ֆինանսական հնարավորություններ ունեցող պացիենտներին ստանալ որակյալ, առաջադեմ բուժօգնություն լավագույն բժիշկ-գիտնականների կողմից։
Գերմանական BRIU GmbH ընկերության աջակցությամբ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այս տարվա ապրիլին մեկնարկել է երկրորդ փուլի ռանդոմիզացված կլինիկական հետազոտություն, որի շրջանակներում կրծքագեղձի տարածուն և մետաստատիկ քաղցկեղով հիվանդներին առաջարկվում է ժամանակակից դեղորայքային բուժման նոր մոտեցում։ Ծրագիրը նպատակ ունի կրծքագեղձի տարածուն և մետաստատիկ քաղցկեղով 150 պացիենտների մոտ գնահատել գերմանական արտադրության նոր դեղամիջոցի առավելությունները ստանդարտ քիմիաթերապիայի հետ զուգակցված կիրառելիս։ Ծրագրում արդեն իսկ ընդգրկվել են շուրջ 70 պացիենտներ, որոնց զգալի մասը հաջողությամբ՝ առանց էական կողմնակի երևույթների, ավարտել է եռամսյա բուժման կուրսը.
ընթացքի մեջ է նաև նոր պացիենտների ընդգրկումը բժիշկ-գիտնականների թիմի կողմից։ Գիտահետազոտական ծրագիրը հաջողությամբ անցել է ՀՀ Դեղորայքի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և ՀՀ Առողջապահության նախարարության Էթիկայի հանձնաժողովի փորձաքննությունը և պաշտոնապես թույլատրվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից։ Այն նաև գրանցված է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտների clinicaltrials.gov հեղինակավոր ծառայությունում (NCT03072992)։
Ծրագրին մասնակցելը պացիենտների համար ունի մի շարք առավելություններ, մասնավորապես`
1. բուժման համար անհրաժեշտ դեղորայքը, մասնավորապես՝ Պակլիտաքսել թանկարժեք քիմիապրեպարատը պացիենտները ստանում են բացառապես անվճար։
2. բոլոր ախտորոշիչ այդ թվում՝ հետազոտության շրջանակներում նախատեսված թանկարժեք և դժվարամատչելի հետազոտությունները կատարվում են անվճար
3. հետազոտության առարկա հանդիսացող բուժական մոտեցումը մեծ հավանականությամբ կարող է լինել ավելի արդյունավետ, քան ստանդարտ բուժումը։
4. հավանական է, որ նոր բուժական մոտեցումն ուղեկցվի ավելի քիչ կողմնակի էազդեցություններով, քան ստանդարտ քիմիաթերապիան։
Կլինիկական գիտահետազոտական աշխատանքներում սովորաբար ընդգրկվում են լավագույն մասնագետները:
Այս ծրագրի մասնակցելու թեկնածուներն են կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով հիվանդ կանայք:
Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի պոլիկլինիկա:
Կարդացեք նաև
Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն