Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

Աուտիզմով հիվանդ երեխաների պետական պատվերի շրջանակներում բուժումն ու ռեաբիլիտացիան Հայաստանում

Աուտիզմով հիվանդ երեխաների պետական պատվերի շրջանակներում բուժումն ու ռեաբիլիտացիան Հայաստանում

Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը: Աուտիզմը կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին:


Անցյալ տարվանից ԱՄՆ-ում արդեն խոսում են աուտիզմի պանդեմիայի մասին: Աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ: Հիվանդության դեպքերի ավելացում է նկատվում նաև Հայաստանում: Վերջին 5 տարվա ընթացքում (2008-2012թթ.) հանրապետական մանկական նյարդահոգեբանական դիսպանսերի կողմից մինչև 18 տարեկան տարիքային խմբում արձանագրվել է աուտիզմի 502 նոր դեպք, համապատասխանաբար` 75,80,105,118,121:


Հիվանդության ծագումնաբանության մեջ նշվում է 9 հնարավոր պատճառ, որոնցից են գենետիկական գործոնը, քիմիական նյութերով, ծանր մետաղներով թունավորումը, աուտոիմուն գործոնները և այլն:


Աուտիզմով երեխաների կարիքները սննդային կամ դեղորայքային չեն: Ցավոք, գոյություն չունի հրաշք մի մեթոդ, որն ի զորու կլիներ ամբողջովին բուժել այս հիվանդությունը: Սակայն համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ կարելի է օգնել երեխաներին հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհը, հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանց ինքնուրույնության և կյանքի որակի լավացմանը:


Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաների պետական պատվերի շրջանակներում բուժումն ու ռեաբիլիտացիան իրականացվում է «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում» և «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում: Սակայն այս հարցում իրապես առաջատար է համարվում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի «ԱրԲես» առողջության կենտրոնը` իր 7 «Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոն» մարզային մասնաճյուղերով, որտեղ  աուտիզմով երեխաները հնարավորություն ունեն ստանալ բազմամասնագիտական վերականգնողական բուժօգնություն տեղում` չհասնելով մայրաքաղաք: Վերջին տարիների մյուս կարևոր ձեռքբերումն է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի Ապարանի առողջարարական ճամբարում աուտիզով 16 երեխայի հանգստի կազմակերպումը իրենց մայրերի հետ` տարեկան երեխա:  Այդ կարճատև երկշաբաթյա հանգստի դրական արդյունքը դժվար է գերագնահատել, իսկ գործընթացը կարելի է դիտել որպես 3 ոլորտների (առողջապահական, սոցիալական, կրթական) միահամուռ աշխատանքի արդյունավետության մի մոդել:


Իրականացվում են մի շարք վերապատրաստման դասընթացներ` ուղղված  առաջնային օղակի մասնագետների գիտելիքների բարձրացմանը, իրազեկման ծրագրեր հանրակրթական և նախադպրոցական կրթական հաստատությունների մանկավարժների, դաստիարակների, աշակերտների և ծնողների համար, որի նպատակն է ներկայացնել աուտիզմի խնդիրը, այդ թվում` աուտիզմով երեխաների կրթության մեջ ներգրավմանը, հասակակիցների հետ հաղորդակցմանը վերաբերող հարցեր:


«Արաբկիր» հիմնադրամի և գործընկերների համատեղ ուժերով, Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ սկիզբ է դրվել մի ծրագիր, որի շրջանակներում սկսվել է համայնքային առողջապահական-կրթական նոր պիլոտային մոդելի ստեղծման գործընթացը: Դրա շրջանակներում Երևանի քաղաքապետարանի N9 մանկական պոլիկլինիկայում վերանորոգվել և կահավորվել է տարածք, իրականացվել է վերականգնողական թիմի ձևավորման և կրթության գործընթացը:


 Աուտիզմի խնդրի հաղթահարումը կարող իրականություն դառնալ  միջգերատեսչական համագործակցության և հասարակության լայն շրջանակների` այս կարևորագույն խնդրի շուրջ համատեղ ջանքերի և կոնսոլիդացիայի շնորհիվ:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Եթե ընտանիքի անդամներից մեկը հոգեբուժական խնդիրներ ունի. hapak.am
Եթե ընտանիքի անդամներից մեկը հոգեբուժական խնդիրներ ունի. hapak.am

Մեր ընտանիքի անդամներից մեկը հոգեբուժական խնդիրներ ունի, նախկինում բուժվել է հոգեբուժական հիվանդանոցներում, վերջին ամիսներին հոգեբույժի կողմից նշանակված դեղերը չի խմում, արդյունքում վիճակը վատացել է...

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան  ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականները պարզել են շիզոֆրենիայով տառապողների գլխում ձայների առաջացման մեխանիզմները. news.am
Գիտնականները պարզել են շիզոֆրենիայով տառապողների գլխում ձայների առաջացման մեխանիզմները. news.am

Գիտնականները մարդու ուղեղում հայտնաբերել են արտասովոր ազդանշանային ՌՆԹ մոլեկուլը, որի բացակայությունը հանգեցնում է շիզոֆրենիայի առաջացման եւ «գլխում ձայների» ի հայտ գալուն...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ովքե՞ր են ավելի հաճախ հիվանդանում շիզոֆրենիայով. news.am
Ովքե՞ր են ավելի հաճախ հիվանդանում շիզոֆրենիայով. news.am

Հղիության ընթացքում ծխող կանայք հաճախ շիզոֆրենիայով երեխաներ են ունենում: Այդ մասին հայտնել են Կոլումբիայի համալսարանի գիտնականները:  Նրանց խոսքով, որքան ավելի է կինը հղիության ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ Լրահոս կանանց համար
Գիտնականներն ուսումնասիրել են ԼՍԴ-ի ազդեցության տակ գտնվող ուղեղը. news.am
Գիտնականներն ուսումնասիրել են ԼՍԴ-ի ազդեցության տակ գտնվող ուղեղը. news.am

Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները (Imperial College London)` Բերկլիի հիմնադրամի հետ աշխատելով, առաջին անգամ, տեսողական առումով, արձանագրել են մարդու ուղեղի վրա ԼՍԴ-ի` կիսասինթետիկ...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Հոգեկան հիվանդությունների պատճառը ծանր կյանքն է, ոչ թե գեները. news.am
Հոգեկան հիվանդությունների պատճառը ծանր կյանքն է, ոչ թե գեները. news.am

Հոգեկան հիվանդություններն առաջանում են ո՛չ միայն գեների, այլեւ ծանր կյանքի պատճառով է, պարզել են բրիտանացի գիտնականները: Այդ մասին հայտնում է Psychology Today պարբերականը...

Նոր պատվաստանյութը թմրամոլներին կպաշտպանի գերդոզավորումից. news.am
Նոր պատվաստանյութը թմրամոլներին կպաշտպանի գերդոզավորումից. news.am

The Scripps Research Institute-ի գիտնականները պատվաստանյութ են մշակել, որը թմրամոլներին կարող է պաշտպանել գերդոզավորումից եւ կանխարգելել ֆենտանիլի բացասական ազդեցությունը...

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Շաքարախտի դեմ դեղորայքը կհաղթի կոկայինից կախվածությանը. 1in.am
Շաքարախտի դեմ դեղորայքը կհաղթի կոկայինից կախվածությանը. 1in.am

Բայեթա դեղահաբը, որը գլյուկագոնանման պեպտիդ-1-ի կրկնօրինակն է (GLP-1), կարգավորում է սննդային վարքագիծը: Ներկա պահին այն նշանակվում է ճարպակալման և 2-րդ կարգի շաքարախտի դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ
Գիտնականները բացատրել են, ինչպես ու որտեղից են հայտնվում հալյուցինացիաները. news.am
Գիտնականները բացատրել են, ինչպես ու որտեղից են հայտնվում հալյուցինացիաները. news.am

Իրականության աղավաղված ընկալումը բնորոշ է ո՛չ միայն հոգեկան խանգարումներ ունեցողներին. գործնականում յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ տեսել կամ լսել է այն, ինչ իրականում գոյություն չի ունեցել։  Դրան առավել հաճախ...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Ստեղծագործական հակումների ու հոգեկան շեղումների միջև ընդհանուր գենետիկ արմատներ կան. գիտնականներ. 1in.am
Ստեղծագործական հակումների ու հոգեկան շեղումների միջև ընդհանուր գենետիկ արմատներ կան. գիտնականներ. 1in.am

Շիզոֆրենիայի և երկբևեռ խանգարման հետ կապված գենետիկ տատանումներն առավել հաճախ հանդիպում են ստեղծագործական մասնագիտությունների տեր...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Գիտնականները բացահայտել են շիզոֆրենիայի առաջացման մեխանիզմը. news.am
Գիտնականները բացահայտել են շիզոֆրենիայի առաջացման մեխանիզմը. news.am

Դյուկի համալսարանի ֆիզիոլոգները մկների վրա իրականացվող փորձարկումների ընթացքում ունիվերսալ մոլեկուլյար մեխանիզմ են բացահայտել, որը շիզոֆրենիա առաջացնող երեք տեսակի...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Օմեգա-3 ճարպաթթուները ունակ են բուժելու բազմաթիվ հոգեկան հիվանդություններ. tert.am
Օմեգա-3 ճարպաթթուները ունակ են բուժելու բազմաթիվ հոգեկան հիվանդություններ. tert.am

ԱՄՆ-ի Օքլենդի մանկական հիվանդանոցի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ օմեգա-3 ճարպաթթուները և վիտամին  D-ն կարող են կարգավորել  սերոտոնինի մակարդակն...

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Գիտնականները հոգեկան տարբեր հիվանդությունների միջեւ կապ են գտել. news.am
Գիտնականները հոգեկան տարբեր հիվանդությունների միջեւ կապ են գտել. news.am

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ հոգեկան խանգարում ունեցող մարդկանց գլխուղեղում միանման որոշ փոփոխություններ են տեղի ունենում. անկախ հոգեկան հիվանդության տեսակից՝  նրանց գլխուղեղի գորշ նյութի...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Որոշ դեղամիջոցներ խթանում են տկարամտությունը. գիտնականներ. 1in.am
Որոշ դեղամիջոցներ խթանում են տկարամտությունը. գիտնականներ. 1in.am

Մեծ տարածում ունեցող որոշ դեղամիջոցների տևական օգտագործումը բարձրացնում է ծերունական տկարամտության զարգացման ռիսկը՝ հաստատում են ամերիկացի հետազոտողները...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Ուսումնասիրողները փնտրում են հոգեկան հիվանդության առաջացման պատճառը. 1in.am
Ուսումնասիրողները փնտրում են հոգեկան հիվանդության առաջացման պատճառը. 1in.am

Գիտնականները հինգ գեներ են հայտնաբերել, որոնք ազդում են մարդու գլխուղեղի գործունեության վրա: Այս բացահայտումը կօգնի պարզել այն գենետիկ պրոցեսները, որոնք ընկած են նյարդա-հոգեկան հիվանդությունների հիմքում...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ