ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
ՀՀ ԱՆ. Մեր երկրում կատարվել է ուսահոդի եզակի էնդոպրոթեզավորում

«Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայում կատարվել է ուսահոդի էնդոպրոթեզավորում` բազուկոսկրի գլխիկի կոտրվածքից հետո։ Մեր երկրում իրականացվող նման եզակի վիրահատության արդեն ենթարկվել է 2 հիվանդ։
78-ամյա կնոջ` Է. Ա.-ի մոտ կատարվել է ուսահոդի միաբևեռ էնդոպրոթեզավորում` բազուկոսկրի բազմաբեկոր, փակ կոտրվածքից հետո: Նա կլինիկա էր դիմել՝ գանգատվելով ձախ ուսահոդի սաստիկ ցավերից և շարժումների խիստ սահմանափակումից: Վնասվածքը ստացել էր վայր ընկնելու հետևանքով: Գործիքային և լաբորատոր հետազոտություններից հետո դրվել է ախտորոշում` ձախ բազուկոսկրի պրոքսիմալ (վերին/3-ականի) բազմաբեկոր, ներհոդային, ներհրված, փակ կոտրվածք՝ տեղաշարժով: Ըստ մասնագետների` նմանատիպ կոտրվածքների հիմնական խնդիրն այն է, որ կոտրվածքից հետո իսպառ վերանում է բազուկոսկրի գլխիկի արյան մատակարարումը, ինչի հետևանքով ոսկրային նյութը վերածվում է ախտաբանական փափուկ հյուսվածքի` կորցնելով հենարանային ֆունկցիան: Արդյունքում ուսահոդում առաջանում է շարժումների խիստ սահմանափակում:
Նախկինում նման կոտրվածքների դեպքում կատարվում էր կամ բազուկոսկրի գլխիկի հեռացում կամ այդ հիվանդներն ընդհանրապես չէին վիրահատվում։ Երկու դեպքում էլ առաջանում էր վերին վերջույթի ֆունկցիայի կայուն խանգարում, ինչն ուղեկցվում էր արտահայտված ցավերով:
ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասնակցությամբ կազմակերպված կոնսիլիումի արդյունքում որոշվել է, որ համալսարանական կլինիկայի թե՛ մասնագիտական, թե՛ գործիքային հագեցվածությունը հնարավորություն է տալիս կատարելու անհրաժեշտ վիրահատությունը, ինչի շնորհիվ հիվանդը կխուսափի վերին վերջույթի ֆունկցիայի կայուն խանգարումից:
Այսպես, մայիսի 7-ին, մեր երկրում իրականացվեց ուսահոդի միաբևեռ էնդոպրոթեզավորում։ Վիրահատություն, որ նախկինում անհասանելի էր մեր հիվանդների համար: Ընդհանուր անզգայացման տակ իրականացված վիրահատությունը տևել է 1 ժամ 20 րոպե: Թե՛ վիրահատությունը, թե՛ հետվիրահատական շրջանն անցել են առանց բարդությունների, հարթ: Հիվանդը դեռևս գտնվում է կլինիկայի ամբուլատոր հսկողության ներքո: Նա արդեն կարողանում է երկու ձեռքի օգնությամբ ինքնուրույն լվանալ երեսը և հարդարել մազերը: Թեև դեռ ցավեր ունի, բայց դրանք օրեցօր նվազում են, ավելանում են շարժումների ծավալները:
Նույն վիրահատության ենթարկված երկրորդ հիվանդը 32 տարեկան է, արական սեռի ներկայացուցիչ: Մ.Մ.-ի մոտ
Էպիլեպսիկ նոպայի ժամանակ ձախ ուսահոդում առաջացել է հոդախախտ: Հիվանդը նախ դիմել է ավանդական բժշկության օգնությանը։ Հոդախախտն ուղղելու անհաջող փորձի ժամանակ սնղչին վնասել է հիվանդին՝ առաջացնելով բազուկոսկրի անատոմիական վզիկի կոտրվածք: Գնալով սաստկացող ցավերը հիվանդին պարտադրել են դիմել բժշկի օգնությանը: «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայում գործիքային և լաբորատոր հետազոտություններից հետո դրվել է ախտորոշում` ձախ բազուկոսկրի անատոմիական վզիկի կոտրվածք` հետին հոդախախտով: Հաշվի առնելով հիվանդի երիտասարդ տարիքը՝ որոշվել է կատարել նվազագույն միջամտություն։ Իրականացվել է հոդախախտի բաց ուղղում և ոսկրաբեկորների ֆիքսում՝ պտուտակներով և ամրալարով: Վիրահատությունն անցել է հարթ։ Հիվանդը գտնվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ամբուլատոր հսկողության ներքո: Հինգ ամսվա ընթացքում նկատվել է բացասական դինամիկա։ Ռենտգենաբանական հետազոտությամբ արձանագրվել է բազկի գլխիկի ասեպտիկ մեռուկացման ավելացում և ցավի հետզհետե սաստկցում։
ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարչ, պրոֆեսր Արմեն Չարչյանի մասնակցությամբ կազմակերպված համայցի ժամանակ կայացվել է որոշում՝ իրականացնել ձախ բազուկոսկրի միաբևեռ էնդոպրոթեզավորում: Վիրահատության ընթացքում հեռացվել են մետաղական բոլոր կոնստրուկցիաները և մեռուկացված գլխիկի մասնիկները:
Էնդոպրոթեզավորումն իրականացվել է ցեմենտային եղանակով:
Վիրահատությունը և հետվիրահատական շրջանն անցել են առանց բարդությունների: Վիրահատությունից անցել է մեկ ամիս, հիվանդը ինքնուրույն կատարում է վերին վերջույթի մինչև 50 աստիճան տարածում, երկու ձեռքի կիրառությամբ ինքնուրույն լվանում է երեսը և հարդարում մազերը:
Վիրահատությունները կատարել են վիրաբույժ՝ ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի դասախոս, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի բժիշկ-վնասվածքաբան Արտակ Օհանյանը, ասիստենտներ՝ կլինիկայի ղեկավար Արմեն Բդոյանը և կլինիկայի բժիշկ-վնասվածքաբան Արսեն Ազիզբեկյանը:

Կարդացեք նաև

Հենաշարժական համակարգի հիվանդություններն ամենաշատն են հանգեցնում հաշմանդամության: Նախ զգալիորեն սահմանափակվում է մարդու շարժունակությունը և, ի վերջո...


Հիսունամյա Աննա Ալոյանը կոնքազդրային երկու հոդերի միաժամանակյա փոխարինման վիրահատության հաջորդ իսկ օրը ոտքի է կանգնել, իսկ երկու ամիս անց ապրում է առանց ցավի լիարժեք կյանքով՝ հանգիստ քայլում է...


2022թ սեպտեմբերի 9-ին ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2002թ ծնված Տիգրան Վլադիմիրի Մուսայելյանը ամպուտացված վերին վերջույթով: Բարեբախտաբար իր հետ բժշկական...


«Նաիրի» բժշկական կենտրոն էր դիմել 1951 թ. ծնված տղամարդ՝ երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզով, առաջին աստիճանի ճարպակալումով: Պացիենտը գանգատվում էր մշտական ցավերից, շարժումների խիստ սահմանափակումից...


«Արմենիա» բժշկական կենտրոնում մանկական օրթոպեդ-վնասվածքաբան, բ. գ. դ., պրոֆեսոր Արա Այվազյանի կողմից կատարվել է հերթական՝ իր բնույթով բացառիկ վիրահատությունը...


Հերթական կլինիկական դեպքի մասին (նեյրոֆիբրոմատոզ համախտանիշ) պատմում է «Արմենիա» ՀԲԿ մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, բ.գ.դ., պրոֆեսոր Արա Այվազյանը...


Ի՞նչ վիրահատություն է իրականացվել:
Վերջերս «Արմենիա» բժշկական կենտրոնում իրականացվել է Հայաստանում աննախադեպ վիրահատություն...


Արտակ Գոքորյանը Ջավախքից է: Ապագա անոթային վիրաբույժը ևս մասնագիտության և աշխատանքի բերմամբ հայտնվեց արցախյան վերջին պատերազմի կիզակետում՝ որպես շտապօգնություն բժիշկ Արցախից Երևան...


«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ողնաշարի բացառիկ վիրահատություն: Ավտովթարից հետոերիտասարդ տղայի մոտ առաջացել էր պարանոցային առաջին և երկրորդ ողերի մեծ տեղաշարժով հոդախախտ, բացի այդ, պարանոցի երկրորդ...


«Էրեբունի» ԲԿ-ի դենսիտոմետրիայի ծառայությունում ներդրված է HOLOGIC QDR 4500 ELITE ACCLAIM SERIES թվային սարքավորումը՝ ռենտգեն ճառագայթման նվազագույն չափաբաժնով...


Էնդոպրոթեզավորման մեթոդների զարգացման շնորհիվ կոքսարթրոզների վիրահատական բուժման մեջ բավականին առաջընթաց է գրանցվում: Դժվարություններ առաջանում են աուտոիմուն հիվանդությունների հետևանքով առաջացած...


Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն