ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Հայաստանում սկսել են կիրառել ձեւի հիշողությամբ մետաղներից օրթոպեդիկ իմպլանտներ (ֆոտո). izmirlianmedicalcenter.com
Հայաստանի օրթոպեդիայում ու վնասվածքաբանությունում սկսել են կիրառել ձեւի հիշողությամբ մետաղներից իմպլանտներ: Հիշողության մետաղը այս դեպքում հնարավորություն է տվել խուսափել մեծ կտրվածքով տրավմատիկ վիրահատությունից։
Ձեւի հիշողությամբ մետաղները, որոնք մշակվել են դեռևս անցած հարյուրամյակի 60-ականներին, կարողանում են հիշել իրենց նախկին ձեւը ու նորից վերականգնել այն դեֆորմացիայից հետո։ Այդ հատկության, նաեւ ամրության ու կոռոզիայի չենթարկվելու հատկությունների շնորհիվ այդ մետաղները լայնորեն գործածվում են արդյունաբերության տարբեր ոլորտներում։ Նման մետաղները շատ հարմար են նաեւ բժշկությական պրակտիկայում՝ մասնավորապես դիմածնոտային վիրաբուժության, օրթոդոնտիայի, կարդիովիրաբուժության բնագավառներում: Բայց դրանց կիրառման ամենալայն դաշտը օրթոպեդիայում ու վնասվածքաբանությունում է։ Սառեցնելով մինչեւ 0-5 աստիճան, այդ մետաղին կարելի է տալ կանխադրված չափսերի ցանկացած ձեւ, կախված կոտրվածքի տեղակայումից։ Մինչեւ մարդու մարմնի ջերմաստիճան տաքանալու ժամանակ մետաղը ձգտում է վերականգնել իր նախկին ձեւը, ազդելով ոսկրաբեկորների վրա ու ապահովելով նրանց համադրումն ու կոմպրեսիան։
«Արամյանց» ԲԿ-ի փոխտնօրեն, «Իզմիրլյան» ԲԿ-ի կոնսուլտանտ, օրթոպեդ- վնասվածքաբան Միքայել Բուռնուչյանը, իր իսկ խոսքով, վաղուց է լսել այդ մետաղների մասին, ու դեռ կլինիկական օրդինատորուրայի տարիներին էր մտածում Հայաստանում այդ մեթոդի ներդրման մասին։ Նա Ռուսաստանում գտել է նման ձուլվածքից օրթոպեդիկ կոնստրուկցիաներ արտադրողների, պայմանավորվել նրանց հետ: Իսկ Հայաստանում նրա նախաձեռնությանն աջակցել է Երեւանի պետական բժշկական համալսարանի օրթոպեդիայի ու վնասվածքաբանության ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը։
Այսօր արդեն ութ վիրահատություն է իրականացվել՝ նիտինոլ կոչվող ձուլվածքից պատրաստված կոնստրուկցիաների կիրառմամբ։ Այդ ձուլվածքը 55 տոկոս նիկել ու 45 տոկոս տիտան է պարունակում։ Արդեն կարելի է խոսել Հայաստանում ձեւի հիշողությամբ մետաղներից պատրաստված օրթոպեդիկ իմպլանտատների հաջող ներդրման մասին։
Վիրահատություններից մեկը «Իզմիրլյան» ԲԿ-ում Միքայել Բուռնուչյանն ու Արմեն Չարչյանը վերջերս են իրականացրել։ Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումից հետո հիվանդի մոտ տեղի էր ունեցել ազդրային ոսկորի երկայնական կոտրվածք։ Բժիշկները կոտրվածքի տեղում նիտինոլից պատրաստված երեք կիսաօղակաձեւ աքցան են տեղադրել։ Դրան կարող էր այլընտրանք լինել ռեվիզիոն վիրահատությունը՝ մեգապրոթեզի, հարթակի ու պտուտակների տեղադրումով։
Եւս մեկ հետաքրքիր վիրահատություն է իրականացվել անրակի կոտրվածքով 16-ամյա հիվանդին։ Նրան տեղադրել են ինտրամեդուլյար լար ու S-աձեւ աքցան։
Միքայել Բուռնուչյանի խոսքով՝ առաջինը այս շարքում եղել է կեղծ հոդի բուժման վիրահատությունը։ Օրթոպեդիայում կեղծ հոդ են անվանում այն պաթոլոգիական վիճակը, երբ կոտրվածքից հետո ոսկորը ինչ-ինչ պատճառներով չի կպնում։ Հիվանդի մոտ ձեւավորվել էր նախաբազկի զույգ ոսկրերի կեղծ հոդ։ Հունիսի 15-ին նրան վիրահատել են նիտինոլից պատրաստված S-աձեւ աքցանի եւ ինտրամեդուլյար լարի գործածումով։ Այդ իմպլանտները փաստորեն փոխարինել են Իլիզարովի ապարատը, որը գործածվում է նման դեպքերում։ «Հինգ ամիս հետո ունենք արդեն ճաճանչոսկրի սերտաճած վիճակ, իսկ ծղիկոսկրը ընթացքի մեջ է։ Բայց պետք է սպասել ևս երկու տարի, վիրահաության վերջնական հաջողության մասին խոսելու համար», - ասաց բժիշկը։
Միքայել Բուռնուչյանը պարզաբանեց, որ ձեւի հիշողությամբ մետաղներից պատրաստված կոնստրուկցիաները կարելի է կիրառել թարմ կոտրվածքների, ոչ ճիշտ սերտաճած կոտրվածքների, կեղծ հոդերի, օրթոպեդիկ հիվանդությունների ժամանակ։
«Միտքը ոսկրաբեկորների մշտական կոմպրեսիան է, այսինքն, ձեւի հիշողությամբ մետաղն ինքն իր ուժով սեղմում է ոսկրաբեկորները։ Սեղմվելուց ոսկրացումը ավելի արագանում է։ Սա միակ մետաղն է բժշկության մեջ, որն ունի սեղմող ուժ։ Կան տարբեր ձեւերի եւ չափերի կոնստրուկցիաներ՝ ունիվերսալ պտուտակ, մետաղյա լար, սերկլյաժ։ Դրանք հնարավոր է կիրառել բոլոր մետաղների հետ օստեոսինթեզի ժամանակ, հարթակով պտտուտակներով ֆիքսելու ժամանակ, արտաօջախային ապարատների հետ համատեղ», - ասաց նա։
Բժիշկը նշեց, որ դիաֆիզար կոտրվածքների դեպքում միայն այս մետաղից կոնստրուկցիաների կիրառումը բավական չէ, պետք է նաեւ արտաքին ֆիքսացիա։ Իսկ մետաֆիզար, մետաէպիֆիզար կոտրվածքների դեպքում դրանց մտաբիլարյան տեսանկյունից գործածումը բավական է։ Նա հավելեց, որ ձեւի հիշողությամբ մետաղներից պատրաստված կոնստրուկցիաները կիրառվում են նաեւ հալուքս վալգուսների, հարթաթաթության, ակրոմիալ-անրակային հոդի հոդախախտերի, արմնկելունի կոտրվածքի ժամանակ։ Սակայն դրանք չի կարելի կիրառել բազմաբեկորային կոտրվածքների դեպքում, քանի որ կարող է տեղի ունենալ ոսկրաբեկորների ոչ ճիշտ համադրում: Այսինքն՝ դրանք կիրառվում են միայն գծային միջաձիգ կոտրվածքների ժամանակ։
Ձեւի հիշողությամբ մետաղների կոնստրուկցիաները հետագայում հանվում են մարդու մարմնից, ինչպես եւ մյուս մետաղական կոնստրուկցիաները։
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը նշեց, որ հիշողությամբ մետաղների կիրառումը միշտ արդիական է եղել վնասվածքաբանության եւ օրթոպեիդայի մեջ, որովհետեւ դրանցով կարելի է հասնել ոչ միայն կոտրված ոսկորների կոմպրեսիայի, որը խթանում է ոսկրագոյացումը, եւ ոսկրաբեկորների սերտաճումը, այլ նաեւ կատարել համադրումներ, ուղղումներ, կորեկցիաներ եւ այլն։
«Ուսումնասիրելով դաշտը, մենք որոշեցինք փորձարկել դա Հայաստանում։ 8 վիրահատություն ունենք արված, եւ կարճաժամկետ արդյունքները շատ դրական են։ Ունենք դեպք, երբ շատ կարճ ժամանակում կեղծ հոդի սերտաճում գնաց, այսինքն որոշակիորեն մետաղն իր վրա վերցրեց Իլիզարովի ապարատի ֆունկցիան, մշտապես կոմպրեսիա ապահովեց։ Մեթոդն անփոխարինելի էր էնդոպրոթեզից հետո պերիպրոստետիկ կոտրվածքի ժամանակ՝ շատ ատրավմատիկ, շատ քիչ ինտրավիրահատական տրավմա պատճառող վիրահատություն կատարեցինք։ Ես տեսնում եմ մեթոդի համար լուրջ ապագա Հայաստանի Հանրապետությունում», - ասաց նա։
Միքայել Բուռնուչյանն էլ հավելեց, որ բոլոր հիվանդները տեղեկացված են եղել այն մասին, որ իրենց տեղադրելու են ձեւի հիշողությամբ մետաղներ, ու տվել են իրենց համաձայնությունը՝ այդ նոր տեխնոլոգիայի կիրառման համար։ Ինչ վերաբերում է գնին՝ ապա նիտինոլից պատրաստված կոնստրուկցիաները հասանելի են բնակչության բոլոր խավերի համար:
Կարդացեք նաև
Հենաշարժական համակարգի հիվանդություններն ամենաշատն են հանգեցնում հաշմանդամության: Նախ զգալիորեն սահմանափակվում է մարդու շարժունակությունը և, ի վերջո...
Հիսունամյա Աննա Ալոյանը կոնքազդրային երկու հոդերի միաժամանակյա փոխարինման վիրահատության հաջորդ իսկ օրը ոտքի է կանգնել, իսկ երկու ամիս անց ապրում է առանց ցավի լիարժեք կյանքով՝ հանգիստ քայլում է...
2022թ սեպտեմբերի 9-ին ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2002թ ծնված Տիգրան Վլադիմիրի Մուսայելյանը ամպուտացված վերին վերջույթով: Բարեբախտաբար իր հետ բժշկական...
«Նաիրի» բժշկական կենտրոն էր դիմել 1951 թ. ծնված տղամարդ՝ երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզով, առաջին աստիճանի ճարպակալումով: Պացիենտը գանգատվում էր մշտական ցավերից, շարժումների խիստ սահմանափակումից...
«Արմենիա» բժշկական կենտրոնում մանկական օրթոպեդ-վնասվածքաբան, բ. գ. դ., պրոֆեսոր Արա Այվազյանի կողմից կատարվել է հերթական՝ իր բնույթով բացառիկ վիրահատությունը...
Հերթական կլինիկական դեպքի մասին (նեյրոֆիբրոմատոզ համախտանիշ) պատմում է «Արմենիա» ՀԲԿ մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, բ.գ.դ., պրոֆեսոր Արա Այվազյանը...
Ի՞նչ վիրահատություն է իրականացվել:
Վերջերս «Արմենիա» բժշկական կենտրոնում իրականացվել է Հայաստանում աննախադեպ վիրահատություն...
Արտակ Գոքորյանը Ջավախքից է: Ապագա անոթային վիրաբույժը ևս մասնագիտության և աշխատանքի բերմամբ հայտնվեց արցախյան վերջին պատերազմի կիզակետում՝ որպես շտապօգնություն բժիշկ Արցախից Երևան...
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ողնաշարի բացառիկ վիրահատություն: Ավտովթարից հետոերիտասարդ տղայի մոտ առաջացել էր պարանոցային առաջին և երկրորդ ողերի մեծ տեղաշարժով հոդախախտ, բացի այդ, պարանոցի երկրորդ...
«Էրեբունի» ԲԿ-ի դենսիտոմետրիայի ծառայությունում ներդրված է HOLOGIC QDR 4500 ELITE ACCLAIM SERIES թվային սարքավորումը՝ ռենտգեն ճառագայթման նվազագույն չափաբաժնով...
Էնդոպրոթեզավորման մեթոդների զարգացման շնորհիվ կոքսարթրոզների վիրահատական բուժման մեջ բավականին առաջընթաց է գրանցվում: Դժվարություններ առաջանում են աուտոիմուն հիվանդությունների հետևանքով առաջացած...
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն