ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Հայաստանը կմասնակցի փոխպատվաստված օրգաններով մարդկանց համաշխարհային սպորտային խաղերին
Հոկտեմբերի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ համերգ` նվիրված Հայաստանի մասնակցությանը փոխպատվաստված օրգաններով մարդկանց համաշխարհային սպորտային խաղերին: Փոխպատվաստված օրգաններով մարդկանց համաշխարհային սպորտային խաղերի մեկնարկը տրվել է 1978 թ. Լոնդոնում` բժիշկ Մորիս Սլապակի կողմից, ով Հայաստան էր ժամանել հատուկ այս առիթով և մասնակցեց տոնական համերգին:
Միջոցառման պաշտոնական մեկնարկից հետո փոխպատվաստված օրգաններով հայերը եւս հնարավորություն կունենան մարզվելու և մասնակցելու համաշխարհային սպորտային խաղերին:
Թեմային վերաբերող մեր հարցերին պարզաբանումներ տվեց ԱՐԱԲԿԻՐ ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, Երիկամի փոխպատվաստման ծրագրի ղեկավար Արա Բաբլոյանը:
– Պարոն Բաբլոյան, ի՞նչ նպատակ ունի միջոցառումը, և ի՞նչ է իրենից ներկայացնում այս ծրագիրը:
– Մենք այսօր մեր 33 ծրագրերից մեկն ենք ներկայացնում` փոխպատվաստված օրգանով մարդկանց մասնակցությունը համաշխարհային սպորտային խաղերին: Մեծ հպարտություն է մեզ համար այսպիսի ծրագիր ներկայացնելը: Դեռ 1988 թ. երկրաշարժի օրերին Հայաստանում չկար գեթ մեկ դիալիզի մեքենա, որը թույլ կտար մեծ թվով մարդկանց կյանք փրկել: Բարեբախտաբար, աշխարհը ոտքի կանգնեց, ցուցադրվեց մեծ աջակցություն և Հայաստանում բացվեցին դիալիզի 4 կենտրոններ:
– Իսկ ինչ արդյունքներ գրանցվեցին։
– Բնականաբար, բժշկական ձեռքբերումները կանգ չառան միայն դիալիզի վրա, 1991թ. Հայաստանում առաջին անգամ իրականացվեց երիկամի փոխպատվաստում երեխայի մոտ: Իսկ ներկա դրությամբ մենք իրականացրել ենք 119 երիկամի փոխպատվաստում, ԱՐԱԲԿԻՐ բժշկական համալիրի դիսպանսեր հսկողության տակ է գտնվում փոխպատվաստված օրգանով 97 մարդ: Նրանց մի մասն արտասահմանում է ապրում, և մենք շատ ուրախ ենք, որ այսօր մարդիկ միավորվում են մեկ գաղափարի, մեկ ասոցիացիայի շուրջ, որը նպատակ ունի փոխպատվաստված օրգանով հայ մարդկանց ևս հնարավորություն տալ մասնակցելու համաշխարհային խաղերին:
– Ի՞նչ է ենթադրում փոխպատվաստված մարդկանց մասնակցությունը համաշխարհային օլիմպիական խաղերին, ո՞րն է նպատակը:
– Մարդիկ լիարժեք կյանքով կապրեն, հաղորդակից կլինեն հասարակության հետ, ակտիվ հասարակական կյանք կվարեն: Հիմնական նպատակն այն է, որ մենք այսօր, լինելով դահլիճում, չկարողանանք տարբերել՝ ովքեր են փոխպատվաստված օրգանով, ովքեր` ոչ: Ենթադրվում է, որ ապրիլին կսկսվեն մեր հանրապետական խաղերը, և երևի թե մեկ տարի անց կլինեն միջազգային խաղեր Հայաստանում: Մեր խնդիրն է միավորել բոլոր մարդկանց, որ իրենք պայքարեն իրենց առողջության և երջանիկ կյանքի համար:
– Ի՞նչ եք կարծում, զարգացա՞ծ է արդյոք Հայաստանում փոխպատվաստված օրգանով մարդկանց մյուսներից չտարանջատելու մշակույթը: Ինչքանո՞վ է այս խնդիրն արդիական:
– Գիտե՚՞ք, այնքան կարևոր և ճիշտ հարց եք տալիս: Պարզապես նրանք այնքան չեն տարբերվում հասարակությունից, որ մենք անկարող ենք տարանջատել, անգամ գործատուն կարող է չիմանալ, թե իր մոտ ով է աշխատում` փոխպատվաստված օրգանով մեկը, թե` ոչ: Շատ կարևոր է իմանալ, որ երիկամային անբավարարությունը սկսվում է միջին տարիքից`30-45, այն ժամանակ, երբ մարդիկ աշխատանքի մեջ արդեն կայացած են և իրենց մասնագիտական դաշտում ինչ-որ նշանակություն ունեն: Գործատուները նույնիսկ ուրախ են, որ այդ մարդը հնարավորություն ունի առողջապես ամբողջովին վերականգնվել և լավ մասնագետի կորուստ չլինի: Մենք ամեն ինչ անում ենք, որ փոխպատվաստված օրգանով մարդիկ չտարբերվեն հասարակությունից, լինեն առողջ և կարողանան երջանիկ լինել կյանքում:
Ծրագրի գլխավոր գործընկերն է ԱՍՏԵԼԼԱՍ ՖԱՐՄԱ ՅՈՒՐՈՓ ընկերությունը: Ծրագրի մասին զրուցեցինք ԱՊՀ տարածքում ԱՍՏԵԼԼԱՍ ՖԱՐՄԱ ճապոնական դեղագործական կազմակերպության ներկայացուցչությունների ղեկավար Արմեն Հակոբյանի հետ:
– Պարոն Հակոբյան, Ձեր կազմակերպությունն աջակցում է այս նախաձեռնությանը` փոխպատվաստված օրգանով մարդկանց համաշխարհային խաղերին մասնակից դարձնելուն։ Ո ՞րն է համագործակցության նպատակն ու հիմքերը:
– Կարծում եմ, որ սա շատ կարևոր քայլ է օրգանների փոխպատվաստման ոլորտում: Որպեսզի հասկանալի լինի մեր ընկերության և այս ոլորտի կապը, ասեմ, որ ԱՍՏԵԼԼԱՍ ՖԱՐՄԱ ճապոնական դեղագործական ձեռնարկությունը մի շարք մասնագիտական բժշկական ուղղվածության ասոցիացիաների գլխավոր գործընկեր է, այդ թվում նաև փոխպատվաստողների ասոցիացիայի, նաև ասոցիացիաների, որոնք զբաղվում են շատ կարևոր սոցիալական հարցերով, որոնցից մեկը փոխպատվաստում ստացած մարդկանց օլիմպիական խաղերի մասնակցության համար ստեղծված միջազգային ասոցիացիան է: Որպես Հայաստանի քաղաքացի` ես շատ հպարտ եմ, քանի որ ԱՊՀ տարածքում այսպիսի նախաձեռնությամբ առաջինը հանդես է գալիս Հայաստանը:
– Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու ասոցիացիան, հեռանկարայի՞ն եք համարում այն:
– Սա լոկ ասոցիացիայի ստեղծումը չէ, այլ որդեգրվում է մի շատ կարևոր սկզբունք. անհատը, ով ստացել է որևէ օրգանի փոխպատվաստում, պետք է կարողանա ապրել սոցիալապես ակտիվ կյանքով, աշխատել, ստեղծագործել, ցանկության դեպքում` զբաղվել սպորտով: Ուզում եմ հույս հայտնել, որ կարճ ժամանակ անց, ևս մեկ օլիմպիական խաղերում մենք կտեսնենք Հայաստանի դրոշը:
– Ո՞րն է փոխպատվաստման առավելությունը բժշկության մեջ:
– Ինձ մի քիչ բարդ է պատասխանել այս հարցին, կարծում եմ այս ոլորտի զարգացումը թույլ կտա խուսափել երկարատև բուժման ծրագրերից, որոնց արդյունքը, միևնույն է, չի կարող հասնել փոխպատվաստման արդյունքի: Կան իրավիճակներ, որտեղ միակ ելքը փոխպատվաստումն է: Փոխպատվաստումից հետո մենք ոչ միայն առողջացնում ենք հիվանդին, այլև կյանք ենք վերադարձնում սոցիալապես ակտիվ քաղաքացու:
– Իսկ համաշխարհային խաղերին մասնակցությունը, ըստ Ձեզ, ի՞նչ կտա փոխպատվաստված օրգանով մարդկանց:
– Սպորտն այն ոլորտն է, որտեղ մարդը սկսում է ապրել ակտիվ կյանքով: Բացի ֆիզիկապես կոփումից, ինչն անհրաժեշտ է յուրաքանչյուրիս, նա ներգրավվում է հասարակական կյանքի մեջ է: Կարևոր է այն զգացողությունն ու գաղափարը, որ այդ մարդը հիվանդ չէ, մենակ չէ, նա հասարակության մի մասնիկն է:
– Այս ոլորտում զարգացման միտումներ տեսնո՞ւմ եք:
– Միանշանակ` այո՛: Մենք միշտ կլինենք մեր գործընկերների կողքին, կօգնենք այն ամենով, ինչը մեր ուժերի սահմանում է, որպեսզի զարգացնենք ոլորտը: Ակնհայտ է, որ սա ինչ-որ մեծ նախագծի, մեծ ծրագրերի սկիզբ է:
Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն