ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Ընկերքից պատրաստված սպեղանին՝ սրտի վիրահատությունից արագ ապաքինվելու միջոց. med.news.am
Սրտի վիրաբուժական միջամտություն իրականացնող բժիշկները, հետվիրահատական բարդություններից խուսափելու նպատակով, սկսել են կնոջ ընկերքից պատրաստված սպեղանի կիրառել, հաղորդում է The Daily Mail-ը:
Այն ընկերքի ներքին՝ պտղին արյուն եւ սնուցիչներ մատակարարող շերտից՝ հակաբորբոքային ազդեցությամբ եւ նոր արյունատար անոթների ձեւավորում խթանելու հատկությամբ աչքի ընկնող ամնիոտիկ մեմբրանից է պատրաստվում:
Մասնագետների համոզմամբ, հատուկ սպեղանին կարող է սրտի վիրահատությունից հետո հաճախակի ի հայտ եկող բարդություններից, մասնավորապես՝ նախասրտերի թրթռումից (շողացում) խուսափելու միջոց ծառայել:
Այսօրինակ ռիթմի խանգարման դեպքում նախասրտերի մկանային շերտում ձևավորվում է էկտոպիկ էլեկտրածին օջախ, ինչը կարող է օրգանի անկանոն եւ արագ աշխատանքի հանգեցնել, արդյունքում էլ՝ թռչող թրոմբների հաշվին ինսուլտի առաջացման պատճառ դառնալ:
Աորտակորոնար շունտավորման եւ սրտի այլ՝ բաց վիրահատության ենթարկված հիվանդների 40 տոկոսի մոտ, վիրահատությամբ պատճառված բորբոքման արդյունքում, կարող է նախասրտերի շողացում զարգանալ: Ճիշտ է՝ նման դեպքերում հիվանդությունը վերահսկողության տակ առնելու և կանխարգելելու նպատակով կիրառվում են բետա ադրենաընկալիչների շրջափակիչ դեղամիջոցներ: Սակայն դրանք էլ բազմաթիվ կողմնակի ազդեցություններ կարող են դրսևորել:
Նոր սպեղանին հիշյալ բարդություններից խուսափելու այլընտրանք է առաջարկում: Բժիշկները վստահ են, որ այն վիրահատությամբ պատճառված հյուսվածային բորբոքումները չեզոքացնելու հնարավորություն է ընձեռում:
Բուժամիջոցի պատրաստման եւ կիրառման եղանակը հետեւյալն է. կեսարյան հատման ենթարկված կնոջ ընկերքից հեռացված հյուսվածքները մաքրվում են, ախտահարվում եւ անհրաժեշտ չափերի բերվում, այնուհետեւ վիրահատության ավարտից հետո, մեմբրանի կպչուն հատկության շնորհիվ, հեշտությամբ ամրացնում են սրտապարկի բացված մասին:
Ընկերքից ստացված սպեղանին դեռեւս փորձարկումների շրջանակում է կիրառվում, որոնց հերթական փուլը մեկնարկելու է Արիզոնայի համալսարանում: Պսակաձեւ զարկերակների շունտավորման սպասող 50 հիվանդ վիրահատությունից հետո նորարարական սպեղանի է կրելու:
Բուժամիջոցի մտահղացումը Amnio Technology ընկերությունը ներկայացնող մասնագետներն են տվել, որոնք պնդում են, թե այն կարող է նաեւ այլ տիպի վիրահատությունների ընթացքում օգտագործվել: Սպեղանին ոչ միայն արագ ապաքինմանն է նպաստում, այլ նաեւ, մաշկի գլխավոր բաղադրիչներից մեկի՝ կոլագենի հարուստ բաղադրության շնորհիվ, կարող է սպիավորումից խուսափելու հնարավորություն ընձեռել:
Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն