ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Հնարավոր է նաեւ անհամատեղելի դոնորի երիկամ փոխպատվաստել. news.am
Երիկամի փոխպատվաստման համար հարկ չկա իդեալական դոնոր փնտրել, պնդում են Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները: Պարզվում է` մարդիկ, ում երիկամի անհամատեղելի փոխպատվաստում է կատարվել, 8 տարով ավելի երկար են ապրել, քան նրանք, ում երիկամի փոխպատվաստում չի կատարվելլ համապատասխան դոնորի բացակայության պատճառով:
Գիտնականների խոսքով, HLA-անհամատեղելի փոխպատվաստում տարած հիվանդների շրջանում ութ տարի ապրողները 77 տոկոս են կազմել, նրանց շրջանում, ում դիակի երիկամ են փոխպատվաստել` 63 տոկոս եւ ընդամենը 44 տոկոս այն հիվանդների շրջանում, ում երիկամի փոխպատվաստում չէր կատարվել:
Գիտնականների խոսքով, այդ տվյալները մատնանշում են, որ երիկամի փոխպատվաստում իրականացնելու համար ոչ միշտ է անհրաժեշտ իդեալականորեն համապատասխանող դոնոր գտնել, չէ՞ որ նման դոնորի փնտրտուքի վրա կարող է մի քանի տարի ծախսվել (նաեւ վտանգ կա, որ այն երբեք չի գտնվի), իսկ HLA-անհամատեղելի երիկամ հնարավոր է գտնել ընդամենը մի քանի ամսվա ընթացքում: Ստացված տվյալները կարող են հանգեցնել այն բանին, որ երիկամի փոխպատվաստման վիրահատություններ ավելի հաճախակի կարվեն, ինչի արդյունքում ավելի շատ կյանքեր կփրկվեն:
Ճիշտ է, որպեսզի փոխպատվաստվող հիվանդի օրգանիզմն ընդունի նոր օրգանը, մասնագետները ստիպված են եղել փոփոխել նրա իմունային համակարգը եւ զգայունության նվազեցման միջոցառումներ իրականացնել, այսինքն, հատուկ ֆիլտրերի միջոցով հիվանդի մարմնից լիովին հեռացրել են այն հակամարմինները, որոնք վանում են դոնորական օրգանը: Նոր հակամարմինները, որոնք օրգանիզմը մշակում է միջամտությունից հետո, արդեն նախորդներից ավելի փոքր ուժով են վանում փոխպատվաստված օրգանը: Առայժմ գիտնականները բացատրություն չեն գտել այս գործընթացին:
Ութ տարվա հետազոտությունների ընթացքում կենդանի դոնորներից զգայունության նվազեցման միջոցառումների ուղեկցությամբ անհամատեղելի երիկամներ է ստացել ավելի քան հազար մարդ:
«Այս մեթոդը շատ մարդկանց կյանքը փրկելու ներուժ ունի, ասել է երիկամների փոխպատվաստման ոլորտի մասնագետ Ջեֆրի Բեռնսը: Այն կարող է կրճատել սպասման ժամանակը տասնյակ հազարավոր հիվանդների համար, որոնք առանց վիրահատության ստիպված կլինեն ամբողջ կյանքում դիալիզ կատարել»:
Զգայունության նվազեցման միջոցառումներ են անցնում երիկամի փոխպատվաստումից երկու շաբաթ առաջ: Այն թանկ արժե (30 000 դոլար), բայց մասնագետները պնդում են, որ երկարաժամկետ հեռանկարում այս մեթոդն արդյունքում ավելի էժան է դառնում դիալիզի համեմատ, որը տարեկան 70 000 դոլար արժե եւ ստիպված են լինում կատարել ամբողջ կյանքի ընթացքում: Փոխպատվաստման գինը 100.000 ԱՄՆ դոլար է:
Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն