ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Կամուրջից նետված աղջկան բարդ վիրահատություն են արել․ պարզաբանում է բժիշկը. izmirlianmedicalcenter.com
Աշտարակի կամուրջից նետված Անուշ Չ․-ի հետվիրահատական շրջանը լավ է ընթանում, առանձնահատուկ բարդացումներ նրա մոտ չկան։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի օրթոպեդիայի եւ սպորտային վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Սահակ Սարիբեկյանը։
Նա պատմել է, որ կամուրջից ընկնելու հետեւանքով աղջկա մոտ առաջացել էին կոնքի ծանր վնասվածքներ սիմֆիզի միացման ճեղքվածքով, սիմֆիզը ձեւավորող ոսկրերի կոտրվածքներով, մի քանի մակարդակներում զստոսկրի մարմնի կոտրվածքով եւ մեկ բեկորի առկայությմաբ, որը ճնշում էր գործադրում միզապարկի վրա եւ խախտում էր փոքր կոնքի օղակի ընդհանուր կառուցվածքը:
Նաեւ աղջկա մոտ 11-րդ եւ 12-րդ ողերի կոտրվածքներ կային: Թեեւ ողնուղեղի կոմպրեսիա եւ նյարդաբանական խանգարումներ չկային, սակայն ողնուղեղային խողովակի խոռոչ բեկորների տեղաշարժումը հետագայում կարող էր հանգեցնել լուրջ բարդությունների:
Հիշեցնենք, որ «Իզմիրլյան» ԲԿ «Արմենիա» ԲԿ-ից աղջիկը տեղափոխվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին, բայց անմիջապես վիրահատել հնարավոր չէր եղել։ Առաջին հերթին անհրաժեշտ է եղել նրա վիճակը կայունացնել եւ պատրաստել ամեն ինչ բարդ եւ երկարատեւ վիրահատության համար: Անուշը վիրահատվել է հունվարի 4-ին:
4 ժամ տեւած վիրահատությունը, ինչպես պատմել է բժիշկ Սարիբեկյանը, բավական բարդ եւ ծանր էր: Զստաաճուկային մուտքով մասնագետները վերականգնել են փոքր կոնքի օղակի կառուցվածքը, սիմֆիզը, զստոսկրի կոտրվածքների հիմնական գոտիները:
Ոսկրերի ամրացման համար օգագործվել են եւ առանձին պտուտակներ եւ մետաղական հարթակներով պտուտակներ: Վիրահատության ժամանակ աղջկան մոտ 1300 մլ արյուն են ներարկել, որի ձեռք բերման հարցում աղջկա ընտանիքին օգնել է Աշտարակի քաղաքապետը:
Ինչ վերաբերում է ողերին, մասնագետները որոշել են դրանց ձեռք չտալ. ինչպես բացատրել է բժիշկը, մի քանի շաբաթվա ընթացքում անկողնային ռեժիմին հետեւելու դեպքում ողերը ինքնուրույն կսերտաճեն, դրա համար աղջկան եւս մեկ բարդ վիրահատության ենթարկելը, աննպատակահարմար են գտել:
«Մենք գոհ ենք վիրահատության արդյունքից: Հետվիրահատական շրջանը լավ է ընթանում, հիվանդի մոտ լուրջ բարդություններ չկան: Վիրահատությունից հետո եղավ միայն նստանյարդի ռեակցիան փոքր կոնքի օղակի վերականգնմանը եւ փոքր նյարդաբանական խախտումներ՝ ոտքի զգայունության կորուստ: Բայց մենք վստահ ենք, որ դա անցողիկ վիճակ է, այսինքն մի քանի շաբաթից ոտքի զգայունությունը կվերականգնվի»,- ասել է բժիշկը:
Առաջիկա 3-4 շաբաթն Անուշը պետք է անկողնում անցկացնի եւ չշարժվի, որպեսզի նրա ողերը ինքնուրույն սերտաճեն: Ավելի ուշ նյարդավիրաբույժի թույլտվությամբ նրան կոշտ կորսետ կհագցնեն եւ նա կկարողանա նստել, իսկ հետո վեր կենալ եւ քայլել:
«Մենք բավական լավատեսորեն ենք տրամադրված եւ վստահ ենք, որ այս բուժումից հետո մենք բավականին բարձր կլինիկական էֆֆեկտ կունենանք: Իհարկե, նման լուրջ վնասվածքները չեն կարող որեւէ հետեւանք չթողնել, բայց վստահ եմ, որ աղջիկը կկարողանա նորմալ քայլել», - ասել է Սահակ Սարիբեկյանը:
Ընդհանուր առմամբ վերջին երեք ամիսների ընթացքում Սահակ Սարիբեկյանը եւ նրա թիմը վիրահատել են ծանր վնասվածքներով եւ կոնքի կոտրվածքներով երեք հիվանդի: Առաջինը տղամարդ էր, որն ընկել էր իր տան տանիքից. երկրորդ տղամարդը լուրջ վթարի էր ենթարկվել եւ բազմաթիվ կոտրվածքներ ստացել: Երրորդը` 23-ամյա Անուշ Չ.-ն էր, որին դեկտեմբերի 15-ի գիշերը գտել էին Աշտարակի կամուրջի տակ: Նրա կոտրվածքները, ըստ բժիշկ Սարիբեկյանի, ամենածանրն էին, եւ վիրահատությունը շատ ավելի բարդ էր, քան նախորդ երկուսը:
Անուշի վիրահատությունը մասամբ պետպատվերով էր վճարվել, սակայն նրա ընտանիքը պետք է 350 հազար դրամ համավճար տար: Քանի որ ընտանիքը ունեւոր չէ, իսկ աղջկա վիճակը ծանր էր եւ անհապաղ միջոցների ձեռնարկում էր պահանջվում, «Իզմիրլյան» կենտրոնն այդ ծախսերն իր վրա է վերցրել: Ավելին՝ տնօրենը եւ նրա գործընկերները աղջկան տրամադրել են թանկարժեք մետաղական իմպլանտներ, որոնք եւս պետպատվերում ներառված չէին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Աշտարակի կամուրջի տակ փրկարարները հայտնաբերել են 23-ամյա Ա.Չ.-ին: Նա տեղափոխվել էր Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից շուտով Երեւան էր տեղափոխվել: Աղջիկն ուներ վերջույթների բազմաթիվ կոտրվածքներ եւ գլխի վնասվածքներ:
«Արմենիա» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի կենտրոնում որոշ ժամանակ անցկացնելուց հետո նա տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
Անուշի հարազատները պատմել են, որ աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել աշխատանք գտնելու մի շարք անհաջող փորձերից հետո: Աունուշ Չ.-ն բուժքրոջ մասնագիտությամբ է սովորել, բայց չէր կարողանում աշխատել մասնագիտությամբ` ոչ իր հայրենի Աշտարակում, ոչ Երեւանում: Ըստ հարազատների՝ այդ ապրումների պատճառով էլ նա դիմել էր այդ քայլին:
Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն