ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
2017թ. «Արմենիա» ԲԿ իրականացրած ծավալային բարդ վիրահատությունների բարեհաջող ելքի ֆենոմենը. կլինիկական դեպք` 1. armeniamedicalcenter.am
«Արմենիա» բժշկական կենտրոնը, որը հայտնի է իր բազմապրոֆիլային ուղղություններով, նախորդ տարի իրականացրել է բազմաթիվ բարդ վիրահատություններ, որոնց արդյունքում հիվանդների առողջությունն ամբողջովին վերականգնվել է՝ բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: Հիվանդներն այսօր առողջ են եւ կրկնակի վիրահատության անհրաժեշտությունը գրեթե բացառված է: Իսկ թե ի՞նչ վիրահատություններ են կատարվել, մեզ հետ զրույցում երկու դեպքերի մասին մանրամասնեց «Արմենիա» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Արմենուհի Ավետյանը:
Շտապօգնության մեքենայով կլինիկա է բերվել երեսնամյա կին, ում մոտ նախնական ախտորոշվել է սուր որովայն, կանացի սեռական օրգանների արտանկում՝ ինն ամսական հղիություն հիշեցնող որովայնի անբնական մեծություն: Առաջին հայացքից սա թվում էր գինեկոլոգիական ախտաբանություն՝ կապված արտանկման հետ, սակայն առաջին իսկ պահից ստացիոնարում կազմակերպվեցին բոլոր անհրաժեշտ կլինիկոլաբորատոր, գործիքային հետազոտություններ, վիրաբույժի կոնսուլտացիա, որի արդյունքում ախտորոշվեց Գիրշպրունգի հիվանդություն: Գինեկոլոգիական ախտաբանությունը՝ կանացի սեռական օրգանների արտանկումը կրում էր երկրորդային բնույթ՝ կապված ներորովայնային ճնշման բարձրացման հետ: Գիրշպրունգի հիվանդությունը հիմնականում հանդիպում է երեխաների և հատկապես արական սեռի ներկայացուցիչների մոտ: Դա գենետիկ խրոմոսոմային անոմալիայի հետ կապված բնածին հիվանդություն է, որի ժամանակ հաստաղու տերմինալ հատվածներում աղու ներպատային նյարդային հանգույցները բացակայում են, առաջանում է իններվացիոն դեֆեկտ, որը կարող է լինել լրիվ կամ մասնակի: Խանգարվում է աղիների մոտորիկան, որը բերում է փորկապության, արտաթորման բացակայության և բարդացած դեպքերում սուր որովայնի: Տվյալ դեպքում կինը վաղ մանկական հասակից տառապել է փորկապությամբ, սակայն չի դիմել բժշկի, նույնիսկ անամնեզում նշվում է մեկ ծննդաբերություն: Վերջին 1 ամսում կնոջ մոտ փորկապության գանգատները սաստկացել են և ըստ հարազատների անամնեզի աղիները գործել են 2 անգամ: Կնոջ մոտ առկա առողջական խնդիրը վերականգնելու համար և ելնելով կնոջ ընդհանուր օբյեկտիվ վիճակից վերջինս վիրահատվել : Հաշվի առնելով կնոջ տարիքը հիվանդի մոտ սիմուլտանտ (համակցված) միջամտության փոխարեն կատարվել է կանացի սեռական օրգանների ներուղղում և ամրացում (ֆիկսացիա): Կինը վիրահատությունից հետո 3 շաբաթ անց դուրս է գրվել ստացիոնարից և գտնվում է տեղամասի բժիշկների դինամիկ հսկողության տակ:
Մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ եզակի հանդիպող դեպքը՝ հիվանդության ծանր ընթացքով ախտաբանությունն ունեցավ բարեհաջող ելք: Երևույթն իր տեսակով եզակի էր եւ ոչ բոլոր բժիշկ-գինեկոլոգները իրենց գործունեության ընթացքում կհանդիպեն նման դեպքի:
Խուրհուրդ կանանց: Սեռական օրգանների իջեցումներին պետք է վերաբերվել ոչ թե տագնապով եւ վիրահատվելու համար վախի կասկածը ներսում, այլ ժամանակին դիմել բժշկի, քանի որ վաղ շրջանում հայտնաբերման դեպքում ժամանակակից բժշկական մոտեցումները թույլ են տալիս սեռական օրգանների իջեցումների շտկումը կատարել ոչ վիրահատական միջամտությամբ:
Կանացի սեռական օրգանների իջեցումներին բնորոշ են հետևյալ ախտանիշները. հաճախամիզությունը, գիշերամիզությունը, անմիզապահությունը, երբեմն միզակապությունը, սեռական օրգանների շրջանում անհարմարավետության զգացումը, կոնքի շրջանում մշտական ծանրության զգացումը, ցավոտ սեռական ակտը և այլն: Բոլոր դեպքերում, երբ կնոջ մոտ սեռական օրգանների շրջանում առաջանում են անհանգստություն պատճառող երևույթներ, չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, այլ դիմել բժշկին:
Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն