ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Ճողվածքների վիրաբուժության արդի մեթոդների քննարկում՝ IHC Armenia 2019-ում
Հայաստանում առաջին անգամ կայացավ IHC Armenia 2019կոնֆերանսը՝ նվիրված ճողվածքների և որովայնի առաջնային պատի վերականգնողական վիրաբուժության արդի մեթոդներին: Կոնֆերանսին մասնակցում էին հանրահռչակ վիրաբույժներ ԱՄՆ-ից, Բելգիայից, Ռուսաստանից, որոնք ներկայացրին իրենց հարուստ փորձը ճողվածքների բուժման նորարարական մեթոդների, դրանց ճիշտ ընտրության հարցում: կոնֆերանսի ընթացքում հատկապես մանրամասն ներկայացվեցին այն մեթոդները, որոնք նվազեցնում են ճողվածքի կրկնության հնարավորությունը:
Կոնֆերանսի բանախոս, Լոս Անջելեսում աշխատող board – սերտիֆիկացված ընդհանուր վիրաբույժ Թալար Թեջիրյանը, ում նախաձեռնությամբ էլ կազմակերպվել էր կոնֆերանսը, հատկապես կարևորում է ճողվածքի ռեցիդիվի կանխարգելմանն ուղղված մեթոդների զարգացման ու կիրառության անհրաժեշտությունը: Նա նշեց, որ հաճախ ճողվածքին ու նրա վիրահատությանը լուրջ չեն վերաբերվում ու հենց այդ կանխակալ վերաբերմունքի պատճառով է, որ հաճախանում են կրկնություններն ու բարդացումները: Ճողվածքները բավական տարածված հիվանդություն են ամբողջ աշխարհում, ունենում են տարբեր տեղակայում և հանդիպում են բոլոր տարիքային խմբերում: Ճողվածքների բուժումը հնարավոր է միայն վիրահատական միջամտությամբ: Բժշկությունը անընդհատ փորձում է կատարելագործել այդ վիրահատական միջամտությունները՝ ստեղծելով նոր պակաս ինվազիվ մեթոդներ ու տեխնոլոգիաներ, որոնք նաև կնվազեցնեն հիվանդության կրկնության հավանականությունը: Այս կոնֆերանսի նպատակն է հայ վիրաբույժներին ծանոթացնել ճողվածքի բուժման նորագույն տեխնոլոգիաների հետ, ներկայացնել հայտնի վիրաբույժների փորձը, ու նրանց դարձնել վիրաբուժական նորարարական մեթոդների ճանաչման ու կիրառման ակտիվ մասնակիցը:
Կոնֆերանսի հայ բանախոս, ընդհանուր վիրաբույժ Լևոն Գրիգորյանը, ով նաև Միջազգային ճողվածքաբանական համագործակցության և Ճողվածքների եվրոպական միության անդամ է, և իր ներդրումն է ունեցել կոնֆերանսի կազմակերպման գործում, անչափ կարևոր է համարում նման կոնֆերանսների կազմակերպումը, քանի որ այն ճողվածքների արդիական բուժման ոչ ինվազիվ բուժման մեթոդների տարածման միջոց է. «Մեր երկրում լապարասկոպիկ ճողվածքաբանությունը քիչ զարգացած է, կատարվում է եզակի կենտրոններում:
Խնդիրն այն է, որ դրանք իրականացնելու համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական միջոցներ վերապատրաստումներ և տեխնիկական հագեցվածություն ապահովելու համար: Իսկ նման կոնֆերանսները Հայաստան են բերում միջազգային փորձը, հայ վիրաբույժներին ցուցադրում աշխարհահռչակ մասնագետների պրակտիկ հմտությունները, նրանց տալիս կատարելագործվելու և զարգանալու լավագույն ուղղությունն ու հնարավորությունը: Այստեղ նրանք հնարավորություն ունեն աշխարհի լավագույն մասնագետների հետ քննարկել վիրահատությունների հետ կապված յուրաքանչյուր մանրամասն հատումից ու կարումից մինչև կրկնվող –ճողվածքների առանձնահատկություններ»:
Կոնֆերանսի ներկաներից Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը իր խոսքում մեծապես կարևորեց արտասահմանյան առաջատար կլինիկաներում վերապատրաստումներին զուգահեռ նման միջոցառումների կազմակերպումը հենց Հայաստանում. «Այսպիսի կոնֆերանսները մեծ նշանակություն ունեն վիրաբուժական մտքի նորությունները, նոր մոտեցումները տարածելու համար: Համոզված եմ այս կոնֆերանսը իր ուրույն տեղը կունենա Հայաստանում կազմակերպվող բժշկական միջոցառումների մեջ»:
Կոնֆերանսի շրջանակում կիրականացվեն են ճողվածքի լապարասկոպիկ վիրահատություններ աշխարհահռչակ վիրաբույժների ղեկավարությամբ, որոնք ուղիղ միացմամբ կհեռարձակվեն IHC Armenia ֆեյսբուքյան խմբում: Նաև Թալար Թեջիրյանի գլխավորությամբ առաջին անգամ Հայաստանում կայացավ կին վիրաբույժների հանդիպում, որը կին վիրաբույժների համայնք ձևավորելու հնարավորություն կտա:
Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն