ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Գիտնականները պարզել են կաթից հետո մարսողության խանգարումների պատճառը. news.am
Նովոսիբիրսկի պետական համալսարանի եւ Գրոնինգենի համալսարանի միկրոկենսաբանները պարզել են, որ կաթը չյուրացնող մարդիկ այն պետք է խմեն հանուն բիֆիդումբակտերիայի: Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Nature genetics ամսագրում:
Մասնագետների միջազգային խումբը հետազոտել է, թե ինչ են օգտագործում Նիդեռլանդների բնակիչները: 18-ից մինչեւ 84 տարեկան ավելի քան 1.5 հազար տղամարդիկ եւ կանայք միկրոբիոմների հետազոտություն են անցել. դրանք մարդու ներքին օրգաններում հանդիպող բակտերիաների գաղութներ են:
Արդյունքում գիտնականները հայտնաբերել են, որ մարդկային գենոմի 40-ից ավելի տեսակներ ներգործում են բակտերիաների քանակի կամ բակտերիալ գեների ֆունկցիոնալ խմբերի վրա:
Հետաքրքիր արդյունք է ստացվել LCT լոկուսում՝ գենի տեսակ, որը որոշում է լակտոզի յուրացման մարդու ունակությունը: Պարզվել է, որ մեծահասակների մոտ, որոնց օրգանիզմը լակտոզը չի յուրացնում, կաթնամթերքի օգտագործման եւ աղիներում Bifidobacterium տեսակի բակտերիայի քանակի միջեւ զգալի հարաբերակցություն կա: Միաժամանակ, լակտոզը յուրացնող մարդկանց մոտ այդ կախվածությունը լիովին բացակայում է:
«Այն, որ լակտոզը (կաթնաշաքար) յուրացնել չկարողացող մարդկանց մոտ բիֆիդումբակտերիաների մակարդակն ավելի բարձր է՝ ի տարբերություն այն ինքնուրույն տարալուծել կարողացող օրգանիզմի, վաղուց էր հայտնի: Բայց որ լակտոզը յուրացնել չկարողացող մարդկանց մոտ բիֆիդումբակտերիաների մակարդակը դրականորեն փոխկապակցված է կաթնամթերքի օգտագործման հետ, նոր է հայտնաբերվում:
Նրա խոսքով՝ դիտարկվող զուգակցությունները կարելի է երկու եղանակով բացատրել:
Առաջին. մարդու մոտ որքան շատ են բիֆիդումբակտերիաները, նա այնքան շատ կարող է կաթնամթերք օգտագործել՝ առանց աղիքային խնդիրներ ունենալու: Դա, ըստ էության, այն մեխանիզմն է, որը նախապես առաջարկվել է բակտերիաների մակարդակի հետ LCT լոկուսի զուգակցությունը հայտնաբերելիս: Դա բավականին տրամաբանական է. եթե մարդը չի կարող ինքնուրույն տարալուծել լակտոզը, նրա փոխարեն դա կարող են կատարել բիֆիդումբակտերիաները, եւ ստացված սննդանյութերը կարող են յուրացվել աղիների կոլոնոցիտների կողմից: Այս սցենարում բիֆիդումբակտերիաները լակտոզը չյուրացնող մարդուն օգնում են յուրացնել կաթնաշաքարը:
Երկրորդ. մարդը որքան շատ է կաթնամթերք օգտագործում, այնքան նրա մեջ շատ են բիֆիդումբակտերիաները: Այս դեպքում բիֆիդումբակտերիաներն ավելի շուտ չարիք են, քանի որ կաթի շատ օգտագործումը սովորական նյութափոխանակությամբ կարող է բակտերիաների աճ առաջացնել: Ենթադրվում է, որ դա մարդու համար այնքան էլ լավ հետեւանք չէ: Համանման մեխանիզմն աղիքային միկրոբիոմի համար հակացուցված է մյուս պոլիսախարիդի՝ ինսուլինի համար: Մարդն անկարող է այն ինքնուրույն յուրացնել, իսկ ահա բակտերիաները հաճույքով են ուտում: Արդյունքում՝ ինսուլինի չափից ավելի օգտագործումը հանգեցնում է աղիքային խանգարումների:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում բուժում է ստանում բնածին ծանր արատով երեխա...
Միջին տարիքի՝ 45-47 տարեկան տղամարդը գանգատվում էր ողնաշարի կրծքային հատվածի ցավերից, քայլքի, շարժումների դժվարացումից: Առկա էին ցավային համախտանիշին բնորոշ բոլոր գանգատները Նա ֆիզիկական ծանր աշխատանք էր կատարում...
Տոքսիկ, ալկոհոլային լյարդային անբավարարությամբ հեպատիտների ծանր դեպքեր են եղել, որոնց բուժման հարցերում մեծ հաջողությունների ենք հասել: Օրինակ, մեր բաժանմունք էր ընդունվել 45 տարեկան կին` բավականին բարդ վիճակում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն