ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
ԿՈՎԻԴ-19. Խորհուրդներ` հղիներին և կերակրող մայրերին. morevmankan.am
Կարելի՞ է մանկաբարձ-գինեկոլոգի մոտ այցը բաց թողնել` հիվանդության դեպքում:
Եթե առկա են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ (հազ, ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն) այն ժամանակ, երբ պլանավորված է մանկաբարձ-գինեկոլոգի մոտ հերթական այցը, ապա հարկ է ընդունելության չգնալ, այլ կապվել բժշկի հետ: Հավանաբար, կամ այցի ժամանակը կտեղափոխվի, կամ կընտրվի անվտանգ մի վայր, որտեղ հնարավոր կլինի հանդիպել բժշկին:
Եթե հիվանդության ժամանակ արտահայտվում են ավելի ծանր ախտանշաններ, կամ, եթե առողջացումը ձգձգվում է, դա կարող է ավելի լուրջ հիվանդության նշան լինել: Ախտանշանների առկայության դեպքում պետք է կապվել ընտանեկան բժշկի հետ, ծանր դեպքերում՝ կանչել շտապօգնություն և անպայման բժշկին տեղեկացնել հղիության առկայության մասին:
Արդյո՞ք COVID-19-ով հիվանդ հղի կինը պետք է ծննդաբերի կեսարյան հատումով:
Ծննդալուծման ձևը որոշվում է՝ ելնելով հղիի և պտղի առողջական վիճակից: Մինչև այժմ եղած սահմանափակ տվյալներից ելնելով, հնարավոր չէ պարզել, թե արդյո՞ք ծննդաբերությունից առաջ և հետո վիրուսը կարող է անցնել պտղին:
Արդյո՞ք երեխան առանձնացվում է մորից, եթե նրա մոտ ախտորոշվել է COVID-19:
COVID-19-ի կասկածով բոլոր հղիներին ծննդաբերելու համար ծննդատուն ընդունվելիս կատարվում է COVID-19-ի հանդեպ թեստ:
Եթե հղիի մոտ ախտորոշված է COVID-19, ապա վճիռներն ընդունվում են` ելնելով ծննդկանի վիճակից:
- Եթե մոր մոտ հիվանդության ախտանշաններ չկան, կատարվում է ռիսկերի գնահատում և մայրն ու երեխան միասին պահվում են մեկուսացված: Մայրը պետք է խստորեն պահպանի վիրուսային հիվանդությունների կանխարգելման բոլոր սկզբունքները, որպեսզի խուսափի նորածնին վարակելուց:
- Եթե մոր մոտ առկա են COVID-19-ի ախտանշաններ, մորը և երեխային պետք է միմյանցից առանձնացնել երկու շաբաթով: Մորը կարող է թույլատրվել հրաժարվել այդ հրահանգից և երեխային կերակրել կրծքով՝ պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները: Երեխայից առանձնացված մայրերին սովորեցնում են կաթը հանել, որպեսզի հետագայում սկսեն կերակրել կրծքով: COVID-19-ով մայրերը հիվանդանոցում առանձնացվում են նաև մյուս պացիենտներից:
Կարելի՞ է կերակրել կրծքով, եթե մոր մոտ COVID-19-ով վարակված լինելու կասկած կա:
Մինչ այժմ ապացուցված չէ, որ COVID-19 վիրուսն անցնում է կրծքի կաթով և վարակում երեխային: Կերակրելիս, վարակման տեսակետից, ավելի վտանգավոր է մոր շատ մոտիկ շփումը երեխայի հետ: Երբեմն կրծքով կերակրել թույլատրվում է COVID-19-ով հիվանդ այն մայրերին, որոնց մոտ բացակայում են ցայտուն ախտանշանները, կամ դրանք թեթև են արտահայտված: Եթե կերակրող մայրը կրծքով կերակրելու ժամանակ հիվանդանում է COVID-19-ով, ապա խորհուրդ է տրվում շարունակել կերակրումը` պահպանելով հիգիենայի կանոնները:
Կրծով կերակրմանը փոխարինող տարբերակ է կրծքի կաթը կթելը: Վիրուսային հիվանդության տարածումը նվազեցնելու համար գերադասելի է կաթը կթած տալ, որից առաջ պետք է ձեռքերն ու պտուկները լավ լվանալ տաք ջրով և օճառով:
Կրծքով կերակրումը շարունակելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար պետք է դիմել ընտանեկան բժշկին կամ կրծքով կերակրման մասնագետի:
COVID-19-ի դեպքում նորածինները գտնվո՞ւմ են, արդյոք, մեծ վտանգի մեջ:
Ներկայում եղած տվյալների համաձայն, երեխաների վարակման վտանգը նույնքան մեծ է, որքան` մեծահասակներինը:
Գինեկոլոգները կազմել են այն նշանների ցուցակը, որոնք պետք է հաշվի առնել` երեխայի առողջության հսկողության ժամանակ:
- Մարմնի ջերմաստիճանը: Երեխայի մարմնի նորմալ ջերմաստիճանը 36,5-37,3 է: Եթե ջերմությունը դրանից բարձր է կամ` ցածր, ապա երեխային պետք է համապատասխան հագուստ հագցնել և 1-2 ժամ անց նորից չափել ջերմությունը:
- Ակտիվություն: Որպես օրենք, երեխան սոված ժամանակ արթնանում է, կուրծքը ծծում նախկին ակտիվությամբ և ուտում է երկար:
- Մարսողական համակարգի լողմից` նշանները: Երեխան չի փսխում մեծ քանակով, աղիները գործում են նորմալ հաճախականությամբ, իսկ կղանքը սովորական տեսքն ունի:
- Շնչառության հաճախականությունը: Նորմալ չէ, եթե կրծքավանդակը կամ որովայնը` շնչելիս շատ են շարժվում, կամ` եթե երեխան շնչելիս տնքում է:
- Արտադրությունները: Նորմալ միզարձակումը կատարվում է ոչ պակաս, քան 3- 4 ժամը մեկ, և մեզը պետք է մուգ դեղին չլինի:
- Եթե երեխայի վիճակի վերաբերյալ կասկածներ կան, ապա պետք է կապվել բժշկի հետ:
Ի՞նչ անել, եթե ընտանիքի անդամներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19:
Եթե ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ ախտորոշվել է COVID-19 կամ կասկած կա, պետք է նրան առանձնացնել մյուս անդամներից:
Հիվանդը պետք է խստորեն պահպանի ձեռքերի հիգիենան՝ ձեռքերը հաճախ լվանալով տաք ջրով և օճառով: Հազալիս և փշտալիս անհրաժեշտ է անձեռոցիկով փակել բերանը և քիթը, տանը հաճախ խոնավ մաքրություն անել և օդափոխել: Հաճախ օգտագործվող մակերսները կարելի է նաև վարակազրկել:
|
Կարդացեք նաև
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
Հղիությունն ու ծննդաբերությունը մեկուսացված առողջական իրադարձություններ չեն. կանայք դրանք կարող են զգալ իրենց ողջ կյանքի ընթացքում...
Նա եկել էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...
Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...
Կրկնածին 37 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով աճուկային շրջաններում նքացող ցավերից և սրտխառնոցից։ Հղին զննվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները...
Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա...
Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։
Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...
Թեև գինեկոլոգիական ուռուցքներին առնչվելը մասնագիտական գործունեության ընթացքում, ինքնին, արտասովոր երևույթ չէ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում վերջին շաբաթն առանձնանում է գրանցված եզակի երկու դեպքով...
Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների...
33-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել երկրորդային անպտղության պատճառով: Առաջին ծննդաբերությունից հետո առաջացել էին խնդիրներ և հաջորդ բոլոր հղիություններն ավարտվել էին անհաջողությամբ: Մի քանի տարվա ընթացքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն