ԼՈՒՐԵՐ: Զարկերակային գերճնշում, առիթմիաներ
Հիպերտոնիա
Գիտակցո՞ւմ ենք, արդյոք, դրա իրական վտանգը Հայաստանում մահաբեր հիվանդությունների առաջացմանը նպաստող ռիսկի գլխավոր գործոններից մեկը զարկերակային բարձր ճնշումն է։ «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանը ցավով փաստում է, որ մարդիկ շատ հաճախ չեն գիտակցում այդ հիվանդության իրական վտանգը։ «Ճնշման տատանման ժամանակ առաջին հերթին պարտադիր պետք է դիմել տեղամասային կամ ընտանեկան բժշկին։ Նա պետք է որոշի, թե հիվանդն իր հետագա բուժումն ում մոտ պետք է անցկացնի։ Եթե դա ախտածնային հիպերտոնիա է, պետք է լինի այս կամ այն նեղ մասնագետի հսկողության տակ։
Երբեք չի կարելի հարեւանի կամ բարեկամի խորհրդով դեղեր ընդունել։ Դրանք հնարավոր է մեկին ցուցված լինեն, իսկ մյուսին՝ հակացուցված, եւ մեծ բարդություններ առաջացնեն։ Նշանակումները պետք է կատարի բժիշկը, իսկ եթե արդեն բարդություններ կան՝ ուղեգրի համապատասխան մասնագետի մոտ։ Զարկերակային բարձր ճնշումը սովորաբար արտահայտվում է գլխացավով, գլխապտույտով, սրտխառնոցով, հավասարակշռության կորստով։ Սակայն հնարավոր է, որ այն առանց այդ ախտանշանների ընթանա եւ միայն պատահական հետազոտությունների ժամանակ հայտնաբերվի։
Պատահում է, մարդը երկար տարիներ ունենում է այդ խնդիրը, բայց հանդիպում է ոչ թե նախնական հիվանդությանը, այլ դրանից առաջացած բարդությանը՝ ինսուլտ, ինֆարկտ կամ ակնահատակի զարկերակային ճյուղերի արյունազեղում։ Վերջինս մեծամասամբ կուրության է հանգեցնում։ Այդ պատճառով հիպերտոնիան կոչում են «լռակյաց մարդասպան»։
Յուրաքանչյուր մարդ տարվա մեջ երկու անգամ պարտադիր պետք է դիմի տեղամասային կամ ընտանեկան բժշկին կամ գոնե զարկերակային ճնշումը ժամանակ առ ժամանակ տանը չափի։ Նախկինում ցանկացած քրոնիկ հիվանդության դեպքում մարդիկ դիսպանսեր հսկողության էին ենթարկվում. կատարվում էին անհրաժեշտ հետազոտություններ, լաբորատոր ախտորոշիչ քննություններ։ Հիվանդը մշտապես բժշկի հսկողության տակ էր գտնվում։ Հիմա մի տեսակ տարերային ձեւով է ամեն ինչ կատարվում։ Ժամանակին պատճառաբանվում էր, թե մարդիկ անվճարունակ են։ Իսկ հիմա՞ ինչն է խանգարում։ Չէ՞ որ ամբուլատոր հետազոտություններն անվճար են։ Ես կարծում եմ՝ բժշկին չդիմելը ոչ միայն սեփական առողջության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի, այլեւ ոչ բարձր ինքնագիտակցության, ցածր կուլտուրայի հետեւանք է»,–համոզված է Կարինե Հովհաննիսյանը։
Մասնագետը հորդորում է զարկերակային ճնշումն ստուգել վաղ տարիքից։ Ինչո՞ւ։ Որովհետեւ հիմնականում առանց ախտանշանների են ընթանում ախտածնային հիպերտոնիաները, որոնք ավելի հաճախ լուրջ պատճառներ են ունենում։ Դրանք լինում են՝ մակերիկամների ուռուցքների, երիկամային տարբեր հիվանդությունների, վահանաձեւ գեղձի ֆունկցիայի ախտահարման, շաքարային դիաբետի ժամանակ։ Իսկ այս հիվանդությունները, ցավոք, հանդիպում են նաեւ դեռահասային տարիքում։ «12 տարեկան երեխայի մոտ գլոմերուլոնեֆրիտ է հայտնաբերվել, երբ բժշկին են դիմել բարձր ճնշման պատճառով։ Ախտածին այդ հիվանդությունների վաղ ախտորոշումը շատ է կարեւոր, որպեսզի դրանք հնարավորինս չխորանան։ Ակնհայտ է, մինչեւ պատճառը չբուժվի, ճնշումը վերջնականապես չի կարգավորվի։ Բարեբախտաբար, ախտածին հիպերտոնիաները շուրջ 10 տոկոս են կազմում։ Զարկերակային բարձր ճնշման մնացած մասը հիմնականում ժառանգաբար է փոխանցվում։
Զարկերակային բարձր ճնշումն առաջիններից մեկը սրտանոթային համակարգն է ախտահարում։ Տարիների ընթացքում սրտամկանի ծանրաբեռնված աշխատանքի հետեւանքով ձախ փորոքի հաստացում է տեղի ունենում, որն էլ առաջացնում է սրտանոթային եւ սիրտ–թոքային անբավարարություններ։
Սրտի երկարատեւ անբավարար աշխատանքից ստորին վերջույթներն են այտուցվում, լյարդն է մեծանում, թոքի փեշերում հեղուկ է գոյանում»,–տեղեկացնում է մասնագետը։ Կանանց զարկերակային ճնշումը 110/70 է, տղամարդկանցը՝ 120/80։ Միջազգային չափորոշիչներով նորմալ ճնշում է համարվում 90/60–ից մինչեւ140/90–ը, եթե մարդն իրեն լավ է զգում։ Զարկերակային բարձր ճնշում ունեցողը ցանկալի է, որ տանը չափիչ սարք ունենա։ Մասնագետն էլեկտրոնային սարքերին այնքան էլ կողմ չէ։ Քանի որ դրանց մարտկոցների փոքր–ինչ նստելու դեպքում շեղումներ են լինում։ «Կարեւոր է հիվանդին սովորեցնել զարկերակային ճնշումը ճիշտ չափել։ Բայց ինքնաբուժում երբեք չի կարելի անել։ Շատ դեպքերում դեղերը զուգակցվում են, եւ միայն մասնագետը կարող է խուսափել բարդություններից։ Մանավանդ, որ մեծամասամբ զարկերակային բարձր ճնշմանը զուգահեռ որեւէ այլ հիվանդություն է լինում»,–ասում է Կարինե Հովհաննիսյանը։ Հաճախ զարկերակային ճնշման կտրուկ բարձրանալու դեպքում մարդիկ փորձում են ինքնուրույն միջոցներ ձեռնարկել։ Ոտքերը տաք ջրի մեջ են դնում, ծոծրակին՝ սառը թրջոց, հանքային ջրով թան են խմում եւ այլն։ «Քանի դեռ հայտնի չէ, թե ինչ է կատարվում, ժողովրդական միջոցների չի կարելի դիմել։ Եթե, ասենք, մարդն այդ պահին ինֆարկտ է տանում, ապա ոտքերը տաք ջուր դնելը կարող է նրան մահվան հասցնել։ Քանի որ ինֆարկտի ժամանակ ճնշումն սկզբում բարձրանում է, իսկ հետո, երբ ինֆարկտն սկսում է զարգանալ, ճնշման անկում է տեղի ունենում։ Հնարավոր է, որ ինֆարկտին բնորոշ ախտանշանները բացակայեն կամ չիմանան դրանց մասին։
Պետք է խիստ զգույշ լինել, ինքնաբուժումներ չանել։ Մանավանդ, եթե ճնշումը զուգակցվում է սրտի շրջանում ուժեղ ցավերի, ծանրության զգացման հետ։ Նման դեպքերում պետք է հիվանդին պառկեցնել եւ անմիջապես շտապբուժօգնություն կանչել»,–խորհուրդ է տալիս մասնագետը։ Իսկ, ընդհանուր առմամբ, եթե մարդը քրոնիկ հիպերտոնիա ունի, եւ ժողովրդական որեւէ միջոց նրան օգնում է, ապա դեմ չէ դրա օգտագործմանը՝ բժշկի հետ խորհրդակցելուց հետո։ Լարված, նյարդային կյանքը, հոգսերը, սեփական անձի նկատմամբ անփութությունն ի վերջո կարող են հիպերտոնիկ հիվանդության առաջացման պատճառ դառնալ։
Վերջին տարիներին ազգովի բավականաչափ ցնցումների, դժվարությունների միջով անցանք։ Մինչեւ հիմա էլ շատերը դժվարություններ ունեն։ Բժիշկը խորհուրդ է տալիս կուլ չգնալ դրանց եւ դժվարությունները հաղթահարել առանց լուրջ սթրեսների մեջ ընկնելու։ «Սթրեսը մեծամասամբ բերում է ճնշման բարձրացման կամ անկման։ Այո, պիտի կարողանալ դժվարություններին, անհաջողություններին մի քիչ թեթեւ նայել։ Ուրիշ ճար չկա։ Ընտրություն պիտի կատարել՝ խորանա՞լ սթրեսի մեջ՝ տխուր հետեւանքներով, թե՞ շարունակել ապրել, լավատեսորեն հուսալով, որ ժամանակի ընթացքում ամեն բան կկարգավորվի։
Կարեւոր է նաեւ ճիշտ սնվելը։ Պետք է խուսափել յուղոտ, ճարպոտ, տապակած, աղի սննդից։ Հատկապես ուշ ժամերին չի կարելի աղի ինչ–որ բան ուտել եւ քնել։ Որովհետեւ հեղուկն աղը պահում է օրգանիզմում, թույլ չի տալիս, որ այն դուրս գա եւ գիշերվա ընթացքում նյութափոխանակության տարբեր խանգարումներ են սկսվում, որն էլ հենց բերում է ճնշման տատանումների եւ դրանից բխող բարդությունների։ Պատահական չէ, որ ինսուլտների, ինֆարկտների բարդացումները մեծամասամբ գիշերային ժամերին են լինում։ Անհրաժեշտ է շատ քայլել։ Բավական է ասել, որ, օրինակ՝ շաքարային դիաբետի ժամանակ, երբ թե՛ անոթային լուրջ խնդիր կա, թե՛ բաձր շաքար, քայլելու շնորհիվ ե՛ւ շաքարն է իջնում, ե՛ւ ստորին վերջույթների արյան շրջանառությունն է լավանում»,–ասում է «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանը։
Առողջ ապրելակերպով հնարավոր է շատ հիվանդություններից խուսափել։ Իսկ եթե, այնուամենայնիվ, դրանք մեզ չեն խնայում՝ ուրեմն սիրենք ինքներս մեզ ու խելամտորեն, մասնագետի օգնությամբ պայքարենք։
Մեդ-Պրակտիկ
08.01.2016
Հարգելի Anna, բարև Ձեզ: Առանց հիվանդին տեսնելու դեղորայքային կամ այլ բուժում նշանակել խելամիտ չի լինի: Ձեր նկարագրած վիճակը բնորոշ է հիպերտոնիկ կրիզին: Դուք նշում եք, որ նման վիճակ դիտվել է հունվարի 1-ին, հնարավոր է ալկոհոլի, աղի ուտելիքի չարաշահումը դարձել է կրիզի պատճառ: Ինչ նկատի ունեք ամեն ինչ ստուգված է ասլեով: Դեղորայքային կորեկցիայի չենթարկվող հիպերտոնիա նկատվում է երիկամային խնդիրների կամ վահանագեղձի խնդրիների ժամանակ: Զարկերակային ճնշման նման բարձր թվերի դեպքում ժողովրդական միջոցները չեն օգնի, հարկավոր է դեղորայքային բուժում: Հարկավոր է դիմել բուժող բժշկին: Եթե դոզան բարձրացնելուց հետո ճնշումը չի իջնում, հարկավոր է այլ խմբի դեղեր, բայց միայն բժշկի նշանակմամբ: Խորհուրդ կարող եմ տալ խուսափել աղի սննդից, բացառել ալկոհոլը և ծխելը: Ինչ վերաբերում է քիթ-կոկորդ-ականջաբանին դիմելուն. ընդհանրապես վեստիբուլյար (հավասարակշռության) համակարգի պաթոլոգիաների ժամանակ կարող են դիտվել նշված գանգատները, սակայն ոչ միշտ:
Anna
05.01.2016
Մեդ-Պրակտիկ
31.10.2015
Հարգելի Լիլի, բարև Ձեզ: Տեխնիկական խնդիրների պատճառներով, Ձեր հարցին հնարավոր չի եղել նշված ժամկետներում պատասխանել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը դեռևս ակտուալ է խնդրում ենք նորից գրել: Կփորձենք հնարավորինս շուտ արձաքանքել:
Լիլի
09.08.2015
Մեդ-Պրակտիկ
12.03.2015
Հարգելի Լուսինե, բարև Ձեզ: Եթե ճնշան բարձրացումները հաճախակի են, նամանավանդ եթե հասնում է մինչև 200/100, ապա դա անհանգստացնող է: Տնային պայմաններում բուժում ստանալ միանշանակ չի կարելի: Հարկավոր է դիմել սրտաբանի և գտնել նախ պատճառը, այնուհետև նոր բուժում նշանակել: Հաճախ նման բարձրացումներ լինում են երիկամային խնդիրների ժամանակ: Պետք հաշվի առնել, որ կա նաև շաքարային դիաբետ, որը բարդացնում է վիճակը:
Լուսինե
28.02.2015
Մեդ-Պրակտիկ
23.12.2014
Հարգելի Անի, զարկերակային հիպերտենզիայի դեպքւմ (բարձր ճնշում) պետք է անպայման դիմել համապատախան մասնագետի՝ դեղորայքային բուժում ստանալու համար: Կան սննդամթերքներ, որոնք իջեցնում են զարկերակային ճնշումը և նրանց օգտագործումը համապատասխան դեղորայքի հետ կարող է ավելացնել դեղորայքի ազդեցությունը: Դրանցից են` կալցիում պարունակող սննդամթերքը, օրինակ, կարող եք օգտակործել յուղազրկված կաթնամթերք, խնձոր, թուրինջ, կիտրոն: Ստորև ներկայացնում ենք բաղադրատոմս, որի միջոցով կարելի է իջեցնել բարձր ճնշումը. 1 ճաշի գդալ մեղրին խառնել 1 բաժակ հանքային ջուր, ավելացնել կես կիտրոնի հյութ: Ստացված խառնուրդը օգտագործել օրական 1 անգամ: Օգտագործել 1 շաբաթ:
Անի
15.11.2014
Մեդ-Պրակտիկ
13.04.2014
Հարգելի Արմինե, բարև Ձեզ եթե կա ճնշման բարձրացում, ուրեմն հարկավոր է այն կարգավորել և պարտադիր չէ, որ դա լինի անպայման դեղորայքով, կարելի է դա անել տնային ընդունված տարբերակներով, ժողովրդական բժշկությամբ, իսկ եէ նման մեթոդները չեն չօգնեն, միանշանակ, դիմել մասնագետի և ստանալ համապատասխան բուժում:
Արմինե
12.04.2014
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ 16 շաբաթը բավարար է սրտի և ուղեղի կաթվածի վտանգը նկատելիորեն իջեցնելու և սեփական երկարակեցության հնարավորությունները բարձրացնելու համար...
Աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են զարկերակային բարձր ճնշումից եւ շատերը տվյալ ցուցանիշի վերահսկման համար դեղեր են ընդունում: Հարվարդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են...
Անքնությամբ տառապող մարդկանց մոտ, մասնավորապես նրանց, ում քուն մտնելու համար 14 եւ ավելի րոպե է պահանջվում, մեծ է հիպերտոնիայի ռիսկը, ասվում է Psych Central –ում հրապարակված հոդվածում: Անքնությունն ամբողջ...
Բրիտանիայում նոր շարժական սարքավորման հաջող կլինիկական փորձարկում է իրականացվել։ Սարքավորումը փոխպատվաստվում է մարդու օրգանիզմում եւ զգալիորեն նվազեցնում զարկերակային...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն