ԼՈՒՐԵՐ: Զարկերակային գերճնշում, առիթմիաներ
Պարզ վարժություն` արյան ճնշման մակարդակը նվազեցնելու համար. med.news.am
Արյան բարձր ճնշումն ամենամեծ տարածում գտած հիվանդություններից է: Այն ինսուլտի, ինֆարկտի եւ այլ առողջական խնդիրների պատճառ կարող է դառնալ: Եթե տառապում եք արյան գերճնշմամբ, անշուշտ գիտեք, որ «թվերը» նորմայի մեջ պահելու համար կենսակերպի լուրջ փոփոխություններ են պահանջվում: Նատրիումի ցածր քանակություն ենթադրող դիետան, ֆիզիկական վարժությունները եւ նվազագույն սթրեսը բժիշկների առաջնային ցուցումներն են:
Հիմա արդեն գիտնականները նոր զենք են ավելացրել արյան բարձր ճնշման դեմ պայքարի զինանոցին: Խոսքը իզոմետրիկ ձեռնագնդի մասին է, տեղեկացնում է NewsMax Health-ը:
Կանադայում գտնվող McMaster համալսարանի գիտահետազոտական խմբի անդամներն արյան բարձր ճնշմամբ տառապող հիվանդներին խնդրել են շաբաթական երեք անգամ մի քանի րոպե տեղությամբ էսպանդերին նմանվող գործիքով վարժություններ կատարել:
8-10 շաբաթվա ընթացքում հաստատուն դիետա պահպանող եւ նշանակված այլ վարժություններն իրականացնող հիվանդների սիստոլիկ ճնշումը` վերին ցուցանիշը, որը սրտի հարվածի ընթացքում զարկերակի մեջ արյան ճնշումն է արտացոլում, նվազել է 15 տոկոսով: Իսկ ահա դիաստոլիկ ցուցանիշը` հարվածների միջակայքում գրանցվող ճնշումը, նվազել է երեք կետով: Թերապիայի այլ միջոցների արդյունքում գրանցվող փոփոխությունների համեմատ, այս միջոցը նշանակալի առաջընթաց է արձանագրում: Պատճառն այն է, որ ձեռքի շարժումների արդյունքում քներակի եւ այլ արյունատար անոթների պատերն առավել ճկուն են դառնում` սրտի ուղղությամբ առավել մեծ ծավալի արյան հոսք ապահովելով:
Ինչո՞ւ է այդպես.
«Արյան ճնշման նվազեցում ապահովող մեխանիզմները դեռեւս պարզ չեն մեզ համար, բայց դրանք, ամենայն հավանականությամբ, սրտի եւ արյունատար անոթների նյարդային կարգավորմանն են առնչվում», - նշել է գիտահետազոտական խմբի ղեկավար, կինեզիոլոգիայի պրոֆեսոր Մաուրեն ՄաքԴոնալդը:
Նրա ուսումնասիրության հիմքում դեռեւս 1960-ականներից կիրառվող պրակտիկան է. օդաչուները բարձր արագությամբ թռիչքի ժամանակ ճնշման հետ կապված բարդություններից խուսափելու համար էսպանդեր են օգտագործում:
Այդուհանդերձ, բժիշկները շտապում են նկատել, որ հիշատակված վարժությունը 140/90-ից բարձր ճնշում ունեցող հիվանդների համար բուժման միակ միջոց չի կարող համարվել: Այն ընդամենն արդյունավետ հավելում է բուժման ավանդական միջոցներին: Բացի այդ, հարկավոր է համոզվել, որ գործիքը հարմար է ձեռքի ափին եւ շատ թույլ չի սեղմվում, այնպես, որ երկու րոպե անց չկարողանաք ընդլայնմանը դիմադրել:
Ներկայացնենք մի քանի խորհուրդներ առ այն, թե ինչպես պետք է վարժությունը կատարել.
- գունդը սեղմելուց հետո սպասեք հինգ վայրկյան, այնուհետեւ բաց թողեք,
- կրկնեք վարժությունը երկու րոպեի ընթացքում, ապա եւս երկու րոպե հանգստացեք,
- կրկնեք վարժությունը մյուս ձեռքով,
- յուրաքանչյուր ձեռքով չորս անգամ կրկնեք վարժությունը,
- որոշ ժամանակ անց, գունդը սեղմված վիճակում, մի քանի վայրկյան ավելի երկար պահեք,
- կատարեք վարժությունը շաբաթական առնվազն երեք անգամ:
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ 16 շաբաթը բավարար է սրտի և ուղեղի կաթվածի վտանգը նկատելիորեն իջեցնելու և սեփական երկարակեցության հնարավորությունները բարձրացնելու համար...
Աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են զարկերակային բարձր ճնշումից եւ շատերը տվյալ ցուցանիշի վերահսկման համար դեղեր են ընդունում: Հարվարդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են...
Անքնությամբ տառապող մարդկանց մոտ, մասնավորապես նրանց, ում քուն մտնելու համար 14 եւ ավելի րոպե է պահանջվում, մեծ է հիպերտոնիայի ռիսկը, ասվում է Psych Central –ում հրապարակված հոդվածում: Անքնությունն ամբողջ...
Բրիտանիայում նոր շարժական սարքավորման հաջող կլինիկական փորձարկում է իրականացվել։ Սարքավորումը փոխպատվաստվում է մարդու օրգանիզմում եւ զգալիորեն նվազեցնում զարկերակային...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն