ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ
Գիտնականները հետեւել են, թե ինչպես է մարդու ուղեղը «ճանապարհորդում դեպի անցյալ». news.am
Գիտնականները պարզել են, որ հիշողությունը պահվում եւ ամեն անգամ արդիականանում է ուղեղում ոչ թե պատահական ձեւով, այլ կարգավորված ու համակարգված հիշողությունների ձեւաչափով՝ յուրահատուկ «պիտակների» միջոցով:
Նեյրոնյարդաբաններն առաջին անգամ հետեւել են, թե ինչ է տեղի ունենում մարդու ուղեղում հիշողությունները վերհիշելիս, նշվում է Journal of Neuroscience ամսագրում լույս տեսած հոդվածում:
«Այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են էպիլեպսիան եւ Ալցհեյմերը չափազանց բացասաբար են անդրադառնում հիշողության վրա, եւ մեր հավաքած տվյալները հնարավորություն են ընձեռում այդպիսի հիվանդների հիշողությունը փրկելու մեթոդ գտնել, ինչպես նաեւ վերհանել նոր հոգեմետ դեղերի բացասական ազդեցության էությունը», - նշում է Շոն Փոլինը ամերիկյան Նեշվիլլի Վանդերբիլթ համալսարանից:
Փոլինի եւ նրա գործընկերների հիմնական բացահայտումն այն է, որ հիշողության յուրաքանչյուր ֆրագմենտ դրոշմված է յուրահատուկ ժամանակային «պիտակով» (անգլ timestamp): Գիտնականները նշում են, որ իրենց էությամբ այսպիսի պիտակները նմանվում են համակարգչային բազայի ինդեքսներին: Այստեղ գործում է նույն սկզբունքը, որով տեղի է ունենում ֆայլերի վերադասավորումը համակարգչային բազայում դրանցում կատարած վերջին փոփոխությունների հիման վրա:
Փոլինի խոսքով՝ մենթալ «ճանապարհորդությունների» հիմնական կենտրոնը ուղեղի հատուկ այն մասն է, որը նեյրոֆիզիոլոգներն անվանում են միջանկյալ ուղեղ (MTL):
Գիտափորձի ընթացքում գիտնականները կամավորների պառկեցնում էին տոմոգրաֆի մեջ, եւ նրանց էին ներկայացնում շնչավոր եւ անշունչ առարկաներով 26 քարտ՝ օրինակ «ձի», «նավ», «պատուհան»: Մի քանի րոպե անց գիտնականները խնդրում էին գիտափորձի մասնակիցներին հիշել այս բառերը այն հերթականությամբ, որոնցով դրանք ցուցադրվել էին:
Դա օգնեց բժիշկներին պարզել, որ հիշողությունների համար պատասխանատու է MTL-ի դիմացի մասը, իսկ դրա հետեւի մասն ազդակներ է ուղարկում առ այն, որ մարդու ուղեղը տեղափոխվում է հիշողությունների ռեժիմ, «ճանապարհորդում է դեպի անցյալ»:
Հետեւելով ուղեղի այս մասի ակտիվությանը՝ Փոլինն ու նրա գործընկերները հայտնաբերեցին, որ հիշողությունը պահվում եւ ամեն անգամ արդիականանում է ուղեղում ոչ թե պատահական ձեւով, այլ կարգավորված ու համակարգված կերպով: Այս փաստը, մասնավորապես, թույլ է տալիս մեզ հիշել իրար հաջորդող իրադարձությունները եւ նորից վերապրել դրանք՝ ասես վերադառնալով դեպի այն նույն նկարները, ձայները եւ նույնիսկ հոտերը, որոնց վրա ժամանակը թողել է իր «պիտակը»:
Կարդացեք նաև
Ամերիկացի նեյրոֆիզիոլոգները հայտնաբերել են, որ մարդու հիշողությունը բարելավվում է, երբ ուղեղը ենթարկվում է էլեկտրական լիցքի՝ հայտնում է gogetnews.info-ն: Համապատասխան եզրակացությամբ մասնագետները հանդես են եկել...
Սպորտը դրական է ազդում մտավոր ունակութունների ու հիշողության վրա, սակայն այդ ազդեցության պատճառներն առայսօր մինչեւ վերջ ուսումնասիրված չեն: Ծերացման ազգային ինստիտուտի գիտնականները՝ Հենրիետա վան Պրաագի...
Բելգիայի Լյովենի կաթոլիկ համալսարանի և Գերմանիայի Լայբնիցի ինստիտուտի հետազոտողները կարողացել են մկների մոտ ոչնչացնել ասոցիատիվ հիշողությունները՝ գլխուղեղում ճնշելով մեկ գենի ակտիվությունը...
Գիտնականները պարզել են, որ հակաբիոտիկների երկարատև ընդունումը վատացնում է հիշողությունը: Հետազոտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Cell Reports ամսագրում...
Nature Communications պարբերականում հրապարակված հոդվածը ցույց է տվել, որ սովորելու ընթացքում ուղեղը ջանում է մոռանալ ստացած տեղեկատվությունը: Պաբլո դե Օլավիդեի անվան համալսարանի և Եվրոպական մոլեկուլյար...
Հետազոտությունները ցույց են տվել, որ հիշողության հետ կապված տարիքային խնդիրներն անհատական են: Այդ պատճառով անհրաժեշտ է երիտասարդ տարիքից ձեռնարկել միջոցառումներ՝ այն բարելավելու...
Գերմանացի գիտնականների նոր հետազոտությունն օգնել է հասկանալ, թե մարդու մոտ ինչպես են ձևավորվում հիշողությունները: Տյուբինգենի համալսարանին կից Werner Reichardt Centre for Integrative Neuroscience կենտրոնի...
Տեխասի համալսարանի գիտնականները մարդու ուղեղում հայտնաբերել են հիշողությունների արագ շարժիչ մեխանիզմ: Այս մասին հայտնում է Neuron ամսագիրը: Գիտնականները հայտնում են, որ հետազոտության ընթացքում հայտնաբերված՝ գործողության...
Գտնվելով մարդկանց խմբի մեջ՝ մարդը կարող է հիշել այնպիսի դեպքեր, որոնք երբեք իրենց կյանքում տեղի չեն ունեցել: Այս մասին հայտարարել են ամերիկացի հոգեբանները համապատասխան հետազոտությունների հիման վրա՝ հայտնում է...
2001 թ. Կանադայում ինքնաթիռ է կործանվել: 306 մարդ, ովքեր գտնվել են Air Transat ընկերության ինքնաթիռի վրա, 25 րոպե արտակարգ դրության մեջ են հայտնվել: 18 ուղևորներ և անձնակազմի անդամներ վիրավորվել են: Ինքնաթիռի վրա է գտնվել...
Հետևելով ուղեղի աշխատանքին՝ գիտնականները եզրակացրել են, որ քնից հետո մենք կարող ենք հիշել նույնիսկ վաղուց մոռացված բաները: Նեյրոֆիզիոլոգների հոդվածը...
Հիշողության զարգացմանը նպաստում է В4 վիտամինը։ Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Բոստոնի համալսարանի աշխատակիցները...
Ճանաչված տետրիս խաղը կարող է օգնել ազատվել տհաճ ու հետապնդող հիշողություններից` դրանով իսկ նվազեցնելով հետտրավմատիկ սթրեսային խախտումների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն