ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Լոլիկը շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու ներուժ ունի. news.am
Բրիստոլի, Քեմբրիջի եւ Օքսֆորդի համալսարաններում գործող գիտահետազոտական խմբերի նախաձեռնությամբ իրականացված համատեղ հետազոտության արդյունքում պարզվել է, որ լոլիկը շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը 20 տոկոսի չափով նվազեցնելու ներուժ ունի:
Հետազոտության շրջանակում, մասնավորապես, 50-69 տարեկան շագանակագեղձի քաղցկեղով ախտորոշված 1806 հիվանդների սննդակարգի եւ կենսակերպի վերաբերյալ հավաքագրված տվյալների համեմատական վերլուծություն է իրականացվել՝ 12005 առողջ մարդկանց նկատմամբ, հաղորդում է FoxNews-ը:
Cancer Epidemiology, Biomarkers and Prevention ամսագրում նկարագրված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ շաբաթական լոլիկի 10-ից ավել չափաբաժին վայելող մարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի 18 տոկոսի չափով նվազեցում է նկատվում: Հետազոտության հեղինակները վստահ են, որ երեւույթի պատճառը լոլիկի բաղադրության մեջ առկա՝ հզոր հակաօքսիդանտ համարվող լիկոպենի հարուստ պաշարն է, որի օգնությամբ մարդու օրգանիզմը ԴՆԹ-ին եւ բջիջներին լուրջ վնաս պատճառող տոքսիններից ազատվելու հնարավորություն է ստանում:
«Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ լոլիկը շագանակագեղձի քաղցկեղի դեմ կանխարգելիչ պայքարի հրաշալի միջոց կարող է ծառայել», - նկատել է հետազոտական խմբի ավագ անդամ Վանեսա Էրը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, բացահայտումը հաստատող հետագա հետազոտությունների, մասնավորապես՝ մարդկանց նկատմամբ փորձարկումների կարիք է զգացվում:
«Այդուհանդերձ, ասվածից չի բխում, թե մրգերի ու բանջարեղենի տեսականուց հրաժարվելու եւ միայն լոլիկի վրա կենտրոնանալու կարիք կա: Ամեն դեպքում, առողջ սննդակարգը շարունակում է կարեւոր դերակատարում ապահովել», - զգուշացրել է փորձագետը:
Հետազոտական համատեղ խմբի անդամները քացկեղի դեմ հետազոտությունների համաշխարհային հիմնադրամի (World Cancer Research Fund) եւ ամերիկյան ինստիտուտի (American Institute for Cancer Research) կողմից քաղցկեղի դեմ կանխարգելիչ պայքարի նպատակով տրամադրվող՝ ֆիզիկական ակտիվության, սննդակարգի եւ մարմնի կշռի վերաբերյալ խորհուրդներն են ուսումնասիրել, ինչի արդյունքում պարզվել է, որ շագանակագեղձի քաղցկեղի պարագայում միայն սննդակարգի վերաբերյալ խորհուրդները (մրգեր, բանջարեղեն եւ բջջանյութի բարձր բաղադրությամբ աչքի ընկող սննդամթերքի այլ տեսակներ) կարող են տվյալ հիվանդության առաջացման հետ կապված ռիսկի նվազեցման հանգեցնել:
Հետազոտության հեղինակները, շագանակագեղձի դեմ կանխարգելիչ պայքարի տեսանկյունից, այսպես կոչված «սննդակարգային ինդեքս» են մշակել, որի հիմնական որոշիչները սելենիումը, կալցիումն ու լիկոպենն են: Այն մարդիկ, որոնց հաջողվում է հիշյալ երեք բաղադրիչների օպտիմալ հարաբերակցությունը սպառել, շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ամենացածր ռիսկն են «վայելում»:
Միացյալ Նահանգներում քաղցկեղից մահացության երկրորդ գլխավոր պատճառ համարվող շագանակագեղձի քաղցկեղը 7 տղամարդուց մեկի մոտ է ախտորոշվում: Հիշյալ ցուցանիշով առաջին տեղում թոքերի քաղցկեղն է:
Շագանակագեղձի քաղցկեղն առավելապես զարգացած երկրների բնակիչների մոտ է ախտորոշվում, ինչը, փորձագետներից շատերի համոզմամբ, արեւմտյան սննդակարգի եւ կենսակերպի արդյունքն է:
Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ Լին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն