ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Մրգերը ինֆարկտի եւ ինսուլտի առաջացման ռիսկը նվազեցնելու ներուժ ունեն. med.news.am
Օքսֆորդի համալսարանի գիտնականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները փաստում են, որ մրգերը պետք է մարդու ամենօրյա սննդակարգի պարտադիր բաղադրիչը լինեն:
Դրանց ամենափոքր չափաբաժիններն անգամ սրտամկանի ինֆարկտի եւ գլխուղեղի ինսուլտի առաջացման ռիսկը 40 տոկոսի չափով կարող են նվազեցնել:
Գիտնականները յոթ տարի շարունակ հետազոտության մեջ ընդգրկված գրեթե 500 հազար մասնակցի առողջական վիճակն են ուսումնասիրել: Պարզվել է, որ սննդակարգում ամեն օր մրգեր ներառող մարդիկ առավել հազվադեպ են սրտային հիվանդությունների և գլխուղեղի ինսուլտի երկու տեսակների հետ առնչվում: Մրգերի օգտագործման հաճախականությունը հետազոտությունների շրջանակներում հինգ չափանիշներով է բնորոշվել՝ “երբեք”, “ամիսը մեկ անգամ”, “շաբաթական 1-3 անգամ”, “շաբաթական 4-6 անգամ” և “ամեն օր”: Վերլուծելով արդյունքները, հետազոտողները նկատել են, որ որքան բարձր է հիշյալ չափանիշը, այնքան բարդությունների առաջացման ռիսկն առավել ցածր է:
Միրգ չօգտվող մասնակիցների համեմատ, ամեն օր ընդամենը մեկ միրգ օգտագործող մարդկանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ցուցանիշը 15 տոկոսի չափով, իշեմիկ ինսուլտինը՝ 25 տոկոսով, իսկ հեմոռագիկ ինսուլտի առաջացման ռիսկը՝ 40 տոկոսի չափով ցածր են գնահատվել: Բացի այդ, մրգերի սիրահարների մոտ զարկերակային ճնշման սիստոլիկ և դիաստոլիկ ցուցանիշները 3,4 եւ 4,1 մմ-ով սնդիկի սյան հաշվարկով ցածր են արձանագրվել, հաղորդում է The Telegraph-ը:
Սննդակարգում առավել հաճախ մրգեր ներառող մարդկանց մեծ մասը օրական դրանցից մեկուկես չափաբաժին է վայելում: Ընդ որում, միավոր չափաբաժինն օրինակ, մեկ ոչ մեծ խնձորի կամ նարնջի է հավասար:
Հետազոտության բոլոր մասնակիցների մոտ ուսումնասիրությունների մեկնարկի պահին առողջական լուրջ խնդիրներ չեն բացահայտվել: Յոթ տարիների ընթացքում նրանցից 19300-ի պարագայում սրտային հիվանդություններ են առաջացել և 196989 դեպքերում՝ ինսուլտի առաջացում է արձանագրվել:
Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ Լին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն