ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում՝ գազավորված ըմպելիք խմելուց հետո. med.news.am
Գազավորված ըմպելիքների՝ օրգանիզմի վրա անմիջական ազդեցությունը լիովին փաստագրված է: Օրինակ՝ այն, որ մեկ շիշ ըմպելուց հետո կարող եք շաքարի օրական անհրաժեշտ պաշարի 100 տոկոսը՝ 10 թեյի գդալ լրացնել:
Բնականաբար, արդյունքում արյան մեջ շաքարի մակարդակն է բարձրանում, սա էլ իր հերթին խթանում է ինսուլինի արտադրությունը: Արդյունքում լյարդում և կմախքային մկաններում սկսվում է գլիկոգենի սինթեզն ու կուտակումը: 40 րոպե անց կոֆեինի մարսման գործընթացն է ավարտվում, որն էլ իր հերթին հանգեցնում է օրգանների ու օրգան համակարգերի տարաբնույթ արձագանքների դրսևորմանը: Այդպիսի արձագանքներից են աչքերի բիբերի լայնացումը, զարկերակային ճնշման բարձրացումը: Սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվացումն էլ իր հերթին հանգեցնում է լյարդից և մկաններից գլիկոգենի դուրս բերմանը, դրա ճեղքավորմանն ու արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացմանը: Այս է վկայում Medical Daily-ն իր հրապարակումներում:
Եւ սա դեռ՝ առաջին ժամվա ընթացքում: Օրական մի քանի շիշ գազավորված ըմպելիք խմելուց հետո վնասակար սովորության ազդեցությունը գրեթե բոլոր օրգանները կարող են իրենց վրա զգալ: Դրանք են.
Ուղեղ
Շաքարի բարձր բաղադրությունը մի շարք նյարդաբանական, մասնավորապես՝ հիշողության հետ կապված գործընթացների աշխատանքին միջամտելու միտում ունի: Վերջերս իրականացված հետազոտության՝ Neuroscience ամսագրում հրապարակված արդյունքների համաձայն, շաքարի չարաշահումը “ուղեղածին նյարդաբանական գործոն” անունը ստացած քիմիական միացության արտազատման ծավալները նվազեցնելու հատկությամբ է աչքի ընկնում, ինչը կարող է կոգնիտիվ՝ ուսման եւ հիշողությունների ձեւավորման հետ կապված կարողությունների թուլացմանը հանգեցնել:
Սիրտ
2012թ. Հարվարդի համալսարանականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ օրական թեկուզ մեկ շիշ գազավորված ըմպելիք խմող մարդկանց մոտ սրտի քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկի շեշտակի աճ է նկատվում: Մասնավորապես, վնասակար ըմպելիքներից առավել հաճախ եւ առավել հազվադեպ օգտվողների միջեւ սրտի կաթվածի առաջացման ռիսկի տարբերությունը 20 տոկոս է կազմում:
Թոքեր
Գիտնականները գազավորված ըմպելիքների չարաշահումը նաեւ թոքերում ի հայտ եկող բարդությունների, մասնավորապես՝ քրոնիկ օբստրուկտիվ բրոնխիտի հետ են կապում:
Ատամներ
Ամեն անգամ գազավորված ըմպելիք խմելուց հետո կլանված շաքարը բերանի խոռոչում հավաքված մանրէներին միանալու եւ թթվային միջավայր ստեղծելու սպառնալիք են առաջացնում, ինչն ատամների էմալը թուլացնելու եւ ժամանակի ընթացքում քայքայելու վտանգով է հղի: Գազավորված ըմպելիքները նաեւ թքի pH-ը նվազեցնելու եւ արդյունքում՝ բակտերիալ պրոլիֆերացիայի ու ատամների քայքայումը խթանելու վտանգ ունի: Ընդ որում, հակառակ տարածված մոլորության, դիետիկ ըմպելիքները եւս այս տեսանկյունից բացառություն չեն:
Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ Լին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն