Կանխարգելում
Ինչպե՞ս ձմռանը խուսափել մրսածությունից եւ գրիպից. 5 օգտակար խորհուրդ. news.am
Ձմռանը մարդիկ հաճախ են սուր շնչառական խնդիրներ ունենում, քան ամռանը, գարնանը եւ նույնիսկ աշնանը: Հնարավո՞ր է ինչ-որ կերպ խուսափել այդպիսի հիվանդություններից:
Անհնար է լիովին պաշտպանել մեզ որեւէ հիվանդությունից, բայց պարզվում է, որ կարելի է մի քանի քայլ ձեռնարկել, որոնք կամրապնդեն օրգանիզմը եւ կօգնեն վիրուսների ու մանրէների դեմ պայքարում: Ահա թե ինչ է խորհուրդ տալիս ՀՀ առողջապահության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:
1. Փորձեք առողջ ապրելակերպ վարել, ճիշտ սնվել եւ շատ ջուր խմել: Իրենց մեջ պարունակվող վիտամինների շնորհիվ մրգերն ու բանջարեղենը ուժեղացնում են իմունիտետը՝ նրան օգնելով ավելի արագ եւ արդյունավետ ոչնչացնել օրգանիզմում հայտնված սուր շնչառական եւ այլ հիվանդությունների հարուցիչները:
2. Օդափոխեք բնակարանները. սա շատ-շատ կարեւոր է: Բնակելի տարածքներում եւ հատկապես այն սենյակներում, որտեղ երեխաներն են լինում, օդը միշտ պետք է մաքուր եւ թարմ լինի:
3. Տաք հագնվեք: Ձմռանը չպետք է թեթեւ հագուստ կրել, նույնիսկ եթե դրանք շատ գրավիչ են ու տպավորիչ: Ձմռանն, այուամենայնիվ, ցանկալի է տաք հագուստ կրել, որպեսզի օրգանիզմը շատ չսառչի: Պետք չէ նաեւ մոռանալ գլխարկների, ձեռնոցների եւ տաք ներքնազգեստի մասին:
4. Աշխատեք ջերմաստիճանի կտրուկ անկումներ թույլ չտալ: Եթե տանը շատ տաք է, իսկ փողոցում՝ ցուրտ, դուրս գալուց առաջ միջանցքում կանգնեք մի որոշ ժամանակ, որպեսզի օրգանիզմը սովորի ջերմաստիճանի փոփոխությանը: Հիշեք, որ ջերմաստիճանային հակադրությունները «ձմեռային հիվանդությունների» զարգացման հիմնական պատճառներից մեկն են:
5. Մտածեք պատվաստումների մասին: Մեր օրերում գրիպի դեմ գոյություն ունեցող պատվաստումները միշտ չէ, որ արդյունավետ են լինում, քանի որ գրիպի վիրուսը շարունակ փոփոխվում է եւ կայունություն ձեռք բերում: Բայց որոշ մարդկանց այդպիսի պատվաստումներն ամեն դեպքում պետք են, ուստի այդպիսի պատվաստում ստանալու նպատակահարմարության մասին խորհրդակցեք Ձեր ընտանեկան բժշկի հետ:
Կարդացեք նաև
Այս տարի` մայիսի դրությամբ, արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 42 դեպք, որից 9-ը Երևանում, 33-ը մարզերում, որից 1-ը` մահվան ելքով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է թունաքիմիկատներով...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը դիմում է հանրապետության բնակչությանը՝ սուր աղիքային վարակներից խուսափելու նպատակով հետևել ներքոհիշյալ պահանջներին...
Կարմրուկը շատ վարակիչ շնչառական հիվանդություն է, որն օդակաթիլային ճանապարհով է փոխանցվում: Մասնագետների խոսքով, կարմրուկն այնքան վարակիչ է, որ հիվանդությամբ վարակվում է հիվանդին շրջապատող...
Մեր օրերում մարդիկ հաճախ մտածում են սրտի հիվանդությունների, խոլեստերինի մակարդակը նվազեցնելու, ճարպակալման եւ այլ խնդիրների մասին՝ մոռացության մատնելով մի շարք կարեւոր օրգան...
Ամերիկյան Ռոչեսթերի համալսարանի գիտնականներին հաջողվել է բացահայտել օրգանիզմում ճարպային բջիջների ձեւավորումն անմիջականորեն վերահսկող սպիտակուցը: FASEB ամսագրում հրապարակված բացահայտումը թույլ կտա ճարպակալումն...
Չինական Xiamen Innovax Biotech դեղագործական ընկերությունը 2 տարվա կլինիկական փորձարկումներից հետո վաճառքի է հանել հեպատիտ E-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, հայտնում է РИА-Новости-ին՝ հղում անելով Xinhua գործակալությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն