Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Հարս-սկեսուր հակամարտության պատճառով շատ հաճախ են զույգերը ամուսնալուծվում. Հոգեբան

Հարս-սկեսուր հակամարտության պատճառով շատ հաճախ են զույգերը ամուսնալուծվում. Հոգեբան

Հայաստանում հարս-սկեսուր հակամարտության պատճառով շատ հաճախ են զույգերը ամուսնալուծվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նրա կարծիքով` հայ ընտանիքներում հիմնականում այդ հակամարտությունը հրահրում են սկեսուրները, նույնիսկ սկեսրայրների հետ կոնֆլիկտը նրանք են հրահրում,սակայն  «հարսներն էլ անմեղ գառներ չեն»:

Սամվել Խուդոյանի խոսքով` հարս-սկեսուր հակամարտության պատճառները զուտ հոգեբանական են, հաճախ` ենթագիտակցական ոլորտում: Մասնավորապես, հոգեբանի խոսքով, այդ կոնֆլիկտի հիմքում ընկած է խանդը: «Մոր ձեռքից տղային տարել են, հարսն էլ, այսպես ասած` փորձում է իրենով անել, կկարողանա՞ տղային կտրել մորից եւ դարձնել իրենը, ինչի դեմ պայքարում է մայրը: Նա չի ուզում իր զավակին հանձնել ուրիշին, հարսն էլ փորձում է ամուսնուն կտրել մորից»,- ասաց նա: Որդու եւ հարսի կյանքին միջամտելու սկեսուրի բուռն ցանկությունը եւս պայմանավորված է խանդով, քանի որ նա ցանկանում է հրահանգներ տալ, ասել, թե ով ինչ եւ ինչպես պետք է անի:

Խանդից բացի`այդ կոնֆլիկտը կարող է առաջանալ նաեւ ամենատարբեր թեմաներով: Ինչպես ասում է հին հայկական ասացվածքը` «խոհանոցում երկու կին չեն կարող լինել», այսինքն` կոնֆլիկտի առաջացման պատճառ կարող են լինել կենցաղային խնդիրները` տնային գործեր, տնտեսվարություն եւ այլն:  Երեխաներին ինչպես դաստիարակելու խնդիրը եւս կոնֆլիկտների առաջացման հիմք կարող է  դառնալ, սկեսուրը ուզում է թոռներին իր «փորձված մեթոդներով» մեծացնել, իսկ հարսը` իր: Կոնֆլիկտների առաջացման մեջ, հոգեբանի խոսքով, մեծ դեր ունի նաեւ տարիքը, եթե հարսը տարիքով փոքր է լինում` մինչեւ 25 տարեկան, հեշտ համակերպվում է, մոր պես ընդունում է սկեսուրին եւ բոլոր խնդիրները հարթվում են, իսկ եթե տարիքով մի քիչ մեծ է լինում, ապա արդեն դժվար է համակերպվում:

Հոգեբանի խոսքով` ամենավատ պայմաններում հայտնվում է տղամարդը` մի կողմում մայրն է, մի կողմում` կինը, եւ երկու կողմից անընդհատ փորձում են «սրսկել» մեկը մյուսի դեմ: «Եթե տղամարդը կանգնում է մոր կողքը, լուրջ խնդիրներ են առաջանում, հնարավոր է` նույնիսկ ամուսնալուծություններ, բայց եթե թույլ չի տալիս, ամուսնալուծությունները ավելի քիչ են: Նման կոնֆլիկտներ առաջանալու դեպքում ամենաճիշտը առանձին ապրելն է: Իսկ կոնֆլիկտներ չառաջանալու համար տղամարդը երկու կողմերին պետք է արգելի բամբասել միմյանցից, քննադատել իրար եւ ամեն կողմին բացատրի իր տեղն եւ դերը: Նա պետք է խնդրի առկա թերությունները, խնդիրները լուծել առանց կոնֆլիկտների, միմյանց հանդեպ լինել համբերատար եւ հանդուրժող»,- ասաց նա:

Կոնֆլիկտներից խուսափելու համար Սամվել Խուդոյանը հարսներին եւ սկեսուրներին էլ խորհուրդ է տալիս մտածել, թե դրա հիմքում ինչ է ընկած: «Մայրը պետք է ոչ թե թերություններ գտնելու վրա կենտրոնանա, այլ առավելություններ գտնելու: Հարսն էլ պետք է հասկանա, որ սխալ է տղային մորից լրիվ կտրել եւ անվերապահ իրենով արել, պիտի հասկանա, որ բոլոր դեպքերում նա մայր է: Եթե մի քանի տղաներ է ունենում մայրը, ավելի հեշտ է տանում այդ ամենը»,- ասաց նա:

Սամվել Խուդոյանը նույնիսկ հիշեց հայտնի անեկդոտը, երբ տղան հարցնում էր, թե կարող ես ասել` որն է հարսդ, իսկ սկեսուրը պատասխանում է` «աջինը»: Տղան հետաքրքրվում է,  թե ինչից կռահեց մայրը, վերջին էլ ասում է`« հենց նայում եմ ներվերս քայքայվում է: Սամվել Խուդոյանի խոսքով`հարս-սկեսուր խնդիրներով հոգեբաններին շատ չեն դիմում, գերադասում են ընկերուհիների կամ հարեւանների հետ խոսել, քննարկել:

Ամփոփելով` նա նշեց, որ պետք է ձգտել ամեն գնով պահել ընտանիքը, պետք է մտածել, որ ինչպես եղանակը կարող է փոխվել, մեկ արեւ, մեկ անձրեւ լինել, այնպես էլ ընտանիքում կարող են խնդիրներ առաջանալ:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչու է ամուսիններին խորհուրդ տրվում առանձին քնել. hing.am
Ինչու է ամուսիններին խորհուրդ տրվում առանձին քնել. hing.am

Հետազոտելով մարդու հանգիստը քնի ժամանակ, մասնագետները եկել են անսպասելի եզրակացության: Պարզվում է, որ զույգը մեկ անկողնում քնելիս զրկվում է լիարժեք հանգստից: Այդպիսի եզրակացության են եկել Ռայերսոն Համալսարանի...

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
Ո՞րն է ամուսնալուծության գլխավոր պատճառը. գիտնականներ. 1in.am
Ո՞րն է ամուսնալուծության գլխավոր պատճառը. գիտնականներ. 1in.am

Նյու Յորքի և Վաշինգտոնի համալսարանների գիտնականները ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ ընտանեկան զույգերի ամուսնալուծության գլխավոր պատճառը ոչ թե անհավատարմությունն է կամ խաբեությունը...

Ընտանեկան ընթրիքներն օգտակար են երեխաների համար. գիտնականներ. 1in.am
Ընտանեկան ընթրիքներն օգտակար են երեխաների համար. գիտնականներ. 1in.am

Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ գիտնականները կարծում են, որ ընտանեկան ընթրիքը դրականորեն է անդրադառնում երեխաների բարոյական առողջության վրա: Խոսքը վնասակար երևույթների ու սովորություների...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Լրահոս երեխաների մասին
Սերը ծնվում է չորրորդ հանդիպումից հետո. գիտնականներ. 1in.am
Սերը ծնվում է չորրորդ հանդիպումից հետո. գիտնականներ. 1in.am

Ինչպես հայտնել են ամերիկացի գիտնականները՝ գոյություն չունի սեր առաջին հայացքից: Սերը կարող է առաջանալ ոչ շուտ, քան 4 հանդիպումից հետո, հայտնում է gogetnews.info-ն: Վաշինգտոնի կիրառական կենսաբանության ինստիտուտի...

Ստեղծվել են մատանիներ, որոնք թույլ են տալիս զգալ սիրելի մարդու սրտի աշխատանքը` անկախ տարածությունից. tert.am
Ստեղծվել են մատանիներ, որոնք թույլ են տալիս զգալ սիրելի մարդու սրտի աշխատանքը` անկախ տարածությունից. tert.am

Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում սիրելի մարդու հետ կապի մեջ լինելն առավել քան հեշտ է: Մենք կարող ենք ամեն վայրկյան զանգահարել նրան, հաղորդագրություն գրել կամ տեսաձայնային կապով կապվել...

Մարդկանց բնորոշ հակազդեցություններն առողջական խնդիրների մասին են վկայում. news.am
Մարդկանց բնորոշ հակազդեցություններն առողջական խնդիրների մասին են վկայում. news.am

Որոշակի պայմաններում անհարմարությանը հակազդեցությունը կարող է լուրջ խանգարումների առիթ լինել, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդի ներդրման գաղափարին. news.am
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդի ներդրման գաղափարին. news.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդ ներդնելու գաղափարին: Նրա կարծիքով, դա կբարելավի իրավիճակն ընտանիքներում եւ կնպաստի առանց բռնության...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Տարեց ամուսինները կարող են միմյանց «վարակել» ընկճախտով. 1in.am
Տարեց ամուսինները կարող են միմյանց «վարակել» ընկճախտով. 1in.am

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ տարեց ամուսինների ընտանիքներում ընկճախտային վիճակը կարող են փոխանցել միմյանց: Այս մասին հայտարարել են ամերիկացի հետազոտողները: Հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծության...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մտերիմներով շրջապատված մարդիկ ավելի հեշտ են տանում ցավը. գիտնականներ. 1in.am
Մտերիմներով շրջապատված մարդիկ ավելի հեշտ են տանում ցավը. գիտնականներ. 1in.am

Շատ մտերիմներ ունեցող մարդիկ կարող են ցավը ավելի հեշտ տանել: Այդպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում...

ԼՈՒՐԵՐ: Ցավ
Արտաքին գրավչությունը մեծ դեր չի խաղում զուգընկեր ընտրելիս. հոգեբաններ
Արտաքին գրավչությունը մեծ դեր չի խաղում զուգընկեր ընտրելիս. հոգեբաններ

Ֆլորիդացի գիտնականները հետազության արդյունքում պարզել են՝ ինչու են որոշ գրավիչ տղամարդիկ և կանայք շարունակում միայնակ մնալ: Գիտնականների աշխատանքի մասին տեղեկացնում է Personality and Social Psychology Bulletin ամսագիրը...

Ինչու են համբուրվելիս աչքերը փակում. նոր վարկած. 1in.am
Ինչու են համբուրվելիս աչքերը փակում. նոր վարկած. 1in.am

The Telegraph-ի փոխանցմամբ՝ մարդիկ համբուրվելիս իրենց աչքերը փակում են նրա համար, որ ուղեղն ունակ չէ վիզուալի հետ միաժամանակ մշակել շոշափելի զգացողություններ (լեզվի ու շրթունքների հպումից)...

Ինչպես է ազդում օրգանիզմի վրա վեճը հարաբերություններում. 1in.am
Ինչպես է ազդում օրգանիզմի վրա վեճը հարաբերություններում. 1in.am

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սիրելի մարդու հետ կեսժամանոց վեճն ընդունակ է արգելակելու օրգանիզմի վերականգնողական ընդունակությունը ծայրահեղ դեպքում 1 օրով, հայտնում է woman-talk.com-ը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Կրթված կանանց հետ տղամարդիկ ապրում են ավելի երկար. հետազոտություն. 1in.am
Կրթված կանանց հետ տղամարդիկ ապրում են ավելի երկար. հետազոտություն. 1in.am

Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ շվեդ գիտնականների խումբը հաստատել է տղամարդկանց կյանքի տևողության ու նրանց կրթված կանանց միջև կապը։ Հաղորդվում է, որ խելացի կանանց հետ ավելի լավ է ապրել...

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Իդեալական ծնող լինելը վնասակար է. գիտնականներ. 1in.am
Իդեալական ծնող լինելը վնասակար է. գիտնականներ. 1in.am

Երեխայից թաքցնելով բացասական հույզերը և չափազանցնելով դրականները՝ ծնողներն իրենց հոգեկան աշխարհին լուրջ վնաս են հասցնում: Սա ցույց է տվել նոր հետազոտությունը, որը կատարել են Տորոնտոյի համալսարանի աշխատակիցները...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Լրահոս երեխաների մասին
Սերը մարդկանց վրա ցավազրկողի նման է ազդում. news.am
Սերը մարդկանց վրա ցավազրկողի նման է ազդում. news.am

Սիրահարվածությունը մարդկային օրգանիզմի վրա ցավազրկողի ազդեցություն ունի: Նման եզրակացության են հանգել ամերիկացի ննյարդակենսաբանները: Սթենֆորդի համալսարանի նյարդակենսաբանության մասնագետները փորձարկում են...

ԼՈՒՐԵՐ: Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ