Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Դավաճանություն

Դավաճանություն

Դուք ունեք չորս տարբերակ` չներել, ներել, թողնել այնպես ինչպես կա, գործել համաձայն պլանի:Ամեն դեպքում պետք է համոզված լինեք դավաճանության փաստի մեջ:


Ահա մի քանի նախանշաններ.

 

  1. զուգընկերոջ մոտ մինչ այդ բացակայող տրամադրության կտրուկ տատանումներ` անհասկանալի բարկություն, չհիմնավորված մեղավոր մեղմություն (կանանց մոտ), գոռոզություն (տղամարդկանց մոտ), մելանխոլիա, ջղայնություն
  2. սեռական վարքագծի կտրուկ փոփոխություն (աճ կամ անկում)
  3. նոր իրեր, անսպասելի հոգատարություն սեփական արտաքինի նկատմամբ, նոր ատամի մածուկ, լոսյոն, փողկապներ
  4. ուշացումներ աշխատավայրում և կորչում է մի քանի ժամով հանգստյան օրերին
  5. գաղտնապահության դրսևորումներ սկսել է քիչ պատմել գործերից (հեռախոսով խոսելիս աշխատում է որ իրեն չլսեն)
  6. հանկարծակի ձեռնաբացություն ձեր նկատմամբ նվերներ, պատրաստակամորեն ձեզ շներհված ազատություն
  7. ավտոմեքենայի արագաչափի ցուցմունքի թվերի մեծացումներ
  8. ժամանակ առ ժամանակ հնչող տարօրինակ հեռախոսային զանգեր (ինչ որ մեկը զանգում է ու չի խոսում)
  9. ավելացել են նրա թաքուն և անհասկանլի ծախսերը
  10. ավանդական վկայություններ` օտար օծանելիքի հոտ, շրթներկի հետք այտին կամ օձիքին, օտար մազեր, սիրային երկտող

 

 

Հարկ է նշել որ այս նշաններից ցանկացածը դեռ հիմք չի տալիս ձեզ համոզված լինելու նրա անհավատարմության մեջ:Այդ պահվածքի համար կարող են լինել բազմաթիվ այլ պատճառներ:Եզրակացություններ կարող եք անել միայն այն դեպքում երբ տիրապետում եք բավարար ինֆորմացիայի:


Որոշ մարդիք նախընտրում են դիմել մասնավոր դետեկտիվներին իսկ նրանք մի քանի հարյուր դոլար վարձավճարով արագ կներկայացնեն ամբողջական հաշվետվություն:


Չնայած հանգամանքների բազմազանությանը դավաճանությունները լինում են մի քանի տիպի.

 

  • այսպես կոչված հանգստավայրային կամ ամառանոցային դավաճանություն, որը համարյա միշտ սեզոնային սահմանափակ բնույթ է կրում և շատ հեշտ կանխատեսվում է:Ավելի կարճ և պարզ է լինում պատահական հրապուրանքը ասենք ինչ որ երեկոյի ժամանակ:
  • ավելի ձգձգված և դժվար կանխատեսելի է ծառայողական սիրավեպը:Նույնիսկ ամեն ինչ ավարտելուց հետո էլ նրանք ամեն օր տեսնվում են և շատ դժվար է կանխագուշակել թէ ինչ ընթացք այն կունենա:
  • շատ ավելի խճճված է սիրավեպը կնոջ ընկերուհու (ամուսնու ընկերոջ) կամ հարևանի հետ:
  • իսկ խճճված ու բարդ հարաբերությունների գագաթնակետ կարելի է հավանել ծառայողական սիրավեպը ասենք կնոջ ընկերուհու հետ, որը նաև ձեր հարևանն է:


Ամերիկացի սոցիոլոգ Անետ Լոսոնը նշում է, թե իր հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ տղամարդկանց 78%-ը և կանանց 67%-ը ազնվորեն պատմել են զուգընկերոջը իրենց դավաճանության մասին:


Շատ հոգեբաններ խորհուրդ են տալիս տղամարդկանց, որ եթե այնուամենայնիվ որոշել եք պատմել , ապա եղեք շատ զգույշ և օբյեկտիվորեն գնահատեք ձեր հասցրած հարվածը ընդունելու զուգընկերոջ հնարավորությունները:Իսկ կանանց հոգեբանները խորհուրդ են տալիս չխոստովանել դավաճանությունը, քանի որ դա տղամարդու արժանապատվությանը հասցված ամենալուրջ և անբուժելի վերքն է:


Վերը նշված 4 տարբերակների ընտրության հարցում հոգեբանները խորհուրդ են տալիս ընտրել կամ առաջինը (չներել) կամ չորրորդը (գործել համաձայն պլանի):Սակայն երկու դեպքում էլ անհրաժեշտ է դադար առնել:Չի կարելի պահի ազդեցության տակ ճակատագրեր որոշել:Առաջին տարբերակից կարելի է օգտվել եթե ձեր ամուսնությունը վաղուց իրեն սպառել է և վերջապես առիթ կա բաժանվելու:Իսկ ով ցանկանում է պահպանել ընտանիքը պետք է ընտրի դժվարին ճանապարհը`վերականգնումը:


Ամուսնության հարցերով ամերիկացի խորհրդատու Ուիլիարդ Հարլին առաջարկում է դավաճանության մասին իմանալուց հետո հետագա այս քայլերը.


1-րդ քայլ` հարցրեք ձեզ արդյոք ուզում եք դիմանալ ընտանեկան փոթորիկին.Սովորաբար այն ամուսինը ում դավաճանել են ուզում է անպայման մեղադրել մյուս կողմին, սակայն սովորաբար երկուսն էլ մեղավոր են այդ հարցում:Դա բավականին տհաճ է բայց դավաճանության զոհը պետք է հարցնի ինքն իրեն.
- այդ ինչպե՞ս եղավ, որ սիրո բանկում իմ հաշիվը այնդան իջավ, որ դավաճանություն եղավ


2-րդ քայլ` մի հետաձգեք ձեր գործողությունները.Հաճախ դավաճանված կանայք ուղակի համակերպվում են դավաճանության փաստի հետ, որպեսզի պահպանեն ամուսնությունը:Ինչ էլ որ կինը անի նա պետք է ցույց տա ամուսնուն, որ մտադիր չէ համակերպվել դավաճանության հետ:
3-րդ քայլ`գտեք լավ խորհրդատուի, այն նույն պատճառով, որով ձեզ անհրաժեշտ է վիրաբուժ, երբ կույր աղիքի նոպա եք ունենում: Միաժամանակ պետք է, որ ձեր ամուսինը չհանդիպի այն մարդու հետ, ում հետ նա ձեզ դավաճանել է` հակառակ դեպքում նրանք կփորձեն թեկուզ մի րոպեյով հանդիպել և ամեն ինչ կսկսվի նորից:


4-րդ քայլ`սկսեք բավարարել միմյանց ցանկությունները:Երկու ամուսիններն էլ պետք է իմանան թե ինչ է ուզում մյուս կողմը և բավարարեն:Պետք է լինել հատկապես ուշադիր և անկեղծ:Եթե որևիցե պահանջմունք տղամարդը կամ կինը չեն կարողանում բավարարել ընտանիքի շրջանակներում, ապա վաղ թե ուշ նրանք կսկսեն դրա փնտրտուքները դրսում:


5-րդ քայլ` գիտակցեք, որ հեշտ չի լինելու:Ամենայն հավանականությամբ դավաճանած ամուսինը սկզբում կպատասխանի դեպրեսիայով, մտածելու է նրա մասին ում կորցրել է:Բայց որպեսզի հնարավոր լինի հատել ցանկությունը անհրաժեշտ է բացահայտ կառավարում, որի հետ ամուսինը պիտի համաձայնվի:Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ կանցնի 2-3 շաբաթից:


6-րդ քայլ` ձեր ամուսնությունը կարող է լինել ավելի ամուր քան երբևիցե:


Մարդիք շատ են ասում, որ չեն կարող այլևս սիրել և հավատալ դավաճանած ամուսնուն:Սակայն փորձը ցույց է տալիս, որ դա այդպես չէ:Դավաճանությունը հանդիսանում է տրավմա-ուժեղացուցիչ և ստիպում է ամուսիններին հարաբերություններում նոր կոնստրուկտիվ փոփոխություններ մտցնել:Դա նոր հնարավորություն է տալիս ավելի շատ սիրել միմյանց:


Ու. Հարլիի խորհուրդներին կարելի է ավելացնել սեքսոլոգիայի կլասիկ Կինզիի մեջբերումը.


- Արտաամուսնական կապերը լինում են տղամարդկանց 60%-ի մոտ իսկ երազում են այդ մասին նրանց 80%-ը:Սեքսոլոգները դա բացատրում են տղամարդու կենսաբանական առանձնահատկությամբ` որի վրա է հիմնված էվոլյուցիայի հիմնակամ մեխանիզմներից մեկը և այսպես կոչված փնտրողական վարքագիծը:Պատահական չէ, որ բազմակնությամբ ապրող հասարակությունները ավելի շատ են քան մենամուսնությամբ ապրողները:


Բնականաբար այս փաստերը չեն արդարացնում անբարոյականությունը, սակայն արժե դրանք հաշվի առնել:


Դավաճանության մասին իմանալիս հիմնական սխալը կայանում է կտրուկ "հեռացի" ասելու մեջ, քանի որ որոշ ժամանակ հետո ամուսնուն հետ բերելը կարող է շատ դժվար լինել:


Մարգարեթ Քենթը (ԱՄՆ) առաջարկում է կնոջ պահվածքի հատուկ ծրագիր:Ահա դրա կետերից մի քանիսը.

 

  • թող նա չիմանա ինչի՞ մասին եք դուք մտածում քանի դեռ չեք մշակել գործողությունների պլան (պահպանեք այդ առավելությունը)
  • երբ պատրաստ կլինեք ցույց տվեք ամուսնուն թե որքա՞ն վրդովված եք. եթե որոշել եք նրան վատություն անել, արեք այնպես որ չհեռացնեք նրան ձեզանից ընդմիշտ
  • եթե չեք կարողանում ձեզ տիրապետել, ստիպեք ձեզ կրկին վերականգնել ինքնատիրապետումը, մի սպասեք թե կազդեք ամուսնու վրա և կփոխեք ձեր կյանքը
  • հնարավորին չափ եղեք ընկերասեր և մի մերժեք նրան մերձեցման մեջ, հակառակ դեպքում նա շատ մատչելի կլինի այլ կնոջ հմար
  • նրան հնարավորություն տվեք բացատրվելու.նա ստել է խնայելով ձեր զգացմունքները և պահպանելու համար հարաբերությունները ու կարող է շատ ափսոսալ դավաճանության համար
  • ուրախացրեք ձեզ հաճելի զբաղմունքով.թող ձեր աչքերում միշտ լինի ժպիտ իսկ աչքերում փայլ.երջանիկ երևալու ունակությունը ձեզ շատ գրավիչ է դարձնում
  • ձեզ դաշնակից է պետք` մոտ ընկերուհի, որը ընդունակ է օգնել ձեզ դժվար ժամանակներին. ընտրեք խելացի և զգույշ կնոջ և մի տվեք այդ առավելությունը ում պատահի
  • անհնարին դարձրեք նրա կապը այդ կնոջ հետ.
  • ես դուրս չեմ վռնդի քեզ, չեմ բաժանի քեզ երեխաներից և միշտ կսիրեմ քեզ` ահա այս մտքերը պետք է ներշնչել նրան:Նա դա կփոխանցի այդ կնոջը, որը կտխրեցնի նրան ավելի շատ քան նա է ձեզ տխրեցրել
  • թուլացրեք ամուսնուց ձեր կախվածությունը և աշխատեք լինել այլ շրջապատում` ձեզ անհրաժեշտ են նոր զրուցակիցներ
  • երջանիկ ամուսնությունը հիմնված է երջանկության վրա անցյալում, ներկայում և հատկապես ապագայում. կարելի է ամրապնդել ամուսնու հետ կապերը ակտիվ կերպով ծրագրելով ապագան. նրա վրա ծախսեք ժամանակ, գումարներ և ուժեր
  • հետևեք ձեզ (թարմացրեք զգեստապահարանը, նոր սանրվածք, կոսմետոլոգ և այլն). երբ սկսեք ինքներդ ձեզ դուր գալ նրան էլ դուր կգաք

 

 

Քիչ չեն դեպքերը երբ կնոջ նուրբ խաղը տալիս է իր արդյունքները:Ամուսինը ուշ տուն գալով տեսնում է ծաղիկներ.

 

  • Ո՞վ է նվիրել
  • Ինքս եմ գնել


Տեսնում է սեղանը երկուսի համար պատրաստ.

 

  • Սպասու՞մ ես ինչ որ մեկին
  • Այո, քեզ…

 

 

Ընկերուհին է զանգում երեկոյան ու երբ ամուսինն է մոտենում խոսափողին դնում է…Իսկ ամուսնու աչքերում հետաքրքրասիրություն է…
Դժվար թե կարողանանք թվարկել բոլոր այն դարավոր հնարամտությունները, որոնք արտակարգ իրավիճակներում կարող է կիրառել կինը պահպանելու համար իր ընտանիքն ու երջանկությունը:

Հեղինակ. Անատոլի Գոստյուշին
Սկզբնաղբյուր. "Արտակարգ իրավիճակների հանրագիտարան"
Աղբյուր. interesting.am
Լուսանկարը. ufa.strana-krasoty.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչու է ամուսիններին խորհուրդ տրվում առանձին քնել. hing.am
Ինչու է ամուսիններին խորհուրդ տրվում առանձին քնել. hing.am

Հետազոտելով մարդու հանգիստը քնի ժամանակ, մասնագետները եկել են անսպասելի եզրակացության: Պարզվում է, որ զույգը մեկ անկողնում քնելիս զրկվում է լիարժեք հանգստից: Այդպիսի եզրակացության են եկել Ռայերսոն Համալսարանի...

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
Ո՞րն է ամուսնալուծության գլխավոր պատճառը. գիտնականներ. 1in.am
Ո՞րն է ամուսնալուծության գլխավոր պատճառը. գիտնականներ. 1in.am

Նյու Յորքի և Վաշինգտոնի համալսարանների գիտնականները ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ ընտանեկան զույգերի ամուսնալուծության գլխավոր պատճառը ոչ թե անհավատարմությունն է կամ խաբեությունը...

Ընտանեկան ընթրիքներն օգտակար են երեխաների համար. գիտնականներ. 1in.am
Ընտանեկան ընթրիքներն օգտակար են երեխաների համար. գիտնականներ. 1in.am

Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ գիտնականները կարծում են, որ ընտանեկան ընթրիքը դրականորեն է անդրադառնում երեխաների բարոյական առողջության վրա: Խոսքը վնասակար երևույթների ու սովորություների...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Լրահոս երեխաների մասին
Սերը ծնվում է չորրորդ հանդիպումից հետո. գիտնականներ. 1in.am
Սերը ծնվում է չորրորդ հանդիպումից հետո. գիտնականներ. 1in.am

Ինչպես հայտնել են ամերիկացի գիտնականները՝ գոյություն չունի սեր առաջին հայացքից: Սերը կարող է առաջանալ ոչ շուտ, քան 4 հանդիպումից հետո, հայտնում է gogetnews.info-ն: Վաշինգտոնի կիրառական կենսաբանության ինստիտուտի...

Ստեղծվել են մատանիներ, որոնք թույլ են տալիս զգալ սիրելի մարդու սրտի աշխատանքը` անկախ տարածությունից. tert.am
Ստեղծվել են մատանիներ, որոնք թույլ են տալիս զգալ սիրելի մարդու սրտի աշխատանքը` անկախ տարածությունից. tert.am

Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում սիրելի մարդու հետ կապի մեջ լինելն առավել քան հեշտ է: Մենք կարող ենք ամեն վայրկյան զանգահարել նրան, հաղորդագրություն գրել կամ տեսաձայնային կապով կապվել...

Մարդկանց բնորոշ հակազդեցություններն առողջական խնդիրների մասին են վկայում. news.am
Մարդկանց բնորոշ հակազդեցություններն առողջական խնդիրների մասին են վկայում. news.am

Որոշակի պայմաններում անհարմարությանը հակազդեցությունը կարող է լուրջ խանգարումների առիթ լինել, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդի ներդրման գաղափարին. news.am
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդի ներդրման գաղափարին. news.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդ ներդնելու գաղափարին: Նրա կարծիքով, դա կբարելավի իրավիճակն ընտանիքներում եւ կնպաստի առանց բռնության...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Տարեց ամուսինները կարող են միմյանց «վարակել» ընկճախտով. 1in.am
Տարեց ամուսինները կարող են միմյանց «վարակել» ընկճախտով. 1in.am

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ տարեց ամուսինների ընտանիքներում ընկճախտային վիճակը կարող են փոխանցել միմյանց: Այս մասին հայտարարել են ամերիկացի հետազոտողները: Հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծության...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մտերիմներով շրջապատված մարդիկ ավելի հեշտ են տանում ցավը. գիտնականներ. 1in.am
Մտերիմներով շրջապատված մարդիկ ավելի հեշտ են տանում ցավը. գիտնականներ. 1in.am

Շատ մտերիմներ ունեցող մարդիկ կարող են ցավը ավելի հեշտ տանել: Այդպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում...

ԼՈՒՐԵՐ: Ցավ
Արտաքին գրավչությունը մեծ դեր չի խաղում զուգընկեր ընտրելիս. հոգեբաններ
Արտաքին գրավչությունը մեծ դեր չի խաղում զուգընկեր ընտրելիս. հոգեբաններ

Ֆլորիդացի գիտնականները հետազության արդյունքում պարզել են՝ ինչու են որոշ գրավիչ տղամարդիկ և կանայք շարունակում միայնակ մնալ: Գիտնականների աշխատանքի մասին տեղեկացնում է Personality and Social Psychology Bulletin ամսագիրը...

Ինչու են համբուրվելիս աչքերը փակում. նոր վարկած. 1in.am
Ինչու են համբուրվելիս աչքերը փակում. նոր վարկած. 1in.am

The Telegraph-ի փոխանցմամբ՝ մարդիկ համբուրվելիս իրենց աչքերը փակում են նրա համար, որ ուղեղն ունակ չէ վիզուալի հետ միաժամանակ մշակել շոշափելի զգացողություններ (լեզվի ու շրթունքների հպումից)...

Ինչպես է ազդում օրգանիզմի վրա վեճը հարաբերություններում. 1in.am
Ինչպես է ազդում օրգանիզմի վրա վեճը հարաբերություններում. 1in.am

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սիրելի մարդու հետ կեսժամանոց վեճն ընդունակ է արգելակելու օրգանիզմի վերականգնողական ընդունակությունը ծայրահեղ դեպքում 1 օրով, հայտնում է woman-talk.com-ը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Կրթված կանանց հետ տղամարդիկ ապրում են ավելի երկար. հետազոտություն. 1in.am
Կրթված կանանց հետ տղամարդիկ ապրում են ավելի երկար. հետազոտություն. 1in.am

Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ շվեդ գիտնականների խումբը հաստատել է տղամարդկանց կյանքի տևողության ու նրանց կրթված կանանց միջև կապը։ Հաղորդվում է, որ խելացի կանանց հետ ավելի լավ է ապրել...

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Իդեալական ծնող լինելը վնասակար է. գիտնականներ. 1in.am
Իդեալական ծնող լինելը վնասակար է. գիտնականներ. 1in.am

Երեխայից թաքցնելով բացասական հույզերը և չափազանցնելով դրականները՝ ծնողներն իրենց հոգեկան աշխարհին լուրջ վնաս են հասցնում: Սա ցույց է տվել նոր հետազոտությունը, որը կատարել են Տորոնտոյի համալսարանի աշխատակիցները...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Լրահոս երեխաների մասին
Սերը մարդկանց վրա ցավազրկողի նման է ազդում. news.am
Սերը մարդկանց վրա ցավազրկողի նման է ազդում. news.am

Սիրահարվածությունը մարդկային օրգանիզմի վրա ցավազրկողի ազդեցություն ունի: Նման եզրակացության են հանգել ամերիկացի ննյարդակենսաբանները: Սթենֆորդի համալսարանի նյարդակենսաբանության մասնագետները փորձարկում են...

ԼՈՒՐԵՐ: Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ