ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Առաջին դրական տպավորությունը թողնելու ամենահեշտ ձևը.1in.am
Ես սիրում եմ գոլֆի մրցաշարեր նայել: Վերջերս PGA-ի ժամանակ մի դեպք պատահեց, որ գրավեց իմ ուշադրությունը: La Quinta-ում 2015-ի Humana Challenge նայելիս Golf Channel-ը ցույց տվեց մի դրվագ, որտեղ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը ձեռքով ողջունում էր գոլֆ խաղացողներին և կամավորներին (The Clinton Foundation-ը Humana Challenge-ի համահովանավորն է):
Քլինթոնը խմբի բոլոր անդամների ձեռքը սեղմեց, նայեց բոլորի աչքերի մեջ, և մի քանի վայրկյան ծախսեց մեկ-երկու հարց տալու համար: Golf Channel-ը մեկնաբանեց, թե դա շատ բան է ասում առաջնորդության հմայքի որակների մասին: «Քլինթոնին հանդիպած յուրաքանչյուր ոք ասում է այդ նույնը: Նա ուղիղ ձեր աչքերին է նայում: Նա ներկա է ու ամբողջությամբ մասնակից»:
Golf Channel-ը նաև ցուցադրեց նախկին նախագահի հետ գոլֆի վերլուծաբան Դեյվիդ Ֆեհերթի հարցազրույցը:
Քլինթոնը մտավ հարցազրույցի սենյակ և անմիջապես Ֆեհերթին գովեց շոուի ժամանակ՝ օգտագործելով Ֆեհերթի անցկացրած հարցազրույցների կոնկրետ հղումներ: Երբ Ֆեհերթին հետո հարցրեցին, թե ինչ տպավորություններ է ստացել նախկին նախագահից, նա ասաց. «Նա (Բիլ Քլինթոնը) մի մարդ է, ով ստիպում է, որ դու զգաս, թե միակ մարդն ես նրա աշխարհում: Դու այդ պահին ստանում ես նրա ուշադրության 100 տոկոսը: Դա մեծագույն տաղանդ և բնավորության հոյակապ գիծ է»:
Առաջնորդության բնագավառում ուսումնասիրությունները հաստատում են Ֆեհերթի դիտարկումները. առաջնորդները, ովքեր ընկալվում են որպես դուրեկան, վստահելի, ինքնավստահ և ոգեշնչող, նրանք են, ովքեր մյուսներին ստիպում են մտածել, թե իրենք են ամենակարևոր անձիք այդ սենյակում: Նրանք տեսողական կոնտակտ են հաստատում և ուշադրություն են դարձնում մարդկանց ասածի վրա:
Մի քանի տարի առաջ ես գիրք գրեցի աշխարհի ամենաոգեշնչող մարդկանց մասին: Ես հիշում եմ, հարցրեցի լրագրողներից մեկին, թե ով է նրան առավել շատ ուր եկել. «Օ, դա հեշտ է. Բիլ Քլինթոն»,-պատասխանեց նա:
«Ինչո՞ւ: Դուք համաձայն եք նրա տեսակետների հետ, թե դուք հիացած եք նրա արարքներով»,-հարցրեցի:
«Ավելի հեշտ է, քան դա: Ես հանդիպել եմ մի միջոցառման ժամանակ և երբ նա խոսեց ինձ հետ, նա հարցեր տվեց ինձ և, կարծես, ստիպեց, որ ես ինձ ամենակարևոր մարդը զգամ այդ սենյակում: Ավելին, Բիլ Գեյթսը կանգնած էր նրա կողքին:» Բիլ Քլիլնթոնը դրական և երկարատև առաջին տպավորությունն էր թողել այդ լրագրողի վրա:
Առաջին տպավորությունը կարևոր է, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ ցանկանում են գործ ունենալ այն մարդկանց հետ, ում սիրում են: Դժվար է առաջին վատ տպավորությունից հետո տպավորություն փոխելը:
Այլ հետազոտությունները ցույց են տալիս, որ դուրեկան մարդիկ դրական տպավորություն են գործում, երբ նրանց են տրամադրում իրենց ամբողջ ուշադրությունը:
Wall Street Journal-ը հղում էր արել մի հետազոտության, որ ցույց է տալիս՝ հասուն մարդիկ միջինում 30-60 տոկոս տեսողական կապ են հաստատում խոսակցության ժամանակ, բայց պետք է անեին 60-70 տոկոս՝ «էմոցիոնալ կապի զգացողություն հաստատելու համար»: Համաձայն ուսումնասիրության, գործնական խոսակցությունների ժամանակ տեսողական կապի նվազման գլխավոր մեղավորը բջջային սարքերն են:
Harvard Business Review-ի էսսեում մենեջմենթի պրոֆեսոր Քրիստինա Ռիորդանը պնդում էր, որ լսելը առաջնորդության կարևորագույն հմտություն է, սակայն ոչ բոլոր առաջնորդներին է դա հաջողվում: «Շատ հաճախ, առաջնորդները ձգտում են հրաման տալ, խոսակցությունը ուղղորդել, շատ խոսել ու անհանգստանալ, թե ինչի մասին են խոսելու հաջորդիվ»:
«Բացի այդ, առաջնորդները կարող են արագ արձագանքել, կտրվել խոսակցությունից, կամ պարզապես ժամանակ չտրամադրել լսելու համար: Վերջապես, առաջնորդները կարող են անարդյունավետ լինել լսելու ժամանակ, եթե նրանք միաժամանակ մի քանի բան են անում, ինչպես օրինակ էլփոստ ստուգում կամ նամակ գրում, կամ էլ իրենց էգոյին թույլ են տալիս կանխել մյուսներին լսելը»:
Ռիորդանը մատնացույց է անում մի հետազոտության, որը ցույց է տալիս, որ «ակտիվ լսելը»՝ համադրված էմպատիայով, լսողության ամենաարդյունավետ ձևն է:
Ակտիվ լսողները տեքստային հաղորդագրություններ չեն կարդում լսելու ընթացքում: Նրանք վերապատմում են իրենց լսածն ու ճշգրտող հարցեր են տալիս: Նրանք աչքերով կապ են հաստատում և ամբողջությամբ ներգրավված են խոսակցության մեջ:
Ակտիվ լսող լինելը ամենահուսալի ճանապարհն է առաջին դրական տպավորությունը թողնելու համար և հնարավոր է ամենահեշտ գաղտնիքը առաջնորդության համար, որ երբևէ լսել եք:
Կարիք չկա կուրսեր անցնել կամ գիրք կարդալ այդ թեմայով: Շատ հեշտ է. նայե՛ք մարդկանց աչքերի մեջ, ներկա եղե՛ք, ամբողջությամբ ներգրավվե՛ք խոսակցությանը:
Կարդացեք նաև
Հետազոտելով մարդու հանգիստը քնի ժամանակ, մասնագետները եկել են անսպասելի եզրակացության: Պարզվում է, որ զույգը մեկ անկողնում քնելիս զրկվում է լիարժեք հանգստից: Այդպիսի եզրակացության են եկել Ռայերսոն Համալսարանի...
Նյու Յորքի և Վաշինգտոնի համալսարանների գիտնականները ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ ընտանեկան զույգերի ամուսնալուծության գլխավոր պատճառը ոչ թե անհավատարմությունն է կամ խաբեությունը...
Ինչպես հայտնել են ամերիկացի գիտնականները՝ գոյություն չունի սեր առաջին հայացքից: Սերը կարող է առաջանալ ոչ շուտ, քան 4 հանդիպումից հետո, հայտնում է gogetnews.info-ն: Վաշինգտոնի կիրառական կենսաբանության ինստիտուտի...
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում սիրելի մարդու հետ կապի մեջ լինելն առավել քան հեշտ է: Մենք կարող ենք ամեն վայրկյան զանգահարել նրան, հաղորդագրություն գրել կամ տեսաձայնային կապով կապվել...
Որոշակի պայմաններում անհարմարությանը հակազդեցությունը կարող է լուրջ խանգարումների առիթ լինել, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները...
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ տարեց ամուսինների ընտանիքներում ընկճախտային վիճակը կարող են փոխանցել միմյանց: Այս մասին հայտարարել են ամերիկացի հետազոտողները: Հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծության...
Շատ մտերիմներ ունեցող մարդիկ կարող են ցավը ավելի հեշտ տանել: Այդպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում...
Ֆլորիդացի գիտնականները հետազության արդյունքում պարզել են՝ ինչու են որոշ գրավիչ տղամարդիկ և կանայք շարունակում միայնակ մնալ: Գիտնականների աշխատանքի մասին տեղեկացնում է Personality and Social Psychology Bulletin ամսագիրը...
The Telegraph-ի փոխանցմամբ՝ մարդիկ համբուրվելիս իրենց աչքերը փակում են նրա համար, որ ուղեղն ունակ չէ վիզուալի հետ միաժամանակ մշակել շոշափելի զգացողություններ (լեզվի ու շրթունքների հպումից)...
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սիրելի մարդու հետ կեսժամանոց վեճն ընդունակ է արգելակելու օրգանիզմի վերականգնողական ընդունակությունը ծայրահեղ դեպքում 1 օրով, հայտնում է woman-talk.com-ը...
Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ շվեդ գիտնականների խումբը հաստատել է տղամարդկանց կյանքի տևողության ու նրանց կրթված կանանց միջև կապը։ Հաղորդվում է, որ խելացի կանանց հետ ավելի լավ է ապրել...
Սիրահարվածությունը մարդկային օրգանիզմի վրա ցավազրկողի ազդեցություն ունի: Նման եզրակացության են հանգել ամերիկացի ննյարդակենսաբանները: Սթենֆորդի համալսարանի նյարդակենսաբանության մասնագետները փորձարկում են...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն