ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր
Փոքր խորամանկություններ նիհարել ցանկացող կանանց համար
Սննդի սահմանափակում, մարզանք, շարժառիթ... Ավելորդ քաշից ազատվելու հիմնական միջոցները հայտնի են բոլորին, մինչդեռ փոքր, բայց օգտակար խորամանկությունների մասին քչերը գիտեն։ Ահավասիկ պարզ և գուցե շատ անսպասելի հանձնարարականներ, որոնք կօգնեն ձեզ նիհարելու երկար ժամանակով և առանց ավելորդ լարվածության։
Կիլոկալորիաների օրական մոտավոր նորմը, որի դեպքում չեք գիրանա, կարող եք որոշել հետևյալ բանաձևով։ Ձեր քաշը՝ կիլոգրամներով, բաժանեք 0,45-ի և բազմապատկեք 14-ով։ Եթե ցանկանում եք նիհարել, կատարեք նույն հաշվարկը, միայն թե իրական քաշի փոխարեն վերցրեք ցանկալին։ Հետևելով այդ թվին՝ դուք կկորցնեք կիլոգրամները։ Թեպետ դանդաղ, բայց անշեղորեն կնիհարեք։ Դարչին ցանեք շիլայի, յոգուրտի, սուրճի, որևէ այլ ուտելիքի կամ ըմպելիքի մեջ, որի հետ այդ համեմունքը համադրվում է։ Այն ունակ է արագացնելու նյութափոխանակությունը, և օրական ընդամենը կես թեյի գդալը բավական է ամսվա ընթացքում 1 կգ կորցնելու համար։ Եթե գրասենյակում նախաճաշում եք, մի կերեք աշխատանքային սեղանի շուրջը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մոնիտորի կամ հեռուստացույցի էկրանի հարևանությամբ մարդիկ միջին հաշվով 250 կկալորիա ավելի շատ են ընդունում։ Հաճախ ծիծաղեք։ Օրական 10-15 րոպե ծիծաղը 280 կկալով մեծացնում է կալորիաների շաբաթական ծախսը։ Բջջանյութի պարունակության և ցածր կալորիականության շնորհիվ գազարի հյութը 1,5-2 ամսվա ընթացքում օգնում է նիհարելու 1,8 կգ-ով։ Օգտագործման նորմը՝ օրական 1 բաժակ (200 մլ)։ Ընդունեք կալցիումի հաբեր։ Այդ միկրոտարրը նպաստում է ճարպերի քայքայմանը և այդ գործընթացը 2,6%-ով ավելի արդյունավետ է դարձնում։ Ֆիթնեսի պարապմունքների կամ նույնիսկ սովորական ոտքով զբոսանքի ժամանակ ռիթմիկ Երաժշտություն լսեք:
Սննդակարգում մի բացառեք անյուղ միսը։ Սպիտակուցներով հարուստ սնունդը նպաստում է մկանների զանգվածի մեծացմանը, իսկ մկանային հյուսվածքն այրում է ավելի շատ կալորիա, քան ճարպայինը, նույնիսկ հանգստի ժամանակ։
Ֆիթնես ակումբ տարեք ընկերներին։ Ըստ վիճակագրության՝ ծանոթների խմբում մարմնամարզությամբ զբաղվող մարդիկ 30%-ով ավելի շատ են նիհարում, քան միայնակ մարզիկները։
Ըստ բրիտանացի բժիշկների հարցախույզի՝ հախուռն շատակերության պատճառներից մեկը սթրեսն է աշխատանքում։ Եթե նյարդայնացել եք, նստեք և մի քանի անգամ խոր շունչ քաշեք, կարող եք փորձել դիա– ֆրագմային շնչառության մեթոդը (երբ արտաշնչումը կատարվում է որովայնի մկանների միջոցով)։ Աստիճանաբար կհանգստանաք, և ուտելու հետ ձեր անախորժությունները կուլ տալու ցանկություն չի առաջանա։
Հարկ է ֆիթնեսով զբաղվել առավոտյան՝ մինչև առաջին անգամ ուտելը։ Նախ՝ դա 1 օրով կարագացնի նյութափոխանակությունը, երկրորդ՝ այսպես օրգանիզմը կծախսի ոչ թե կերակուրից ստացված, այլ ձեր ճարպային հյուսվածքի էներգիան:
Կարդացեք նաև
Հայտնի է, որ շատերն ուտելու միջոցով են հաղթահարում իրենց ապրումները։ Գիտնականները հաշվարկել են, թե օրվա ո՞ր ժամին է դա ավելի հաճախ լինում։ The Daily Mail-ի փոխանցմամբ՝ ամենավտանգավոր ժամանակը կիրակի երեկոն է...
Ամերիկյան բժիշկները նշել են մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող դիետաների գլխավոր թերությունը: Գիտնականները պարզել են, որ նման դիետաներն արդյունավետ են նիհարելու համար...
Թուզն ունի յուրահատուկ հատկություններ, որոնք օրգանիզմին հնարավորություն են տալիս ավելի լավ գործել: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն: Թուզը պարունակում է օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ...
Այսօր շատ մարդիկ հրաժարվում են ճարպերից` հույս ունենալով, թե կկարողանան նիհարել: Սակայն, ինչպես պնդում են Հարվարդի համալսարանի գիտնականները, նման սննդակարգը ո՛չ միայն չի կարող օգնել նիհարելուն, այլեւ կարող է հակառակ...
Բուսակերությունը կարող է օգտակար լինել անոթների եւ սրտի համար, սակայն դա նաեւ որոշ կողմնակի հետեւանքներ է ունենում, մասնավորապես, մասնագետները լիակատար բուսակերությունը կապել են հոգեկան այնպիսի խնդիրների...
Սննդակարգը, որը համապատասխանում է մի մարդու, կարող է օգուտ չտալ մեկ ուրիշին: Իսրայելցի սննդաբանները պարզել են, թե որն է դրա պատճառը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում...
Մոռացեք կալորիաների հաշվարկի մասին, խորհուրդ են տալիս ԱՄՆ Բրիգամ Յանգի համալսարանի հետազոտողները: Սլացիկ կազմվածքի մասին երազողներին նրանք խորհուրդ են տալիս հաշվել ոչ թե կալորիաները, այլ օրվա ընթացքում...
Նիհարել ամեն գնով. կանայք հաճախ են նման նպատակ դնում իրենց առաջ` փորձելով ամեն հնարավոր ու անհնար միջոց ավելորդ քաշից ձերբազատվելու համար: Ինչպես գրում է iledy.ru-ն նիհարելու համար կանայք կարող են փորձել ոչ թե...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն