Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Տղամարդկանց մոտ հաճախակի հանդիպող սեռական հիվանդություններից է վաղաժամ սերմնաժայթքումը

Տղամարդկանց մոտ հաճախակի հանդիպող սեռական հիվանդություններից է վաղաժամ սերմնաժայթքումը

Ըստ ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանի՝ վաղաժամ սերմնաժայթքումն այն երևույթն է, երբ տեղի է ունենում սերմաժայթքում՝ նախքան սեռական հարաբերությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ներկայացրեց այս խնդրի շուրջ տարբեր սեքսոլոգների կարծիքները։ Որոշ ամերիկյան սեքսոլոգներ գտնում են, որ վաղաժամ սերմնաժայթքումն այն երևույթն է, երբ տղամարդն անկարող է կառավարել սերմնաժայթքման տևողությունը, այսինքն, կորցնում է այն հմտությունը, որի միջոցով ինքը կարող է ունենալ սերմնաժայթքում այն ժամանակ, երբ որ ցանկանում է։

Ռուսական դպրոցի սեքսապաթոլոգները գտնում են, որ վաղաժամ սերմնաժայթքումն այն երևույթն է, երբ սեռական ակտը սկսելուց 4 րոպե շուտ է տեղի ունենում սերմնաժայթքումը։ Այս պարագայում համարում ենք, որ տվյալ անհատն ունի խնդիր. «Սա բավականին հաճակի հանդիպող հիվանդություն է, որի արդյունքում առաջ է գալիս ընտանեկան սեքսուալ դիսհարմոնիա, որովհետև վաղաժամ սերմնաժայթքման հետևանքով խախտվում է սեռական կյանքը։ Ամուսինը իրեն սկսում է համարել թերի, շատ գիտնականների կարծիքով՝ այս խնդրով հիվանդը դիմում է բժշկին, երբ ընտանիքում նրա սոցիալական ստատուսը թուլացած է լինում»։ Սեքսապաթոլոգը նշեց, որ սերմնաժայթքումը եթե կատարվում է մինչև սեռական ակտի սկիզբը, ապա հղիության մասին խոսք լինել չի կարող։ Սրա պատճառները բազմազան են, կարող են լինել շագանակագեղձի ախտահարումներ, միզուղիների բորբոքում, նյարդային համակարգի խանգարումներ։ Սակայն, ինչպես հավաստիացնում է մասնագետը, սա բուժելի հիվանդություն է. «Բուժվելու համար շատ կարևոր է զուգընկերուհու դիրքորոշումը։ Նա պիտի հանդուրժող լինի իր կողակցի նկատմամբ, քանի որ այդ հիվանդության դեպքում տղամարդու մոտ նկատվում է թերարժեքության բարդույթ»։ Սևադա Հակոբյանն ասաց, որ դեղորայքային բուժմանը զուգահեռ՝ զրուցում են նաև զույգերի հետ, որպեսզի նրանք հոգեբանորեն իրենց ճնշված չզգան։

Վերջում սեքսապաթոլոգը հավելեց, որ այս երևույթը դիտվում է հատկապես մինչև 40 տարեկան տղամարդկանց շրջանում և այն երիտասարդների շրջանում, ովքեր չունեն կանոնավորված սեռական կյանք։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կորոնավիրուսն ու սեքսը. urolog.am
Կորոնավիրուսն ու սեքսը. urolog.am

Այս օրերին շատ ակտուալ թեմա է կորոնավիրուսային հիվանդությունը։ Կարևոր է իմանալ կորոնավիրուսի ազդեցությունը սեռական հարաբերության վրա...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Գիտնականները սովորել են միացնել ու անջատել սեռական ակտիվությունը. tert.am
Գիտնականները սովորել են միացնել ու անջատել սեռական ակտիվությունը. tert.am

Ամերիկյան գիտնականները սովորել են վերահսկել ինտիմ գործընթացը՝ միացնելով կամ անջատելով զուգընկերների սեռական ցանկությունը նրանց օրգանիզմների վրա մագնիսական դաշտի ազդեցության միջոցով...

ԱՄՆ-ում մարդկանց փոխարինող սեքս-ռոբոտները կհայտնվեն 2017թ․ 1in.am
ԱՄՆ-ում մարդկանց փոխարինող սեքս-ռոբոտները կհայտնվեն 2017թ․ 1in.am

Ռոբոտները, որոնք ամբողջությամբ կկարողանան ընդօրինակել մարդկանց սեքսուալ կարողությունները, ԱՄՆ-ում կհայտնվեն 2017թ․ և կարժենան մինչև 15 հազար ԱՄՆ դոլար։ RealDoll նոր սեքս-խաղալիքները, որոնք արտադրում է...

Գիտնականները հերքել են կանանց օրգազմի մասին Ֆրոյդի տեսությունը. news.am
Գիտնականները հերքել են կանանց օրգազմի մասին Ֆրոյդի տեսությունը. news.am

Գիտնականների խումբը` նյարդակենսաբան Նիկոլ Փրաուսի գլխավորությամբ, հերքել է հոգեբանական վիճակի եւ սեռական հարաբերությունների որակի հետ օրգազմի տարբեր տեսակների կապի մասին Զիգմունդ Ֆրոյդի տեսությունը...

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ Լրահոս կանանց համար
Շվեդիայում «ապագայի պահպանակներ» են ստեղծել. 1in.am
Շվեդիայում «ապագայի պահպանակներ» են ստեղծել. 1in.am

Շվեդական Lelo ընկերությունը ստեղծել է «ապագայի պահպանակներ», որոնք մի քանի անգամ ամուր են ավանդականից: Այս մասին հայտնում է Tech Insider-ը: Ընկերության հիմնադիր Ֆիլիպ Սեդիքի խոսքով՝ չնայած հեղափոխական...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ Լրահոս տղամարդկանց համար
Գիտնականները պարզել են. որն է իդեալական ինտիմ կյանքի որակը` ընտանեկան երջանկության համար.
Գիտնականները պարզել են. որն է իդեալական ինտիմ կյանքի որակը` ընտանեկան երջանկության համար.

Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչ ինտիմ կյանքի պայմաններում ամուսինները կլինեն երջանկության առավելագույն մակարդակին: «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ` Տորոնտոյի համալսարանի Միսիսոգի...

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Ճապոնացիները տղամարդկանց համար օրալ հակաբեղմնավորիչներ են թողարկել
Ճապոնացիները տղամարդկանց համար օրալ հակաբեղմնավորիչներ են թողարկել

Օսակայի համալսարանի ճապոնացի գիտնականները տղամարդկանց համար դեղամիջոց են ստեղծում, որը կանխարգելում է անցանկալի հղիությունը։ Հետազոտողներն ուսումնասիրել են, թե  արուների վերարտադրողական գործառույթների վրա ինչպես են...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս տղամարդկանց համար
Ինտիմ կյանքի լավագույն ժամանակը. 1in.am
Ինտիմ կյանքի լավագույն ժամանակը. 1in.am

Բրիտանացի գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքում պարզել են, որ սեռական ակտի համար ամենալավ ժամը առավոտյան 5-6-ն է։ Այս մասին փոխանցում է...

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
Ամերիկացի հոգեբան. ինչն է նպաստում սեռական կյանքին. 1in.am
Ամերիկացի հոգեբան. ինչն է նպաստում սեռական կյանքին. 1in.am

Ամերիկացի հոգեբանները պարզել են, թե որ մտքերն են օգնում երկարացնելու սեռական գործողությունը, հայտնում է nv.ua-ն...

Սեքսուալ կյանքում կարևորը որակն է, ոչ թե քանակը. 1in.am
Սեքսուալ կյանքում կարևորը որակն է, ոչ թե քանակը. 1in.am

Կարնեգի Մելոն ամերիկյան գիտական համալսարանի փորձագետները ենթադրել են, որ մարդու կյանքում սեքսուալ կապերի առատությունը նրան չի դարձնում...

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
ԱՄՆ-ում հավանության են արժանացրել «կանանց վիագրայի» արտադրությունն ու վաճառքը. 1in.am
ԱՄՆ-ում հավանության են արժանացրել «կանանց վիագրայի» արտադրությունն ու վաճառքը. 1in.am

ԱՄՆ-ում փորձագիտական-խորհրդատվական հանձնաժողովը հավանության է արժանացրել ֆլիբանսերին դեղամիջոցի օգտագործումը, որը մեծացնում է կանանց...

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ Լրահոս կանանց համար
Սեռական զսպվածությունը տղամարդկանց առողջությանը վնաս է. գիտնականներ. 1in.am
Սեռական զսպվածությունը տղամարդկանց առողջությանը վնաս է. գիտնականներ. 1in.am

Գիտնականները հետազոտել են սեռական զսպվածության հետևանքները մարդու վրա: Ավելին, հետազոտության արդյունքերը տարբեր են եղել կանանց և տղամարդկանց մոտ: Եթե ինտիմ կյանքի...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ Լրահոս տղամարդկանց համար
Փորձագետները պարզել են առաջին սեռական կապի իդեալական տարիքը. 1in.am
Փորձագետները պարզել են առաջին սեռական կապի իդեալական տարիքը. 1in.am

ԱՄՆ-ից փորձագետները հաշվարկել են, թե որ տարիքում է նախընտրելի սկսել սեռական կյանքը: Ըստ փորձագետների` իդեալական ժամանակը 18-19 տարեկանն է: Բանն այն է, որ այդ տարիքում մարդը ձեռք է բերում...

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
Պահպանակներն ու ժամանակակից մյուս միջոցները կարող են տարեկան մոտ 17 մլն անցանկալի հղիություն կանխել. news.am
Պահպանակներն ու ժամանակակից մյուս միջոցները կարող են տարեկան մոտ 17 մլն անցանկալի հղիություն կանխել. news.am

Յուրաքանչյուր տարի աշխարհում գրանցվում է անցանկալի հղիության մոտ 85 մլն դեպք, ինչը կազմում է հղիությունների ընդհանուր թվի 40 տոկոսը: Այդ հղիությունների կեսն ավարտվում է  արհեստական ընդհատմամբ, 12 տոկոսը՝ վիժումով, իսկ...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար
Սովը և սեռական ցանկությունը փոխկապակցված են. հետազոտություն. 1in.am
Սովը և սեռական ցանկությունը փոխկապակցված են. հետազոտություն. 1in.am

Պարզվել է, որ ստամոքսում արտազատվող ախորժակի հորմոնը (գրելին) ուժգնացնում է սեռական ցանկությունը: Դա են ապացուցում մկների վրա անցկացված գիտափորձերը, գրում է Zee News-ը...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ