Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Կենսատեխնոլոգները կարողացել են ստեղծել ԴՆԹ-ռոբոտներ. 1in.am

Կենսատեխնոլոգները կարողացել են ստեղծել ԴՆԹ-ռոբոտներ. 1in.am

Գիտնականների միջազգային խումբը մեթոդ է ստեղծել, որը հնարավորություն է տալիս ԴՆԹ-ի կարճ մոլեկուլներից ստեղծել նանոմեքենաներ՝ ունակ ինքնուրույն վերահավաքվելու և փոխելու իրենց կառուցվածքը, ինչն ինժեներներին հնարավորություն կտա արդեն պատրաստ մասնիկներից բարդ ու բազմաֆունկցիոնալ ռոբոտներ հավաքել: Այս մասին ասվում է Science ամսագրում հրապարակված հոդվածում:

 

Այսօր մեծ մասամբ ԴՆԹ-ի հիման վրա նանոմեքենաների դեպքում օգտագործվում է դրանց հավաքման հատուկ դաս, որոնք գիտական հասարակության մեջ հայտնի են ընդհանուր «ԴՆԹ-օրիգամի» անունով: Այդ մեթոդի դեպքում կենսամեքենաների ցանկացած մասի համար հիմք է ծառայում ԴՆԹ-ի 1 երկար շղթան, որը միահյուսվում է անհրաժեշտ եռաչափ առարկայում մի քանի նուկլեոտիդներից՝ ԴՆԹ-ի աղյուսիկներից կարճ «գամասեղներով»:

 

Գերմանական Մյունխենի Տեխնիկական համալսարանից Հենդրիկ Դիթցը նշում է, որ նման նանոկառուցվածքները բավականին սահմանափակ են իրենց օգտագործման մեջ, և նրանց ձևն ու գործառույթը կարելի է տալ միայն մեկ անգամ՝ նախնական հավաքման ժամանակ:

 

Նրա խոսքով՝ խնդիրը հավաքման տեխնոլոգիայի մեջ է՝ «օրիգամիի» մասնիկների միավորման և ԴՆԹ-ի 1 շղթայի միաձուլման համար օգտագործվում են հենց նուկլեոտիդների միջև ամուր քիմիական կապերը, որոնք չափազանց դժվար է քանդել: Դիթցը և նրա գործընկերները գտել են այդ խնդրի լուծումը՝ օգտագործելով նույն սկզբունքները, որոնք կենդանի բջիջներն օգտագործում են բարդ սպիտակուցային մոլեկուլների հավաքման և աշխատանքի ու դեպի ԴՆԹ շղթաների հավաքման վայր նուկլեոտիդների տեղափոխման ժամանակ:

 

Նրանք սկսել են որպես բազային տարրեր օգտագործել ոչ թե նուկլեոտիդները կամ դրանցից «գամասեղները», այլ պատրաստի աղյուսները՝ ԴՆԹ մոլեկուլներից յուրատեսակ «լոգոյի մասնիկները»: Այդպիսի աղյուսները կարող են այլ «աղյուսների» միանալ որոշակի պայմաններում և կամայական եռաչափ կառուցվածքներ ձևավորել, իսկ հետո մասերի բաժանվել ջերմաստիճանի, միջավայրի քիմիական բաղադրության կամ այլ պարամետրերի փոփոխման դեպքում:

 

Ինչպես իսկական «լեգոյի մասնիկների» դեպքում, այդ շինարարական աղյուսները կարելի է այնպես ծրագրավորել, որ դրանք հնարավոր լինի հավաքել միայն որոշակի ձևով: Դա հնարավորություն է տալիս դրանցից հավաքել բարդ, շատ շարժական և բազմաֆունկցիոնալ նանո-ռոբոտներ՝ ունակ աշխատանքի վայր հասնելով ինքնահավաքվել ԴՆԹ-մասնիկների «ապուրի» տեսքով, հետո մասերի բաժանվել, երբ դրանց անհրաժեշտությունը չկա:

 

Այդ տեխնոլոգիայի աշխատունակությունը ցույց տալու համար Դիթցն ու նրա գործընկերները մի քանի «տրանսֆորմեր» են հավաքել, որոնք կարող են աշխատել որպես շարժիչներ, ձեռք-մանիպուլյատորներ և այլ սարքեր: Դրանց աշխատանքը հնարավոր է կառավարել՝ փոխելով լուծույթում իոնների խտությունը, ինչը դրանց ստիպում է կամ միանալ, կամ՝ անջատվել: Իր հերթին, ջերմաստիճանի բարձրացումն այդպիսի «տրանսֆորմերներին» ստիպում է փոխել ձևը և վերահավաքվել՝ միաժամանակ էներգիայի աղբյուր ծառայելով այդպիսի վերափոխումների համար:

 

Սակայն այդ տեխնոլոգիայի գլխավոր առավելությունը դրա պարզությունն է ինժեներների համար: Դիթցի խոսքով՝ այդպիսի ռոբոտներ կարելի է հավաքել հենց համակարգչում՝ ծրագրավորման հատուկ լեզու օգտագործելով՝ պրոցեսորի մեքենայական լեզվի նման: Գիտնականները հույս ունեն, որ այդ ճկունությունը և հարմարությունը կօգնեն ԴՆԹ-ռոբոտների տեխնոլոգիան հասցնել գործնական մակարդակի:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. roboting.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Համալսարանական մասնագետները հերթական եզակի վիրահատությունն են կատարել
ԵՊԲՀ. Համալսարանական մասնագետները հերթական եզակի վիրահատությունն են կատարել

Մանկական դիմածնոտային վիրաբուժության բնագավառում հազվադեպ են հանդիպում թքագեղձերի կիստոզ գոյացությունների հիվանդություններ ունեցող երեխաներ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր
Մեկամյա փոքրիկի առողջացումը
Մեկամյա փոքրիկի առողջացումը

Ցողունային բջիջներին և բջջային ամենատարբեր հիվանդությունների թերապիային նվիրված կլինիկական հետազոտությունների քանակը մշտապես աճում է: 2018 թ. այն աճել է...

25-ամյա կինը բնական ճանապարհով բեղմնավորված ՅՈԹՆՅԱԿ է ունեցել՝ 6 աղջիկ եւ 1 տղա (ֆոտո, վիդեո). azdarar.ru
25-ամյա կինը բնական ճանապարհով բեղմնավորված ՅՈԹՆՅԱԿ է ունեցել՝ 6 աղջիկ եւ 1 տղա (ֆոտո, վիդեո). azdarar.ru

Իրաքում՝ Դիյալա նահանգում 25-ամյա կինը բնական ճանապարհով բեղմնավորված յոթնյակ է ունեցել՝ 6 աղջիկ եւ 1 տղա: Իրաքի պատմության մեջ սա յոթնյակի ծնունդի առաջին դեպքն է...

ՀՀ ԱՆ. Հանրապետությունով մեկ կսպասարկեն շտապօգնության նոր բարձրակարգ մեքենաներ
ՀՀ ԱՆ. Հանրապետությունով մեկ կսպասարկեն շտապօգնության նոր բարձրակարգ մեքենաներ

Հանրապետության ողջ տարածքը սպասարկող շտապօգնության մեքենաների ավտոպարկն առաջիկայում հիմնովին կփոխվի չինական կողմից Հայաստանին դրամաշնորհի միջոցով տրամադրված 200 բարձրակարգ մեքենաներով` համաձայն...

Կանխատեսում. արհեստական ցողունային բջիջները բժշկության մեջ իսկական հեղաշրջում կառաջացնեն
Կանխատեսում. արհեստական ցողունային բջիջները բժշկության մեջ իսկական հեղաշրջում կառաջացնեն

Արհեստական ցողունային բջիջների կիրառմամբ նոր հեղաշրջումային տեխնոլոգիան օգտագործվել է սրտամկանի վնասումով մարդկանց բուժման համար: Ինչն է կարևոր. այս բջիջները չեն բերում քաղցկեղի զարգացման ռիսկի մեծացման...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ճապոնացի գիտնականները ցողունային բջիջներից աղիք են աճեցրել. news.am
Ճապոնացի գիտնականները ցողունային բջիջներից աղիք են աճեցրել. news.am

Ճապոնացի գիտնականներն առաջին անգամ ամբողջությամբ գործող աղիք են աճեցրել մարդու էմբրիոնային ցողունային բջիջներից: Այս մասին հաղորդում է Մանկական առողջության եւ զարգացման ճապոնական ազգային կենտրոնը...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Օմսկում առաջին անգամ հիվանդին են փոխպատվաստել հարազատ ողջ դոնորի լյարդը. news.am
Օմսկում առաջին անգամ հիվանդին են փոխպատվաստել հարազատ ողջ դոնորի լյարդը. news.am

Ռուսաստանի Օմսկ քաղաքի վիրաբույժներն առաջին անգամ երիտասարդ կնոջը փոխպատվաստել են հարազատի լյարդը: Հիվանդի դոնորը նրա մայրն է: Օմսկի բնակչուհին երկար ժամանակ տառապում էր լյարդի անբուժելի հիվանդությամբ...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Աշխարհում առաջին անգամ առանց ձեռքի ծնված տղամարդուն ձեռք են փոխպատվաստել. news.am
Աշխարհում առաջին անգամ առանց ձեռքի ծնված տղամարդուն ձեռք են փոխպատվաստել. news.am

Լեհ վիրաբույժները դոնորական ձեռք են փոխպատվաստել տղամարդուն, ով առանց ձախ վերջույթի է ծնվել եւ միայն աջ ձեռքով ապրել ավելի քան 30 տարի : Բժիշկների խոսքով՝ սա առաջին նման վիրահատությունն է համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականները ջրիմուռներից արհեստական մաշկ են ստեղծել. news.am
Գիտնականները ջրիմուռներից արհեստական մաշկ են ստեղծել. news.am

Santiago's Catholic University of Chile-ի պրոֆեսորը արհեստական մաշկ է ստեղծել, որը սկզբունքորեն տարբերվում է նախկին բոլոր մշակումներից: Այն ստեղծվել է միկրոջրիմուռների հիմքով, որոնք բնակվում են մաքուր ջրում...

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Անողնաշավորների հետազոտությունը կօգնի մարդկանց համար նոր վերջույթներ աճեցնել. news.am
Անողնաշավորների հետազոտությունը կօգնի մարդկանց համար նոր վերջույթներ աճեցնել. news.am

University of Washington-ի հետազոտողներն ուսումնասիրում են անողնաշարավորներին, որոնք դասվում են աղիներով շնչողների կարգին: Նրանց ենթադրությամբ՝ այս էակների ռեգեներացիայի գործընթացն ըմբռնելը թույլ կտա...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Աչքի առաջին փոխպատվաստումը կարող է կատարվել առաջիկա 10 տարիների ընթացքում. news.am
Աչքի առաջին փոխպատվաստումը կարող է կատարվել առաջիկա 10 տարիների ընթացքում. news.am

Աչքը բավականին բարդ օրգան է, որի փոխպատվաստումը մինչ օրս երբեւէ չի հաջողվել, չնայած այս ասպարեզում բազմաթիվ փորձարկումներ են կատարվել: Փոխպատվաստված աչքերը մշտապես անջատվում էին...

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Շոտլանդիայում սկսել է գործել կաթնատամներից ստեղծված ցողունային բջիջների բանկ. news.am
Շոտլանդիայում սկսել է գործել կաթնատամներից ստեղծված ցողունային բջիջների բանկ. news.am

Շոտլանդիայի լաբորատորիաներից մեկում գիտնականները սկսել են ցողունային բջիջներ հավաքել մանկական կաթնատամներից: Հետագայում բջիջները կսառեցնեն, եւ դրանք կպահպանվեն երկար ժամանակ...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Սինգապուրցի գիտնականները մաշկի բջիջներից արյան բջիջներ են ստեղծել. news.am
Սինգապուրցի գիտնականները մաշկի բջիջներից արյան բջիջներ են ստեղծել. news.am

A*STAR's Genome Institute of Singapore-ի (GIS) եւ Institute of Molecular and Cell Biology-ի (IMCB) սինգապուրցի գիտնականները կարողացել են մաշկի բջիջներից արյան եւ իմունային բջիջներ ստեղծել: Արհեստական բջիջները ներմուծվել են...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Կալիֆոռնիայում 7-ամյա տղային 3D տպիչով տպված գանգ են փոխպատվաստել. 1in.am
Կալիֆոռնիայում 7-ամյա տղային 3D տպիչով տպված գանգ են փոխպատվաստել. 1in.am

Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի վիրաբույժները յոթամյա կալիֆոռնիացի Թեդի Ուարդին եռաչափ տպիչով տպագրված գանգ են փոխպատվաստել, ինչի շնորհիվ տղայի կյանքը լիովին փոխվել է...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Մեծ Բրիտանիայում կենդանի օրգանիզմներով «սնվող» ռոբոտ է ստեղծվել. tert.am
Մեծ Բրիտանիայում կենդանի օրգանիզմներով «սնվող» ռոբոտ է ստեղծվել. tert.am

Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի Ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի ինժեներները ջրային կենդանիներ հիշեցնող ռոբոտ են ստեղծել, որն ի վիճակի է էներգիա ստանալ կլանված օրգանիզմներից: Այս մասին հաղորդում է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ